Mattel Inc (NYSEMAT), ամերիկյան ընկերություն, որն արտադրում է խաղալիքներ, տեխնիկայի լայնածավալ մոդելներ, թողարկում է Բարբի, Monster High, Ever After High տիկնիկներ։ Ընկերության շտաբ-բնակարանը գտնվում է Էլ Սեգունդոյում՝ Կալիֆոռնիայում։

Mattel Inc
Изображение логотипа
Aerial Mattel Headquarters El Segundo May 2012.JPG
Տեսակբիզնես ձեռնարկություն, board game publishing company? և հանրային ընկերություն
Անվանված է ի պատիվHarold Matson? և Էլիոթ Հենդլեր
Հիմնադրված է1945
ՀիմնադիրHarold Matson? և Էլիոթ Հենդլեր
ՎայրEl Segundo, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Արդյունաբերությունtoy industry?
Դուստր ընկերություններMega Brands?, Fisher-Price? և American Girl?
ՍեփականատերT. Rowe Price?, The Vanguard Group և Janus Capital Group?
Կայքmattel.com(անգլ.)
Բորսա և S&P 400?
Commons-logo.svg Mattel Վիքիպահեստում

Ընկերությունը հիմնադրվել է 1945 թվականին։ 1980-ականների սկզբին ընկերությունը թողարկել է խաղային բարձակներ։

Տնօրենների խորհրդի նախագահը Քրիստոֆեր Սինքլերն է։ Ընկերության հիմնադիրներն են Ռութ Հենդլերը, Էլիոթ Հենդլերը և Մեթսոն Հարոլդը։

ԳործունեությունԽմբագրել

Mattel-ն արտադրում է Բարբի, Monster High, Ever After High տիկնիկներ, Fisher-Price մանկական խաղալիքներ, Hot Wheels և Matchbox ապրանքանիշի խաղալիք ավտոմեքենաներ, American Girl բրենդի խաղեր ու գրքեր և (արտոնագրով) Sesame Street, Barney, Ֆերրարի ապրանքանիշի մանկական ապրանքներ։

Անձնակազմի քանակը 26 հազար մարդ է (2005 թվականին)։ Ընկերության վաճառքը 2008 թվականին կազմել է 5,92 մլրդ դոլար, զուտ շահույթը՝ 379,6 մլն դոլար։ Բարբի տիկնիկներն ապահովում են ընկերության վաճառքի մեկ երրորդը։

Նախատեսվում էր 2019 թվականի հունիսին վաճառքի հանել պրոթեզներով և հաշմանդամի սայլակով Բարբի տիկնիկներ։ Դրանց ստեղծման համար բրենդը միավորվել է Լոս Անջելեսի UCLA Mattel հիվանդանոցի բժիշկների և ինժեներների հետ, որոնք մասնագիտացած են առողջության առանձնահատկություններով մարդկանց համար մեխանիզմների արտադրության մեջ[1]։

ԱրտադրանքԽմբագրել

 
Mattel-ի շտաբ-գրասենյակը Էլ Սեգունդոում
  • Matchbox
  • Բարբի
  • Սլայմ
  • Magic 8 ball
  • WWE
  • Monster High
  • Hot Wheels
  • HyperScan (2006-2007)
  • Бластеры BOOMco
  • Polly Pocket
  • Fisher-Price
  • Ever After High
  • Ունո

ՔննադատությունԽմբագրել

Mattel ընկերությունը 2011 թվականին քննադատության թիրախ է դարձել «Գրինփիս» բնապահպանական կազմակերպության կողմից։ Վերջինս խաղալիքների արտադրողին մեղադրել է Բարբի տիկնիկների փաթեթավորման համար «Asia Pulp and Paper» ընկերության կողմից արտադրվող ստվարաթուղթն օգտագործելու մեջ՝ նշելով, որ այդ ընկերությունը ոչնչացնում է Ինդոնեզիայի արժեքավոր անձրևային անտառները, ինչը հանգեցնում է հազվագյուտ կենդանիների և բույսերի տեսակների անհետացմանը, ինչպիսիք են օրանգուտանը և սումատրական վագրը։ Ինդոնեզիան աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում ջերմոցային գազերի արտանետումների ծավալով, որոնք արձակվում են անտառների ոչնչացման և ճահիճների չորացման ժամանակ, ինչը կործանարար ազդեցություն է թողնում մոլորակի կլիմայի վրա[2][3]։

Դատական հայցերԽմբագրել

2011 թվականի օգոստոսին Լոս Անջելեսի դատարանը «Mattel»-ին մեղավոր է ճանաչել արդյունաբերական լրտեսության մեջ և պարտավորեցրել մանկական տիկնիկների արտադրության մեջ մրցակից «MGA» ընկերությանը վճարել 309 մլն դոլար[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Mattel выпустят Барби с протезами и на инвалидной коляске»։ Собака.ru։ Վերցված է 2019-02-13 
  2. «Barbie, между нами всё кончено!»։ // greenpeace.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-12-ին։ Վերցված է 2011-6-10 
  3. «Greenpeace начала кампанию против кукол Барби «Я не встречаюсь с девочками, уничтожающими леса»»։ // gazeta.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-03-ին։ Վերցված է 2011-6-10 
  4. Andrea Chang.։ «Mattel must pay MGA $310 million in Bratz case»։ // latimes.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-12-ին։ Վերցված է 2011-8-5 

Արտաքին հղումներԽմբագրել