Molon labe (հին հունարեն՝ μολὼν λαβέ, molṑn labé), նշանակում է «արի՛ և վերցրու՛ (դրանք)», որը բացահայտ անհնազանդության մասին դասական արտահայտություն է։ Այն Պլուտարքոսի հաղորդած լակոնիկ արտահայտություններից մեկն է[1], որը ասել է Լեոնիդաս I-ը՝ ի պատասխան Քսերքսեսին, որը սպարտացիներից պահանջում էր վայր դնել զենքերը։

Քերականություն խմբագրել

Պլուտարքոսի փոխանցած μολὼν λαβέ (molṑn labé) արտահայտությունը դասական հունարենով է և պարտադիր չէ, որ այն գրվի դորիական բարբառով, որով խոսում էր Լեոնդիասը[2]։ Դասական արտասանությունն է [mo.lɔ᷆ːn la.bé], իսկ ժանանակակիցը՝ [moˈlon laˈve][3]։ Եթե արտահայտությունը թարգմանվի բառացի, ապա այն հանդես կգա դերբայական ձևով[4][5]։

Ծագում խմբագրել

Պլուտարքոսը արտահայտության մասին հայտնում է «Apophthegmata Laconica» («Սպարտայի ասույթներ») աշխատության մեջ։ Լեոնիդասի և Քսերքսեսի միջև հաղորդակցությունը տեղի էր ունենում գրավոր եղանակով մ․թ․ա․ 480 թվականին՝ Թերմոպիլեի ճակատամարտից առաջ։

πάλιν δὲ τοῦ Ξέρξου γράψαντος ‘πέμψον τὰ ὅπλα,’ ἀντέγραψε ‘μολὼν λαβέ.’
«Երբ Քսերքսեսը նորից գրում է, «Վայր դրե՛ք ձեր զենքերը», նա պատասխանում է․ «Արի՛ և վերցրու՛ դրանք»»։

Արտահայտությունը ներառվում է Թերմոպիլեի ճակատամարտից առաջ Լեոնիդասի կողմից օգտագործված ասույթների շարքում։

Ճակատամարտի մասին հիմնական աղբյուրը Հերոդոտոսի «Պատմությունն» է։ Ըստ նրա՝ սպարտացիները Թերմոպիլեի կիրճը պահել են 3 օր շարունակ։ Չնայած վերջին հաշվով պարտություն կրելուն՝ նրանք պարսկական բանակին լուրջ վնաս են հասցրնում։ Այնուամենայնիվ, ճակատամարտը հետաձգել է պարսիկների առաջխաղացումը դեպի Աթենք, ինչի արդյունքում էլ աթենացիները բավական ժամանակ են ստանում իրենց բնակչությանը դեպի Սալամին տարհանելու համար։ Չնայած մարտավարական պարտություն լինելուն, Թերմոպիլեի ճակատամարտը ծառայել է որպես ռազմավարական և բարոյահոգեբանական հաղթանակ, ինչը ոգևորում է հունական բանակին։ Շուտով՝ նույն տարվա ավարտին, հույները հաղթանակի են հասնում Սալամինի ճակատամարտում, իսկ հաջորդ տարի՝ Պլատեայում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Plutarch, Moralia 225D, "Sayings of Spartans", Leonidas, Son of Anasandridas, saying 11 original Greek in the Perseus Project
  2. The form ἔμολον is recorded in Doric as the aorist for εἷρπον "to go, come". ἕρπω in Liddell & Scott, A Greek–English Lexicon (1940).
  3. At the time of Plutarch, when the phrase was recorded, the pronunciation would have been somewhere between the classical and the modern, approximately [mo'loːn la'βe].
  4. Alston Hurd Chase and Henry Phillips Jr., A New Introduction to Greek (978-0196111704), Lesson 21.
  5. Daniel Wallace, Greek Grammar beyond the Basics [Grand Rapids: Zondervan, 1996], 640–45).