Love Will Tear Us Apart
«Love Will Tear Us Apart», բրիտանական Joy Division ռոք խմբի երգը, որը հրապարակվել է խմբի վերջին սինգլում։ Սինգլը զբաղեցրել է 13-րդ տեղը բրիտանական հիթ-շքերթում։
«Love Will Tear Us Apart» | |
---|---|
Joy Division-ի սինգլը | |
«Ա» կողմ | Love Will Tear Us Apart |
«Բ» կողմ | These Days Love Will Tear Us Apart |
Թողարկված | 1980 թվականի հունիսի 27 |
Ֆորմատ | 12" |
Ձայնագրված | 1980 թվականի ապրիլ |
Ժանր | |
Երգահան | Յան Քարթիս[11], Bernard Sumner?[11], Սթիվեն Մորիս[11] և Պիտեր Հուկ[11] |
Տևողություն | 3:25 |
Լեյբլ | Factory |
Պրոդյուսեր | Մարտին Հեննեթ |
Երգը գրվել է 1979 թվականի օգոստոսին և առաջին անգամ կատարվել է 1979 թվականի հոկտեմբերին համերգի ժամանակ։ Ստուդիայում խումբը ձայնագրել է երգը երեք անգամ՝ 1979 թվականի նոյեմբերին BBC-ի ստուդիայում Ջոն Փիլի ռադիոհաղորդման համար, 1980 թվականի հունվարին Pennine Studios-ում և նույն թվականի մարտին Strawberry Studios-ում։ Վերջին երկու տարբերակները հրապարակվել են բնօրինակ սինգլում։ 1995 թվականին երգի ռեմիքսը ներառվել է սինգլի նոր հրատարակության մեջ (զբաղեցրել է 19-րդ տեղը հիթ-շքերթում)։
2012 թվականին բրիտանական NME երաժշտական ամսագիրը ստեղծագործությունն անվանել է բոլոր ժամանակների մեծագույն երգը։ 2013 թվականի ցուցակում երգը զիջել է իր տեղը Nirvana խմբի «Smells Like Teen Spirit»-ին։ 2004 թվականին երգը ներառվել է «Բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի» ցուցակում, որտեղ զբաղեցրել է 181-րդ տեղը։
Պատմություն
խմբագրելՆախադրյալ
խմբագրել«Love Will Tear Us Apart» երգը գրվել է խմբի վոկալիստ Յան Քարթիսի և նրա կնոջ՝ Դեբորա Վուդրաֆի բարդ հարաբերությունների մասին։ Նրանք ամուսնացել էին 1975 թվականին։ Երգի ստեղծման վրա ազդել են նաև երգչի էպիլեպսիան, որը ախտորոշվել էր 1979 թվականին և նրա մշտական սթրեսը։ 1979 թվականի հոկտեմբերին Joy Division-ի համերգի ժամանակ Քարթիսը ծանոթացել է բելգիացի լրագրող Աննիկ Օնորեի հետ։ Նրանց միջև սկսվել են հարաբերություններ, որոնք էլ ավելի են մեծացրել Քարթիսի և Վուդրաֆի միջև եղած խնդիրները[12][13]։ 2010 թվականին Focus ամսագրին տված հարցազրույցում Օնորեն ասել է, որ իրենց սերը եղել է պլատոնական, այլ ոչ թե սեռական, ինչպես շատերը կարող էին մտածել[14]։
Ձայնագրություն
խմբագրելԽումբը սկսել է երգի ձայնագրությունը 1980 թվականի հունվարի 8-ին Օլդեմի Pennie Sound ստուդիայում[15]։ Հնչողությունը նման էր նրանց կենդանի կատարումներին, սակայն արդյունքը չի բավարարել ոչ Քարթիսին, ոչ էլ պրոդյուսեր Մարտին Հաննեթին։ Այդ պատճառով մարտին խումբը հավաքվել է Strawberry Studios-ում՝ երգը վերաձայնագրելու համար[12][16]։ Թմբկահար Սթիվեն Մորիսը հարցազրույցում ասել է, որ ձայնագրությունը շատ դժվար էր ընթանում։ Մի անգամ նա ստիպված է եղել արթնանալ առավոտյան ժամը 4-ին և գալ ստուդիա, որից հետո Մորիսը սկսել է չսիրել այս երգը[17]։
Joy Division-ի հետ միևնույն ստուդիայում գտնվում էր իռլանդական U2 խումբը, որը եկել էր Հաննեթի հետ քննարկելու «11 O'Clock Tick Tock» սինգլի թողարկումը։ U2-ի վոկալիստ Բոնոն հայտարարել է, որ ձայնագրության ընթացքում Քարթիսը «իսկապես առաջ էր անցել» և լիովին տարբերվում էր առօրյա շփման ժամանակ տեսած Քարթիսից[18]։
Ստեղծագործությունների ցանկ
խմբագրելA կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Love Will Tear Us Apart» | 3:25 |
B կողմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «These Days» | 3:35 | |||||||
2. | «Love Will Tear Us Apart» | 3:14 |
Քավեր տարբերակ
խմբագրել- 1980 թվականին Ավստրիական Chuzpe խումբը թողարկել է իր տարբերակը։ Այս քավերը հասել է 8-րդ տեղին Ö3 Austria Top 40 չարթում[19]։
- 1984 թվականին Փոլ Յանգը թողարկել է երգի քավեր տարբերակը[20]։
- 1988 թվականին Ամերիկյան Swans խումբը ձայնագրել է երգի երկու քավեր տարբերակ։
- Երգի իրենց տարբերակներն են ձայնագրել նաև The Cure, New Order, Moonspell և շատ այլ խմբեր։
- 2005 թվականին լույս է տեսել Honeyroot խմբի քավեր տարբերակ[21]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bush, John. «'Love Will Tear Us Apart' - Joy Division: Review». AllMusic. All Media Network. Արխիվացված է օրիգինալից 2018-03-05-ին. Վերցված է 2013-05-23-ին. «'Love Will Tear Us Apart' reflects both the tragedy of Ian Curtis' demise and the spark that made Joy Division the first, best post-punk band.»
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «'Love Will Tear Us Apart' - Joy Division». AllMusic. All Media Network. Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին. Վերցված է 2013-06-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Friskics-Warren, Bill I'll Take You There. Pop Music and the Urge for Transcendence. — Continuum, 2005. — ISBN 0-82641700-0. — «the cascading melody of Joy Division's sublimely gloomy post-punk anthem, 'Love Will Tear Us Apart' (p. 98).». Reprint in 2006 Արխիվացված 2018-03-04 Wayback Machine.
- ↑ Rambali, Paul A Rare Glimpse Into A Private World(անգլ.) // Կաղապար:Нп3 : magazine. — № July 1983.. — «Curtis' death wrapped an already mysterious group in legend. From the press eulogies, you would think Curtis had gone to join Chatterton, Rimbaud and Morrison in the hallowed hall of premature harvests. To a group with several strong gothic characteristics was added a further piece of romance.».
- ↑ 5,0 5,1 Scaruffi, Piero. «Joy Division». The History of Rock Music. Արխիվացված է օրիգինալից 2013-11-04-ին. Վերցված է 2013-08-19-ին. «The two albums cut by Joy Division [...] coined a new kind of gothic, decadent, futuristic and psychedelic rock. [...] Their career ended with 'Love Will Tear Us Apart' (1980), which was the beginning of a new genre: synth-pop.»
- ↑ Floman, Scott. «Joy Division – Substance (Qwest '88)». Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին. Վերցված է 2013-10-23-ին. «"Love Will Tear Us Apart" is simply a lovely synth pop song with affecting lyrics that linger in listener's memories long after the last note.»
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Chuck AzEee! (2003-05-07). «Joy Division – Substance». Progressiveears.com. Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին. Վերցված է 2013-10-23-ին. «the moody "Love Will Tear Us Apart" would become a synth-pop anthem and one of the most often covered songs of the era.»
- ↑ Friskics-Warren, Bill (2005). I'll Take You There: Pop Music and the Urge for Transcendence. Continuum. էջ 98. ISBN 0-8264-1700-0. «the cascading melody of Joy Division's sublimely gloomy post-punk anthem, 'Love Will Tear Us Apart'»
- ↑ «David Bay launches groovy original cover of Joy Division's 'Love Will Tear Us Apart' as debut single». 2021-09-04. Արխիվացված է օրիգինալից 2022-10-04-ին. Վերցված է 2022-10-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Abed, Cyrus (2022-04-12). «33 Best New Wave Songs In The World». Արխիվացված է օրիգինալից 2022-07-09-ին. Վերցված է 2022-10-04-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 11,0 11,1 11,2 11,3 ISWC-Net
- ↑ 12,0 12,1 «How Love Will Tear Us Apart became Ian Curtis's memorial». Radio X (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-01-23-ին. Վերցված է 2022-01-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Uncut (2014-07-04). «Annik Honoré, the inspiration for "Love Will Tear Us Apart", dies aged 56». UNCUT (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-07-31-ին. Վերցված է 2022-07-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Philippe Cornet (2010-06-14). «Annik Honoré: retour sur son histoire fulgurante avec Ian Curtis de Joy Division». Focus (բելառուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-05-22-ին. Վերցված է 2022-07-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Joy Division studio sessions». www.joydiv.org. Արխիվացված է օրիգինալից 2022-03-08-ին. Վերցված է 2022-01-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Condé Nast (2012-03-29). «An Ideal for Reliving». British GQ (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-01-23-ին. Վերցված է 2022-01-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Condé Nast (2012-03-29). «An Ideal for Reliving». British GQ (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-01-23-ին. Վերցված է 2022-07-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Bono on Joy Division, 1980, Irish radio. U2 singer speaking about the band on RTÉ ՅուԹյուբում
- ↑ Steffen Hung. «Chuzpe - Love Will Tear Us Apart». austriancharts.at. Արխիվացված է օրիգինալից 2022-01-23-ին. Վերցված է 2022-01-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Paul Young - Love Will Tear Us Apart». Discogs (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-01-23-ին. Վերցված է 2022-01-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Honeyroot - Love Will Tear Us Apart». Discogs (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-01-23-ին. Վերցված է 2022-01-23-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Հղումներ
խմբագրել- «Love Will Tear Us Apart»-ը(անգլ.) Discogs կայքում
- «Love Will Tear Us Apart»(անգլ.) Joy Division: Central կայքում