Քերեն Մարի Էրստեդ (դանիերեն՝ Karen Marie Ørsted, օգոստոսի 13, 1988(1988-08-13)[2][3][4], Ubberud Parish, Օդենսե, Ֆյուն, Դանիա), որն ավելի հայտնի է որպես , դանիացի երգչուհի և երգերի հեղինակ, ով սկսել է իր երաժշտական գործունեությունը 2006 թվականին։ 2013 թվականին, Քերենը թողարկել է իր առաջին «Bikini Daze» մինի-ալբոմը, իսկ 2014 թվականին իր առաջին լիարժեք ստուդիական ալբոմը, որը կոչվում է «No Mythologies To Follow», որից հետո նա հայտնի է դարձել։ 2014 թվականի նոյեմբերին, MØ-ն ստացել է Danish Music Awards մրցանակաբաշխությանը ստացել է 4 մրցանակներ՝ «տարվա առաջընթաց», «տարվա ձայնագրություն», «տարվա լավագույն արտիստ» և «տարվա տեսահոլովակ» անվանակարգերում։

Ի ծնե անունՔերեն Մարի Էրստեդ
Ծնվել էօգոստոսի 13, 1988(1988-08-13) (36 տարեկան)
Օդենսե, Դանիա
ԵրկիրԴանիա Դանիա
ԺանրերR&B
Ալտերնատիվ ռոք
Ինդի-փոփ
Սոուլ
Էլեկտրոնային երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, երգահան
ԵրգչաձայնSoubrette?
Գործիքներվոկալ, դաշնամուր
Գործունեություն2007 - ներկա
ԼեյբլChess Club, RCA Victor
ԿրթությունFunen Art Academy? (մայիս 2013)
Պարգևներ
Կայքmomomoyouth.com
 MØ (vocalist) Վիքիպահեստում
MØ-ի ելույթը Utopia Island-ում,2015 թվականի օգոստոս:

Կարիերա

խմբագրել

2007-12: MOR

խմբագրել

2007 թվականին, MØ-ն և նրա ընկերուհի Ջոզեֆին Ստրակմանը ստեղծեցին MOR պանկ դուետը և թողարկել են երկու մինի-ալբոմ՝ Fisse I Dit Fjæs և Vanvidstimer, 2009 և 2011 թվականներին։ MOR դուետը փլուզվեց 2012 թվականի սեպտեմբերին[5]։

2012-2014: Bikini Daze և No Mythologies to Follow

խմբագրել

2013 թվականի հունվարին, MØ-ն թողարկել է իր դեբյուտային սինգլը՝ «Glass», իսկ նույն տարվա գարնանը, լույս է տեսել երկու նոր երգեր՝ «Pilgrim» և «Maiden»: Հոկտեմբերի 18-ին MØ-ն թողարկել է իր առաջին մինի-ալբոմը, որը կոչվում է «Bikini Daze», այն ներառում է 4 երգեր՝ «XXX88», «Never Wanna Know», «Dark Night» և «Freedom #1»:

2014 թվականի մարտի 7-ին, թողարկում է իր առաջին ստուդիական ալբոմը, որը կոչվում է «No Mythologies To Follow», որը ներառում է 12 երգ։ Թողարկումից հետո, նա շրջագայում է Եվրոպայով։ 2014 թվականի մարտի 30-ին և 31-ին նա այցելել է Սանկտ-Պետերբուրգ և Մոսկվա։ Նաև թողարկվել է Deluxe edition ալբոմը, որտեղ լրացուցիչ ընդգրկվել է 9 երգ։ Հունվարի 30-ին MØ-ն թողարկել է իր նոր երգը՝ «New Year’s Eve» և դրա տեսահոլովակը։ Կոմպոզիցիան դարձել է ամանորյա նվեր երկրպագուների համար, ուստի այն կարելի է անվճար ներբեռնել SoundCloud կայքից։

2015–ներկա։ Lean On և նոր ալբոմ

խմբագրել

2014 թվականի դեկտեմբերին սկսվել են Major Lazer-ի «Peace Is The Mission» «Lean On» տեսահոլովակի նկարահանումները։ Մարտի 2-ին կայացել է սինգլի պրեմիերան, իսկ 3 շաբաթ անց՝ մարտի 23-ին, թողարկվեց սինգլի տեսահոլովակը։

2015 թվականի հոկտեմբերի առաջին կեսին, MØ-ն թողարկել է իր նոր ալբոմի առաջին սինգլը, որը կոչվում է «Kamikaze» և նույն ամսվա վերջում նկարահանող խմբի հետ այցելել է Ուկրաինա, որպեսզի նկարահանի տվյալ սինգլի տեսահոլովակը։ Նկարահանումները տեղի են ունեցել Կիևում՝ Տրոեշինայում։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է հոկտեմբերի 27-ին։

Սկավառակագրություն

խմբագրել

Ստուդիական ալբոմներ

խմբագրել
Ալբոմի անվանում Դետալներ Դիրքը չարտերում
DEN
[6]
BEL
(FL)
[7]
BEL
(WA)
[8]
FRA
[9]
IRE
[10]
UK
[11]
No Mythologies to Follow 2 107 83 161 76 58

Սինգլեր

խմբագրել
  • Maiden (2012)
  • Glass (2013)
  • Pilgrim (2013)
  • Waste of Time (2013)
  • XXX 88 ft. Diplo (2013)
  • Never Wanna Know (2014)
  • Don ' t Wanna Dance (2014)
  • Walk This Way (2014)
  • Say You ' ll Be There (2014)
  • New Year's Eve (2014)
  • Kamikaze (2015)

Սինգլեր MØ-ի մասնակցությամբ

խմբագրել
  • Iggy Azalea — Beg For It (feat. MØ) (2014)
  • Elliphant — One More (feat. MØ) (2014)
  • Major Lazer & DJ Snake — Lean On (feat. MØ) (2015)
  • Major Lazer feat MØ — Lost (2015)
  • Bleachers feat. MØ – You ' re Still a Mystery (2015)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Danish Music Awards: Og vinderne er… — 2014.
  2. https://www.information.dk/kultur/anmeldelse/2014/03/moe-fucker-koderne
  3. http://nyheder.tv2.dk/2015-03-13-moe-trodser-4000-vrede-fans-vil-ikke-aflyse-sin-koncert
  4. ČSFD (չեխերեն) — 2001.
  5. «Facebook: MOR retirement announcement». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 3-ին.
  6. «Discography MØ». danishcharts.com. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  7. «Discografie MØ» (Dutch). Ultratop. Hung Medien. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Discographie MØ» (French). Ultratop. Hung Medien. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Discographie MØ» (French). lescharts.com. Hung Medien. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Discography MØ». irish-charts.com. Hung Medien. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  11. «MO». Official Charts Company. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  12. «Mo – No Mythologies To Follow (CD)». Tower Records Ireland. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «MØ» հոդվածին։