Մարլոն Ռուդետ

(Վերահղված է Marlon Roudetteից)

Մարլոն Ռուդետ (անգլ.՝ Marlon Roudette, հունվարի 5, 1983(1983-01-05)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), վինսենթացի և բրիտանացի երաժիշտ, «Mattafix» խմբի նախկին անդամ։

Մարլոն Ռուդետ
Ի ծնե անունանգլ.՝ Marlon Rosegold McVey-Roudette
Նաև հայտնի է որպեսMarlon Roudette
Ծնվել էհունվարի 5, 1983(1983-01-05)[1] (41 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ
Մասնագիտություներաժիշտ, հեղինակ-կատարող և ռեփեր
Գործիքներվոկալ
ԼեյբլWarner Music Group
ԱնդամակցությունՄատաֆիքս
Կայքmarlonroudette.com
 Marlon Roudette Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լոնդոնում։ Հայրը՝ Քեմերոն Մակվեյը, երաժշտական պրոդյուսեր է։ Մոր և քրոջ հետ Սենթ Վինսենթ և Գրենադիններ տեղափոխվելուց հետո սկսում է իր երաժշտական կարիերան։ 17 տարեկանում վերադառնում է Լոնդոն։

Ունի երկքաղաքացիություն։ Բրիտանական արմատները հոր կողմից, իսկ Սենթ-Վինսենթի արմատները, մոր կողմից։

Հիմնականում ստեղծագործում է փոփ և ռեգգի ոճերում։

Երաժշտական կարիերան խմբագրել

2011 թվական։ Դեբյուտային սոլո ալբոմ խմբագրել

2011 թվականի հուլիսի 17-ին թողարկում է իր դեբյուտային սոլո ալբոմը՝ «Brotherhood of the Broken»: Հուլիսի 20-ին հրապարակում է «New Age» կատարումը որպես առաջին սինգլ։ 2011 թվականի օգոստոսի 16-ին «New Age» հասանելի էր «iTunes»-ի բոլոր հարթակներում։ Սինգլը գրավեց առաջին տեղը Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #135507170 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարլոն Ռուդետ» հոդվածին։