Love Songs
Love Songs (հայերեն՝ Սիրո երգեր), սիրո մասին երգերի կրկնակի հավաքական ալբոմ, որը ձայնագրվել է The Beatles–ի կողմից 1962 թվականից մինչև 1970 թվականը։ Հավաքածուն թողարկվել է Capitol Records լեյբլի կողմից ԱՄՆ-ում 1977 թվականի հոկտեմբերի 21-ին (կատալոգային համարը՝ SKBL-11711) և Parlophone Records լեյբլի կողմից Մեծ Բրիտանիայում 1977 թվականի նոյեմբերի 19-ին (կատալոգային համարը՝ PCSP 721)։ Ալբոմը թողարկվել է նաև Նոր Զելանդիայում (կատալոգային նույն համարով և նույն տպագիր մատրիցայով), EMI-ին պատկանող երկու տարբեր լեյբլներում։ Սկավառակը բարձրացել է մինչև 24-րդ տեղը Billboard 200 ալբոմների չարթում և այնտեղ գտնվել է 31 շաբաթ՝ սկսած 1977 թվականի նոյեմբերի 12-ից[2]։ Ամերիկյան ձայնագրման արդյունաբերության ասոցիացիան (RIAA) հավաստագրել է ալբոմը երեք միլիոն օրինակով վաճառքի համար, չնայած որ հավաստագիրը չեղարկվել էր 1980-ականների վերջին (certified the album with sales of three million units in 2000 even though the compilation was deleted in the late 1980s)[2]։ 1982 թվականին ժողովածուն հրատարակվել է բուլղարական «Բալկանտոն» լեյբլի կողմից Բուլղարիայում և ԽՍՀՄ–ի հանրապետություններում[3]։
Love Songs | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
The Beatles-ի հավաքածու | ||||
Թողարկված | 1977 թվականի հոկտեմբերի 21–ին (ԱՄՆ), 1977 թվականի Նոյեմբերի 19–ին (Մեծ Բրիտանիա) | |||
Ձայնագրված | 1962–1970, Abbey Road Studios և Apple studios, Լոնդոն | |||
Ժանր | Ռոք, Ռոքնռոլ | |||
Տևողություն | 59:05 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Capitol | |||
Պրոդյուսեր | Ջորջ Մարթին Ֆիլ Սպեկթր | |||
Մասնագիտական ակնարկ | ||||
The Beatles-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Ալբոմի մասին
խմբագրելԲացի ձայնապնակից, հրատարակության մեջ մտնում է 11 x 11 դյույմ չափսի գրքույկ՝ դրանում տպագրված երգերի տեքստերով, որոնք գեղագրական ձեռագրով ոճավորված են մագաղաթին նմանակող թղթի վրա։ Առաջին մի քանի տպաքանակներում շապիկը նմանակել է արհեստական մաշկը, իսկ The Beatles-ի պատկերները (Ռիչարդ Ավեդոնի 1967 թվականի լուսանկարի վերարտադրումը, որը հրապարակվել է Look Magazine ամսագրում) նմանակել են ոսկե փայլաթիթեղներ։ Սկավառակները որոշ տպաքանակներում պատրաստված են եղել դեղին վինիլից։
Կոմպոզիցիաների ցանկ
խմբագրելԲոլոր երգերը գրված են Ջոն Լենոնի և Փոլ ՄաքՔարթնիի կողմից, բացառությամբ՝
Սկավառակ 1
խմբագրելԿողմ 1 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
1. | «Yesterday» | 2:03 | |||||||
2. | «I’ll Follow the Sun» | 1:47 | |||||||
3. | «I Need You» | Ջորջ Հարիսոն | 2:27 | ||||||
4. | «Girl» | 2:30 | |||||||
5. | «In My Life» | 2:24 | |||||||
6. | «Words of Love» | Բադի Հոլի | 2:02 | ||||||
7. | «Here, There and Everywhere» | 2:22 |
Կողմ 2 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
8. | «Something» | Ջորջ Հարիսոն | 3:00 | ||||||
9. | «And I Love Her» | 2:28 | |||||||
10. | «If I Fell» | 2:18 | |||||||
11. | «I’ll Be Back» | 2:21 | |||||||
12. | «Tell Me What You See» | 2:35 | |||||||
13. | «Yes It Is» | 2:38 |
Սկավառակ 2
խմբագրելԿողմ 3 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
1. | «Michelle» | 2:40 | |||||||
2. | «It's Only Love» | 1:55 | |||||||
3. | «You're Going to Lose That Girl» | 2:16 | |||||||
4. | «Every Little Thing» | 2:01 | |||||||
5. | «For No One» | 1:59 | |||||||
6. | «She's Leaving Home» | 3:37 |
Կողմ 4 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
7. | «The Long and Winding Road» | 3:34 | |||||||
8. | «This Boy» | 2:12 | |||||||
9. | «Norwegian Wood (This Bird Has Flown)» | 2:02 | |||||||
10. | «You've Got to Hide Your Love Away» | 2:07 | |||||||
11. | «I Will» | 1:46 | |||||||
12. | «P.S. I Love You» | 2:02 |
Չհրապարակված սինգլ
խմբագրելCapitol Records-ը սկզբում ցանկանում էր սինգլ թողարկել հավաքածուի գովազդային արշավի շրջանակներում։ «Ա» կողմում պետք է լիներ «Girl» երգը, իսկ «Բ» կողմում՝ «You're Going to Lose That Girl» երգը։ Սինգլը պետք է դուրս գար Capitol 4506 կատալոգի համարի ներքո։ Սինգլի ծրարը նկարազարդումներով նույնպես տպագրվել է, սակայն սինգլի թողարկումը չեղյալ է հայտարարվել 1977 թվականի հոկտեմբերի սկզբին[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Allmusic review
- ↑ 2,0 2,1 Spizer (2007), pp159-162.
- ↑ «The Beatles - Love Songs (Vinyl, LP, Album) at Discogs». Discogs.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ Spizer (2007), p157.
Արտաքին հղումներ
խմբագրել- Spizer, Bruce The Beatles Swan Song. — New Orleans: 498 Productions, L.L.C., 2007. — ISBN 0-9662649-7-5
- Penman, Ross The Beatles in New Zealand...a discography. — 2009. — ISBN 978-0-47-315155-3
- Love Songs at Graham Calkin’s Beatles Pages