«Love Again», երգ, որը ձայնագրվել է կանադացի երգչուհի Սելին Դիոնը 2023 թվականի «Սիրիր կրկին» ֆիլմի սաունդթրեքի համար։ Երգը գրել են Դեն Ուիլսոնը և Ռոզալին Շերը։ Ուիլսոնը նաև հանդես է եկել որպես պրոդյուսեր։ «Love Again»-ի թողարկվել է 2023 թվականի ապրիլի 13-ին[1]։

«Love Again»
Սելին Դիոնի սինգլը
Թողարկված13 ապրիլի 2023
ՊրոդյուսերԴեն Ուիլսոն
ՀեղինակԴեն Ուիլսոն, Ռոզալին Շեր

Նախապատմություն և թողարկում

խմբագրել

«Courage» ալբոմի թողարկումից և համանուն համաշխարհային շրջագայության մեկնարկից հետո Դիոնը միացել է Ջեյմս Ս.Ստրոուզի «Սիրիր կրկին» ամերիկյան կատակերգական մելոդրամայի դերասանական կազմին։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2020 թվականի հոկտեմբերին և շարունակվել մինչև 2021 թվականի սկիզբը[2]։ 2023 թվականի ապրիլի 13ին՝ ֆիլմի պրեմիերայից մեկ ամիս առաջ, Դիոնը թողարկել է «Love Again»-ը՝ իր առաջին ձայնագրությունը վերջին 4 տարվա ընթացքում, ինչպես նաև այն պահից, երբ նա 2022 թվականի դեկտեմբերին հայտարարել էր իր ախտորոշման մասին[3]։

Քննադատության արձագանքը

խմբագրել

Billboard-ից Կաուֆմանը «Love Again»- ը բնութագրել է որպես «հուզիչ բալլադ» և «նուրբ ակուստիկ երգ, որտեղ Դիոնը նրբորեն երգում է հուզիչ տողերը․ «Սարեր շարժելու կարիք չկա, պարզապես գնա/ Յուրաքանչյուր շարժում նոր հույզ է/ Պատասխաններ փնտրելու կարիք չկա, պարզապես մի հրաժարվիր փորձերից/ Արևը նորից կծագի/ Փոթորիկը նորից կթուլանա/ Սա վերջը չէ/ Եվ դու նորից կսիրես»[4]։ Լոս Անջելես Թայմս-ից Նարդին Սաադը երգը նկարագրել է որպես «սիրելի դաշնամուրային բալլադ սիրելիի կորստի վիշտը հաղթահարելու մասին»[1]։

Երաժշտական տեսահոլովակ

խմբագրել

Ֆիլմի տեսարաններով լիրիկական տեսահոլովակը YouTube-ում հրապարակվել է 2023 թվականի ապրիլի 13-ին[5]։

Չարթեր

խմբագրել
Չարթեր (2023) Ամենաբարձր հորիզոնական
86 86
  Միացյալ Թագավորություն (Hot Canadian Digital Song Sales)[7] 10
  Քվեբեկ (ADISQ Digital Sales Chart)[8] 2
  Քվեբեկ (ADISQ Radio Chart)[9] 2

Թողարկման ժամանակացույց

խմբագրել
Տարածաշրջան Ամսաթիվ Լեյբլ Ձևաչափ
Երկիր[10] 2023 թվականի ապրիլի 13 Sony Music Թվային բաշխում

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Саад, Нардин (2023 թ․ ապրիլի 13). «Queen of love songs Celine Dion teaches you how to 'Love Again' with new music» (անգլերեն). Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 19-ին.
  2. Kopal (2023 թ․ փետրվարի 16). «'Love Again': Release Date, Cast, Trailer, and Everything We Know so Far About the Romantic Comedy» (անգլերեն). Collider. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 19-ին.
  3. Фекаду, Мисфин (2023 թ․ ապրիլի 13). «Celine Dion Releases New Song "Love Again" Months After Announcing Rare Neurological Diagnosis» (անգլերեն). The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 19-ին.
  4. Кауфман, Джил (2023 թ․ ապրիլի 13). «Celine Dion Drops Moving Ballad 'Love Again' From Nick Jonas/Priyanka Chopra Romantic Drama». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 19-ին.
  5. Авила, Даниэла (2023 թ․ ապրիլի 13). «Céline Dion Releases Captivating Lyric Video for 'Love Again' Title Track — and Announces 5 New Song». YouTube (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 19-ին.
  6. Archive Chart UK Download Chart. The Official Charts Company. Ստուգվել է 10 октября 2021.
  7. «Hot Canadian Digital Song Sales». Billboard (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 29-ին. «Hot Canadian Digital Song Sales». Billboard. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  8. «This week's top selling digital tracks based on the digital album sales in Quebec». ADISQ. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 29. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  9. «This week's most popular songs across all radio from Quebec». ADISQ. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 29. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  10. «Love Again (Soundtrack from the Motion Picture)». Apple Music (անգլերեն). 2023 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 19-ին.