Սալամին, (Σαλαμίνα;), կղզի Էգեյան ծովում` Ատտիկայի (Հունաստան) ափերի մոտ։ Հույն–պարսկական պատերազմների ժամանակ` մ․ թ․ ա․ 480 թվականի սեպտեմբերին, այստեղ տեղի է ունեցել ծովամարտ։ Արտեմիսիոն հրվանդանի (Եվբեա կղզի) մոտ տեղի ունեցած ծովամարտում պարսիկների հարձակումը ետ մղելուց հետո հունական նավատորմը (350—380 նավ, գործում Էր Թեմիստոկլեսի մշակած պլանով) ետ է քաշվել Ատտիկայի նեղուց և Ատտիկայի ափի երկարությամբ ընդունել երկգիծ մարտակարգ։ Պարսկական նավատորմը (ավելի քան 800 նավ) Քսերքսես արքայի հրամանատարությամբ դասավորվել է խիտ մարտակարգով (3 գիծ)՝ հունական նավատորմի դիմաց։ Մոտ 200 պարսկական նավեր փակել են նեղուցի ելքերը։ Սեպտեմբերի 28-ի (կամ 27-ի) առավոտյան հունական թեթևաշարժ նավերը հարձակվել են պարսկական նավատորմի աջ թևի վրա և ջախջախել այն։ Պարսիկների խիտ մարտակարգը, խոշոր, դանդաղաշարժ նավերը, որոնք չէին կարողանում մանևրել, հնարավորություն չտվեցին օգտագործել թվական գերակշռությունը։

Սալամին
Տեսակկղզի և պոլիս
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորԿղզիներ
Մակերես95 կմ²
Բնակչություն39 220 մարդ (2011)
Քարտեզ
Քարտեզ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 116