«Lucha Libre AAA Worldwide» (իրավաբանական անվանում՝ «Antonio Peña Promotions, S.A. de C.V.»), հայտնի նաև AAA կրճատ անվամբ («Asistencia Asesoría y Administración» անվանումից, որն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «Աջակցություն, խորհրդատվություն, կառավարչություն»), պրոֆեսիոնալ ըմբշամարտի (ռեստլինգ) լուչա լիվրե ենթատեսակի մեքսիկական կազմակերպություն, պրոմոշեն։

Lucha Libre AAA Worldwide
Տեսակռեստլինգ պրոմոշեն
Հիմնադրված է1992
ՎայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Կայքluchalibreaaa.com(իսպ.)
 Lucha Libre AAA Worldwide Վիքիպահեստում
«AAA»-ի շոուներից մեկի ժամանակ

Հիմնադրվել է 1992 թվականին՝ Անտոնիո Պենյայի կողմից, ով դուրս գալով «Consejo Mundial de Lucha Libre» (CMLL) կազմակերպության սցենարիստների կազմից, ցանկանում էր ստեղծել նոր առաջնություն և ազատորեն հսկել ռինգային բոլոր սյուժեները։

Հիմնադրումից ի վեր «AAA»-ն անցկացրել է բազմաթիվ փեյ-փեր-վյու շոուներ, ինչպես նաև կազմակերպել ցուցադրություններ Միացյալ Նահանգներում և Ճապոնիայում։ Մարտական շոուներում ընկերությունն օգտագործում է ինչպես վեցանկյունաձև, այնպես էլ ավանդական քառակող ռինգեր։ Բացի այդ, հայտնի է նաև անսովոր ռինգային կերպարներով, ինչպես նաև առավել էքստրեմալ ձևաչափի մարտատեսակներով։

Տարիների ընթացքում համագործակցել է բազմաթիվ հյուսիսամերիկյան կազմակերպությունների հետ, ինչպիսիք են «World Wrestling Federation» (WWF, այժմ՝ WWE), «World Championship Wrestling» (WCW) առաջնությունները, ինչպես նաև ներկայումս սերտորեն համագործակցում է ճապոնական «Pro Wrestling Noah» և ամերիկյան «Global Force Wrestling» (GFW) պրոմոշենների հետ։

Ընեկրության գլխամասը տեղակայված է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։

Գործող չեմպիոնական տիտղոսներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել