Պիտեր Հուկ
Պիտեր Հուկ (անգլ.՝ Peter Hook, փետրվարի 13, 1956 թվական), բրիտանացի երաժիշտ, բաս կիթառիստ, Joy Division (1976–1980) և New Order (1980–2007) ռոք խմբերի երգերի համահեղինակ և հեղինակ։ Մնալով New Order խմբի հիմնական անդամ Հուկը համագործակցում էր նաև այլ ռոք խմբերի հետ՝ որպես բաս կիթառիստ և պրոդյուսեր (The Stone Roses, Hybrid, The Chemical Brothers)։ Բացի դրանից Հուկն ուներ իր սեփական ծրագրերը. Revenge (1989–1993) և Monaco (1995–2000)։ 2004-2010 թվականներին Հուկը մասնակցեց Freebass ծրագրին, սուպերխմբին, որը բաղկացած էր 3 բաս կիթառիստներից։
Պիտեր Հուկ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Peter Hook |
Ի ծնե անուն | անգլ.՝ Peter Woodhead |
Ծնվել է | 1956 թվականի փետրվարի 13 Սոլֆորդ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | փանկ ռոք, փստ փանկ, ինդի ռոք, էլեկտրո փոփ, տեխնո |
Մասնագիտություն | երաժիշտ, բաս կիթառիստ |
Գործիքներ | բաս կիթառ, electronic drum?, ստեղնաշարային գործիքներ և վոկալ[1] |
Լեյբլ | Factory Records, London Records, Warner Bros. Records և Polydor Records |
Կրթություն | Buile Hill High School? |
Անդամակցություն | Peter Hook & The Light?, Joy Division, New Order?, Revenge?, Monaco?, Freebass? և Ad Infinitum? |
Ամուսին | Քերոլայն Ահերն |
Peter Hook Վիքիպահեստում |
2007 թվականի մայիսին Հուկը պաշտոնապես հեռացավ New Order խմբից[2] և սկսեց զբաղվել The Light խմբով՝ իր սեփական քովեր խմբով, որի հետ նա 2010 թվականին մեկնում է աշխարհով և համերգներ տալիս (խմբի անդամներից էր նաև Հուկ Ջեյքի որդին)[3]։ Դրա հետ մեկտեղ Հուկը համերգներ էր ունենում նաև ակումբներում, որպես դիջեյ։ 2010 թվականին Man Ray Հուկը (նույն ինքը Պիտեր Հուկը) և Ֆիլ Մերֆին (Freebass խմբի դաշնակահարը) թողարկեցին երկու փոքր ալբոմներ՝ «Summer 88» և «Tokyo Joe»: Երաժշտի անկեղծ կարծիքով երաժշտություն ստեղծելու ցանկությունը ոչնչացնում է վախը այն մասին, թե նրանից չի լինի առևտրային վերադարձը, որովհետև այժմ ինտերնետը ծովահենություն է։ 2009 թվականի հոկտեմբերին Հուկը հրատարակում է իր առաջին գիրքը «How Not to Run a Club», որը «Haçienda» ակումբի մասին էր, որի համասեփականատերը նա էր։ Հուկը հայտարարեց, որ նա ցանկանում է գրքեր հրատարակել Joy Division և New Order խմբերի մասին։
2012 թվականի մարտի 2-ին Հուկը տվեց իր առաջին համերգը Ռուսաստանում՝ ռուսական Milk ակումբում, կատարելով Unknown Pleasures ալբոմն ամբողջությամբ, ինչպես նաև մի քանի այլ երգ Joy Division-ից։
Պատկերասրահ
խմբագրել-
Պետեր Հուկը
-
Պետեր Հուկը և The Light խումբը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ NewOrderOnline.com. New Order did not split (17 May 2007).
- ↑ Peter Hook and The Light. Record Label Artist Page. 24 Hour Service Station.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիտեր Հուկ» հոդվածին։ |