M&M's (կարդացվում է՝ էմ էնդ էմս), հայտնի շոկոլադե կոնֆետներ, որոնք արտադրվում են Mars LLC ընկերության կողմից։ Առաջինը հայտնվել են ԱՄՆ-ում՝ 1941 թվականին և այժմ վաճառվում են ավելի քան 100 երկրներում։ M&M's անվանումը վերծանվում է, ինչպես Mars & Murrie’s (Մարս էնդ Մյուրրի'զ, հայերենով՝ Մարս և Մյուրրի)։ Սրանք ընկերության հիմնադիրների ազգանուններն են։ Կոնֆետները գույնզգույն դրաժեներ են, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված է M տառը՝ որպես բրենդի եզակիության ցուցանիշ։ Գոյություն ունեն M&M's կոնֆետների բազմազան համեր և լցուկներ։

M&M's
M&M's
Ծագում
ՏեսակՔաղցրեղեն
ԵնթատեսակQ1730287?
Առաջացման երկիրԱՄՆ
ՀեղինակMars Incorporated
Ստեղծման տարեթիվ1941
Բաղադրամասեր
ՀիմնականՇոկոլադ, գունանյութեր
 M&M's Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել
  • 3 մարտ 1941 թվական - M&M's կոնֆետների արտադրության սկիզբը։
  • 1950 թվական - կոնֆետների վրա առաջին անգամ սևով գրվում է M տառը։
  • 1954 թվական - M տառը գրվում է սպիտակ գույնով։ Սկիզբ է դրվում գետնանուշով M&M's-ի արտադրությանը։

Գործող կերպարներ

խմբագրել

Գովազդներում գործում են M&M's-ի յոթ կոնֆետ և մեկ շոկոլադե սալիկ։ Առաջին անգամ նրանք ներկայացվել են 1990-ական թվականներին։

  • Դեղին - միամիտ և հիմարիկ, համեմատած Կարմիրի՝ ավելի բարձրահասակ։ Գովազդում է գետնանուշով կոնֆետները։
  • Կարմիր - ցինիկ, կարճահասակ, բայց նաև շատ խելացի։ Գովազդում է կաթնային շոկոլադով կոնֆետները։
  • Կանաչ - միակ աղջիկը։ Գովազդում է անանուխի կոնֆետները։
  • Նարնջագույն - երկչոտ։ Գովազդում է անտառային ընկույզով կոնֆետները։
  • Կապույտ - Հայտնվում է մուգ ակնոցներով։ Գովազդում է նշով կոնֆետները։ Ի հայտ է եկել 2013 թվականի ապրիլի 1-ին Ռուսաստանում։
  • Շոկոլադե սալիկ - նեղմիտ կերպար, մտածում է, թե մաչո է։ Տանել չի կարողանում շոգ եղանակը, քանի որ հալվում է։ Հայտնվել է 2012 թվականի հունիսի 1-ին՝ որպես ամառային կերպար։ Նկատվում է նաև 1966 թվականի գովազդներից մեկի մեջ։
  • Մոխրագույն - նեղմիտ կերպար, գովազդային բնույթի։ Սրա օգնությամբ հնարավոր էր ստանալ փոքրիկ նվերներ։ Բայց ակցիայից հետո գործածության մեջ չի լինում։
  • Վարդագույն - նեղմիտ կերպար՝ սահմանափակ արտադրությամբ։ Գովազդում է կոնֆետներ՝ աղջիկների համար։
  • Շագանակագույն - Mr.Brown - վաճառքի ներկայացուցիչ կոնֆետ։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Մանուշակագույն M&M's-ները արտադրվել են միայն մինչև 1950-ական թվականներին։
  • Կապույտ կոնֆետները հայտնվել են 1995 թվականին։
  • Կարմիր կոնֆետների արտադրությունը դադարեցվեց 1976 թվականին՝ վնասակար գունանյութերի պատճառով։ Կարմիր ներկին փոխարինեց նարնջագույնը։
  • Տասը տարի անց՝ 1980-ական թվականներին, փոփոխվեց կարմիր գունաներկերի բաղադրությունը և այն նորից հայտնվեց տուփերի վրա։
  • Մինչև 2013 թվականը Ռուսաստանում վաճառվում էին կանաչ տուփերով M&M's-ներ՝ անտառային ընկույզի համով, որտեղ, բացի շագանակագույն, դեղին և նարնջագույն կոնֆետներից, կային նաև դեղնականաչավունները, չնայած նրան, որ M&M's-ի պաշտոնական կայքում այդպիսի ապրանքատեսակ չկար։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «M&M's» հոդվածին։