MBAND
MBAND, ռուսական բոյ բենդ, որը ստեղծվել է 2014 թվականին Մոսկվայում։ Խմբի ստեղծմանը նպաստել է «Хочу к Меладзе» հեռուստաշոուն[1]։ Ներկայումս խումբը բաղկացած է 3 անդամից՝ Անատոլի Ցոյ, Արտյոմ Պինդյուրա և Նիկիտա Կիոսսե[2]։ Խմբի պրոդյուսերը համարվում է Կոնստանտին Մելաձեն[3][4]։
MBAND | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Փոփ |
Գործունեություն | 2014-ներկա |
Լեյբլ | Velvet Music |
Կայք | mband.ru |
Անդամներ | |
Նիկիտա Կիոսսե Արտյոմ Պինդյուրա Անանտոլիյ Ցոյ | |
Նախկին անդամներ | |
Վլադիսլավ Ռամմ | |
![]() |
Պատմություն
խմբագրելՇոու «Хочу к Меладзе»
խմբագրել«Хочу V ВИА Гру» շոուի հաջող ավարտից հետո, Կոնստանտին Մելաձեն որոշում է կայացնում նախագծի սկզբում ընտրել մասնակից նորաստեղծ բոյ բենդի համար։ 2014 թվականի ապրիլի 30-ին հայտարարվում է տղաների քասթինգ ԱՊՀ երկրներից։ Նախագծի պրեմիերան կայանալու էր Ռուսաստանում (ՆՏՎ), Բելառուսում (Համազգային հեռուստատեսություն) և Ղազախստանում (Յոթերորդ ալիք)՝ 2014 թվականի սեպտեմբերի 6-ին։ Իսկ Ուկրաինայում (Ուկրաինա)՝ 2014 թվականի սեպտեմբերի 7-ին։ Նախագծի սկզբնական շրջանում մասնակիցները ընտրվում էին ժյուրիի կողմից։ 2014 թվականի նոյեմբերի 22-ին, եզրափակիչ փուլում հաղթողն ընտրվեց հեռուստադիտողի SMS քվեարկությամբ։ Արդյունքում հաղթող ճանաչվեց Անատոլի Ցոյից, Արտյոմ Պինդյուրայից, Նիկիտա Կիոսսեյից և Վլադիսլավ Ռամմից բաղկացած քառյակը։
Խմբի ներկա գործունեությունը
խմբագրել2014 թվականի դեկտեմբերին խումբը ստացավ «MBAND» անվանումը, ներկայացրեց իր առաջին երգի տեսահոլովակը՝ «Она вернётся»[5][6]: Սկզբում ստեղծագործությունը ներկայացվել է «Хочу к Меладзе» նախագծի եզրափակչում, իսկ որպես սինգլ պաշտոնապես թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 14-ին։ Երգը նրանց համար գրել է Կոնստանտին Մելաձեն։ Երգի բառերը գրվել է Կոնստանտին Մելաձեի և Արտյոմ Պինդյուրայի կողմից։ Տեսահոլովակը, որը նկարահանվել էր Սերգեյ Սոլոտկիյի կողմից, Յություբում 5 ամսում հավաքում է 10 միլիոն դիտում[7]։ Դրանից հետո խումբը սկսում է ակտիվ շրջագայել[8]։ 2015 թվականի մարտին թողարկվում է խմբի երկրորդ սինգլը՝ «Дай мне» անվանումով[9]։ Երգի բառերը գրել է Կոնստանտին Մելաձեն, ինչպես նաև խմբի անդամներ՝ Նիկիտա Կիոսսեն և Արտյոմ Պինդյուրան, իսկ երաժշտությունը՝ Կոնստանտինն ու Նիկիտան։ Նույն ամսվա վերջում հայտարարվեց «Kids’ Choice Awards 2015» մրցանակաբաշխության արդյունքները, որտեղ խումբը հաղթեց «Ռուսական երաժշտության տարվա առաջընթաց» անվանակարգում[10]։ Իսկ անցած տարվա մարտին «RU.TV 2015» մրցանակաբաշխությունում հաղթեց «Իսկական մուտք» անվանակարգում[11]։ Խումբը ներկայացվել է «Муз-ТВ 2015» մրցանակաբաշխության «Տարվա առաջընթաց» անվանակարգում, սակայն արդյունքում հաղթել չհաջողվեց[12]։ 2015 թվականի մարտի 29-ին խումբը «Love Radio»-ի եթերում, ներկայացրեց նոր սինգլը՝ «Посмотри на меня»: Խոսքերի և երաժշտության հեղինակը Կոնստանտին Մելաձեն է։ Հունիսի 8-ին «Fashion People Awards-2015» մրցանակաբաշխությունում բոյ բենդը հաղթում է «Տարվա բացում» անվանակարգում։ 2015 թվականի հունիսի 16-ին սկսվում են «Один день с MBAND» շոուի նկարահանումները, որն ավելի ուշ ցուցադրվեց «СТС Love» հեռուստաալիքով[13]։ 2015 թվականի հունիսի 23-ին «RU.TV» հեռուստաալիքի եթերում խումբը ներկայացրեց «Посмотри на меня» երգի նոր տեսահոլովակը[14]։ Հատկանշական է, որ տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել է Կոնստանտին Մելաձեն, որտեղ նա եղել է այգեպանի դերում, ինչպես նաև երգչուհի Նյուշան, այն աղջկա դերում՝ ում վերաբերվում էր երգը։ 2015 թվականի նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Վլադիսլավ Ռամմը լքում է խումբը[15]։
Անձնակազմը
խմբագրել№ | Ժամանակաշրջանը | Կազմը | Տվողությունը | |||
---|---|---|---|---|---|---|
1. | նոյեմբերի 22, 2014 - նոյեմբերի 11, 2015 | Անատոլի Ցոյ | Արյոմ Պինդյուրա | Նիկիտա Կիոսսե | Վլադիսլավ Ռամմ | 1 տարի |
2. | նոյեմբերի 12, 2015 - ներկա ժամանակ | այժմ գոյություն ունի |
- Անատոլի Ցոյ Վասիլևի - ծնվել է 1988 թվականի հուլիսի 28-ին Ալմա Ատայում։ Եղել է «National» խմբի կազմում, մասնակցել է X Factorնախագծի ղազախական տարբերակին։ 2007 թվականին ընդունում է իր մասնակցությունը SuperStar KZ նախագծի չորրորդ եթերաշրջանում։
- Արտյոմ Պինդյուրա Վիկտորի - ծնվել է 1990 թվականի փետրվարի 13-ին Կիևում։ Մինչև նախագիծը Արտյոմը հայտնի էր նեղ շրջանակներում‚ ինչպես հիփ հոփ մենակատար «Kid»[16]:
- Նիկիտա Կիոսսե Վյաչեսլավի - ծնվել է 1998 թվականի ապրիլի 13-ին Ռյազանում։ Նա մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ»ին (2002 թվականին) և «Մանկական Նոր ալիք»ին[16]։ 13 տարեկանում մասնակցել է «Երեխաների ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանին‚ որը ցուցադրվել է ուկրաինական «1+1» հեռուստաալիքով‚ հասնելով մինչև եզրափակիչ[16]։
Նախկին անդամներ
խմբագրել- Վլադիսլավ Ռամմ Ալեքսեյի - ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 17-ին Կեմերովոյում։ Ամուսնացած է եղել Վերոնիկա Գեներալովի հետ։ Ամուսնությունից հետո ունեցել է աղջիկ՝ Նիկոլ անունով[17]:2014 թվականին հայտնի դարձավ,որ Վլադիսլավ Ռամմը ամուսնալուծվել է կնոջից։ Երկրորդ անգամ ամուսնացել է «Виа Гра» խմբի Միշա Ռամանովայի հետ:Սակայն կարիերայի պատճառով զույգը բաժանվել է։ 2015 թվականի նոյեմբերի 12-ին հանտնի դարձավ այն‚ որ Վլադիսլավ Ռամմը լքում է խումբը։
Սկավառակագրություն
խմբագրելՍինգլներ և չարթեր
խմբագրելՏարի | Սինգլի անվանումը | Ամենաբարձր հորիզոնականը Tophit չարթում[18] | Ֆորմատ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Շաբաթվա ամբողջական չարթ | Ամսվա չարթերը դիմումներով | Ռուսական շաբաթվա չարթ | Մոսկովյան շաբաթվա չարթ | Ուկրաինական շաբաթվա չարթ | Կիևյան շաբաթվա չարթ | Սանկտ Պետերբուրգյան շաբաթվա չարթ[19][20] | Ամսվա չարթ ՅուԹյուբ (Տեսահոլովակներ)[21] | Ռուսական տարվա չարթ[22] | |||
2014 | Она вернётся[23] | 1 | 4 | 3 | 8 | 1 | 1 | 9 | 2 | 195 | տեսահոլովակ‚ ռադիո |
2015 | Дай мне[24] | 110 | 49 | 132 | 177 | 507 | 487 | 66 | տեսահոլովակ չկա | ռադիո | |
Посмотри на меня[25] | 27 | 7 | 36 | 63 | 21 | 44 | 36 | 39 | տեսահոլովակ‚ ռադիո | ||
Чего ты хочешь?[26] | 32 | 7 | 41 | 50 | 151 | 92 | 56 | տեսահոլովակ չկա | ռադիո |
Տեսահոլովակներ
խմբագրելՏարի | Տեսահոլովակի անվանումը | Ռեժիսոր | Անձնակազմը |
---|---|---|---|
2014 | Она вернётся | Սերգեյ Սոլոդկիյ | Ա. Ցոյ, Ա. Պինդյուրա, Ն. Կիոսսե‚ Վ. Ռամմ |
2015 | Посмотри на меня |
Մրցանակներ
խմբագրել- 2015 - Kids’ Choice Awards - «Ռուսական երաժշտության տարվա առաջընթաց»[10]
- 2015 - RU.TV մրցանակաբաշխություն - «Իսկական մուտք»[11]
- 2015 - Fashion People Awards - «Տարվա բացում»
- 2015 - Տարվա երգ - սինգլ «Посмотри на меня»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայտնի է դարձել «Хочу к Меладзе» շոուի հաղթողների անունները». Woman.ru. 24.11.2014.
- ↑ «խմբի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
- ↑ . НТВ. 2014 թ․ նոյեմբերի 22 http://www.ntv.ru/novosti/1266045. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
{{cite news}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ . 2014 թ․ նոյեմբերի 24 http://www.segodnya.ua/culture/stars/na-shou-hochu-k-meladze-nazvali-pobediteley-571664.html. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
{{cite news}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Անաստասիա Իլյիչովա (2014 թ․ դեկտեմբերի 9). «MBAND խումբը թողարկել է «Она вернется» երգի տեսահոլովակը». muzGazeta. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Կոնստանտին Մելաձեի կազմած առաջին բոյ բենդը թողարկել է տեսահոլովակ». 2014 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
- ↑ «MBAND - Она вернется». YouTube. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
- ↑ Վասիլիսա Բիրկինա (10.12.2014). Woman.ru https://web.archive.org/web/20170510151332/http://www.woman.ru/stars/events/article/144458/. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «M-Band խումբը թողարկեց իր երկրորդ երգը». Ivona. 2015 թ․ մարտի 13. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
- ↑ 10,0 10,1 «Kids' Choice Awards 2015: ռուսական հաղթողները». ELLE Girl. 2015 թ․ ապրիլի 2. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ 11,0 11,1 . RU.TV http://ru.tv/press/497139/. Վերցված է 2015 թ․ մայիսի 26-ին.
{{cite news}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Յուլիա Պոշ (05.06.2015). Woman.ru https://web.archive.org/web/20170129061936/http://www.woman.ru/premiamuztv/premiamuztv-news/article/151234/. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Յանա Բերգամ (16.06.2015). Woman.ru https://web.archive.org/web/20170401150003/http://www.woman.ru/stars/events/article/151475/. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Յանա Բերգման (19.06.2015). «Կոնստանտին Մէլաձեն դարձել է դերասան». Woman.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Կոնստանտին Մելաձեն մեկնաբանել է Վլադիսլավ Ռամմի հեռացումը MBAND խմբից».
- ↑ 16,0 16,1 16,2 Вера Смирнова (2014 թ․ նոյեմբերի 26). «Группа MBAND: первое откровенное интервью финалистов проекта «Хочу к Меладзе»». Woman.ru. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.
- ↑ Ալեսիա Սեմենովա (21.07.2015). Woman.ru http://www.woman.ru/relations/medley4/article/152416/.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ . TOPHIT.RU http://lk.tophit.ru/cgi-bin/artinfo.cgi?id=65404.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «tophit.ru: Weekly Airplay Top Hit 100 St. Petersburg». lk.tophit.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «tophit.ru: Weekly Airplay Top Hit 100 St. Petersburg». lk.tophit.ru. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Շաբաթվա չարթ Youtube». TOPHIT.RU. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Ռուսական տարվա չարթ». TOPHIT.RU. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «MBAND - Она вернется (լսել երգը‚ դիտել տեսահոլովակը)». www.tophit.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «MBAND - Дай мне (пխլսել երգը‚ դիտել տեսահոլովակը)». www.tophit.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «MBAND - Посмотри на меня (լսել երգը‚ դիտել տեսահոլովակը)». www.tophit.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «MBAND - Чего ты хочешь? (լսել երգը‚ դիտել տեսահոլովակը)». www.tophit.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «MBAND» հոդվածին։ |