Լակոնական ոճ, լակոնիզմ (հուն․՝ lakonismos-հակիրճություն), կարճ ու կտրուկ խոսք, մտքի սեղմ ու հստակ արտահայտություն։ Ըստ ավանդության` այդ ոճը բնորոշ է Լակոնիայում ապրող սպարտացիներին, որոնք սովորեցնում էին կարճ ու դիպուկ խոսել։ Այս ոճի օրինակ է Հուլիոս Կեսարի` Սենատին հղած զեկուցագիրը. «Եկա՛, տեսա՛, հաղթեցի՛»։ Լակոնիկ ոճը գեղարվեստական գրականության մեջ արտահայտություն է գտնում կերպարների, հանգամանքների, պատկերների կերտման ժամանակ։ Այդպիսի ոճով է գրված Եղիշե Չարենցի «Լենին» բանաստեղծության սկիզբը։ Հակիրճութամբ են բնութագրվում Հովհաննես Թումանյանի «Անուշը», «Սարոն» և այլ ստեղծագործություններ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Է.Դ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 476