Էլիոթ Հենդլեր

ամերիկացի գործարար

Էլիոթ Հենդլեր (անգլ.՝ Elliot Handler, ապրիլի 9, 1916(1916-04-09)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 21, 2011(2011-07-21)[2][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ձեռնարկատեր, Mattel Inc ընկերության երեք հիմնադիրներից մեկը։ Իր կնոջ հետ միասին պատմության մեջ ամենավաճառվող խաղալիքներից մեկի՝ Բարբի տիկնիկի ստեղծողն է[3][4]։

Էլիոթ Հենդլեր
Ծնվել էապրիլի 9, 1916(1916-04-09)[1]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 21, 2011(2011-07-21)[2][1] (95 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանHillside Memorial Park
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԱրվեստի կենտրոնի դիզայնի քոլեջ
Մասնագիտությունձեռնարկատեր և գյուտարար
ԱմուսինՌութ Հենդլեր

ԿենսագրությունԽմբագրել

Mattel-ի հիմնադրումԽմբագրել

Էլիոթ Հենդլերը ծնվել է 1916 թվականի ապրիլի 9-ին ԱՄՆՉիկագոյում։ Մեծացել է Դենվերում[5]։ Փասադենայի Art Center College of Design-ում ուսումնասիրել է արդյունաբերական դիզայն։ 1938 թվականի հունիսի 26-ին Հենդլերը ամուսնացել է Ռութ Հենդլերի հետ[6]։

1945 թվականին ամուսինները Էլիոթի ընկեր Մեթսոն Հարոլդի հետ միասին ընկերության ավտոտնակում ստեղծել են լուսանկարների շրջանակների արդյունաբերություն և այն անվանել են Mattel (Elliot և Matson անունների առաջին տառերով[7])։ Հետագայում բիզնեսը զարգացել է երաժշտական խաղալիքների և տիկնիկների տների ֆուրնտիտուրայի արտադրության շնորհիվ[8]։

1959 թվականին Նյու Յորքի տիկնիկների տոնավաճառում ֆիրման ներկայացրել է Ռութի հորինած Բարբի տիկնիկը։ Խաղալիքը կոչվել է Ռութի և Էլիոթի դստեր՝ Բարբարա Հենդլերի պատվին։ Սկզբում այն շատ վատ է վաճառվել և իր կանացի բաց համազգեստի պատճառով առաջացրել է խիստ քննադատություն[9]։ Այնուամենայնիվ, տիկնիկը շուտով ձեռք է բերել անսովոր ճանաչում․ արդեն 1965 թվականին նրա վաճառքից ստացված հասույթը կազմել է 100 մլն դոլար։ 1961 թվականին ստեղծվել է Բարբիի տիկնիկային ընկեր Քենը։ Նրան անվանել են Բարբարա Քենեթի եղբոր պատվին[10]։ Թոդը՝ Բարբիի ընկերներից մեկը, անվանվել է Հենդլերների թոռան պատվին[10]։

Վերջին տարիներԽմբագրել

1975 թվականին Էլիոթ և Ռութ Հենդլերները հեռացել են Mattel-ից[11]։ Ռութը մահացել է 2002 թվականին[12]։ 2008 թվականին Հենդլերը Էլ Սեգունդոյում իր իննսունամյակի կապակցությամբ կազմակերպել է տոնախմբություն[13]։ Մահացել է 2011 թվականի հունիսի 21-ին Լոս Անջելեսում սրտային անբավարարությունից[14]։ Այս առթիվ Mattel-ը պաշտոնական հայտարարությունում գրել է հետևյալը[11]

  Նա ոչ միայն ոգեշնչել է Mattel-ի աշխատակիցներին, այլ նաև երջանկացրել է ողջ աշխարհի երեխաների սերունդներ։ 30 000 աշխատակից հպարտությամբ շարունակում է նրա գործը։  

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 http://www.tmz.com/2011/07/22/elliot-handler-barbie-co-founder-died-dies-death-mattel/
  3. Miller S. (2011-07-23)։ «Hot Wheels’ Driver and Barbie’s Dad»։ The Wall Street Journal (Dow Jones)։ Վերցված է 2011-07-22 
  4. Chang А. (2011-07-24)։ «Elliot Handler, co-founder of toymaker Mattel and inventor of Hot Wheels, dies at 95»։ The Washington Post։ Վերցված է 2011-08-15 
  5. Chang А. (2011-07-23)։ «Elliot Handler dies at 95; co-founder of Mattel, inventor of Hot Wheels»։ Los Angeles Times 
  6. «Ruth Handler and The Barbie Doll»։ directessays.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-27-ին։ Վերցված է 2012-03-05 
  7. «Отец куклы Барби скончался в Калифорнии»։ Новые Известия։ 2011-07-26։ Վերցված է 2012-03-05 
  8. «В Калифорнии умер «отец» куклы Барби»։ Дни.ру։ 2011-07-25։ Վերցված է 2012-03-05 
  9. «Нестареющая Барби»։ rus.info։ 2008-12-31։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-14-ին։ Վերցված է 2012-03-05 
  10. 10,0 10,1 Терех Н. (2011-07-27)։ «В Лос-Анджелесе на 96-м году жизни скончался «отец» куклы Барби Эллиот Хэндлер»։ «ФАКТЫ»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-14-ին։ Վերցված է 2012-03-05 
  11. 11,0 11,1 «В США ушел из жизни отец куклы Барби»։ РБК։ 2011-07-25։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-28-ին։ Վերցված է 2012-03-05 
  12. Kershaw S. (2002-04-29)։ «Ruth Handler, Whose Barbie Gave Dolls Curves, Dies at 85» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-14-ին։ Վերցված է 2012-03-05 
  13. Kershaw S. Ruth Handler, Whose Barbie Gave Dolls Curves, Dies at 85 (англ.). The New York Times (29 April 2002). Дата обращения: 5 марта 2012. Архивировано 14 сентября 2012 года.
  14. «Причины смерти создателя куклы Барби Эллиот Хэндлера назвали врачи»։ /medpravda.com։ 2011-07-25։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-19-ին։ Վերցված է 2012-04-28 

ԳրականությունԽմբագրել

  • Carey C., Friedman I. American Inventors, Entrepreneurs, and Business Visionaries (Facts on File Library of American History). — Facts on File, 2010. — 455 p. — ISBN 0816081468
  • Kettelkamp S. Chatty Cathy and Her Talking Friends: An Unauthorized Guide for Collectors. — Schiffer Pub Ltd, 1998. — 128 p. — ISBN 978-0887409547
  • McKern B. Managing the Global Network Corporation. — Routledge, 2003. — 304 p. — ISBN 978-0415297066