Սիրիր կրկին
«Սիրիր կրկին» (անգլ.՝ Love Again), ռեժիսոր Ջեյմս Սթրոուզի գեղարվեստական ֆիլմը։ Գերմանական «SMS für Dich» ֆիլմի անգլալեզու ռեմեյքը, որն ստեղծվել է Սոֆի Քրամերի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում են Պրիանկա Չոպրան, Սեմ Հյուենը և Սելին Դիոնը, որն առաջին անգամ է հանդես գալիս կինոյում։
Սիրիր կրկին անգլ.՝ Love Again | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | վեպի էկրանավորում և ռոմանտիկ կատակերգություն[1] |
Հիմք | Text for You? |
Թվական | մայիսի 12, 2023, մայիսի 25, 2023[2] և հունիսի 7, 2023 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | James C. Strouse? |
Պրոդյուսեր | Բեզիլ Իվանիկ |
Սցենարի հեղինակ | James C. Strouse? |
Դերակատարներ | Պրիանկա Չոպրա, Սեմ Հյուեն, Սելին Դիոն, Ռասել Թովի, Steve Oram?, Օմիդ Ջալիլի, Lydia West?, Arinze Kene?, Սելիա Իմրի, Նիք Ջոնաս և Sofia Barclay? |
Օպերատոր | Էնդրյու Դան |
Երաժշտություն | Քիգեն ԴեՎիթ |
Տևողություն | 104 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմի պրեմիրեան կայացել է 2023 թվականի մայիսի 12-ին։
Սյուժե խմբագրել
Միրա Ռեյը վերապրում է իր փեսացուի մահը և մի շարք ռոմանտիկ SMS հաղորդագրություններ է ուղարկում իր նախկին փեսացուի հին բջջային հեռախոսահամարին... անտեղյակ լինելով, որ համարն այժմ պատկանում է Ռոբ Բյորնսին։ Լրագրող Ռոբը հիացած է այս անձնական տեքստերի ազնվությամբ։ Երբ նրան հանձնարարվում է էսսե գրել մեգաաստղ Սելին Դիոնի մասին, նա դիմում է վերջինիս օգնությանը պարզելու համար, թե ինչպես անձամբ հանդիպի Միրային և շահի նրա սիրտը[3]։
Դերերում խմբագրել
- Պրիանկա Չոպրա՝ Միրա Ռեյ[4]
- Սեմ Հյուեն՝ Ռոբ Բյորնս
- Սելին Դիոն՝ Ինքն իրեն
- Ռասել Թովի
- Լիդիա Ուեսթ
- Արինզե Քենե
- Սելիա Իմրի
- Նիք Ջոնաս
Արտադրություն խմբագրել
2019 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ Ջեյմս Սթրոուզը պետք է դառնա «Text for You» աշխատանքային անվանումով ֆիլմի ռեժիսորը, որը կլինի գերմանական «SMS für Dich» ֆիլմի անգլալեզու ռեմեյքը, իսկ դրա արտադրությամբ զբաղվելու է Screen Gems կինոընկերությունը[3][5]։ 2020 թվականի հոկտեմբերին ֆիլմի դերասանական կազմին միացել են Պրիանկա Չոպրան, Սեմ Հյուենը և Սելին Դիոնը[6]։ 2020 թվականի նոյեմբերին դերասանական կազմին միացել են Ռասել Թովին, Սթիվ Օրամը, Օմիդ Ջալիլին, Սոֆիա Բարքլեյը, Լիդիա Ուեսթը, Արինզե Քենեն և Սելիա Իմրին[7]։
Նկարահանումները սկսվել են 2020 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2021 թվականի սկզբին։ Սկզբում նկարահանումները տեղի են ունեցել Լոնդոնում, որից հետո արտադրությունը տեղափոխվել է ԱՄՆ[8]։
2020 թվականի ապրիլին ֆիլմն ստացել է «It’s All Coming Back to Me» անվանումը՝ ի պատիվ «It’s All Coming Back to Me Now» երգի, որը Դիոնը կատարել է 1996 թվականի իր առաջին Falling into You ալբոմում[9]։ 2022 թվականին այն անվանափոխվել է և ստացել «Love Again» անվանումը[10]։
Just for Variety փոդքասթի էպիզոդներից մեկում Սեմ Հյուենը ասել է, որ Դիոնը ֆիլմի համար նոր երգ է ձայնագրել[11].
Ֆիլմի պրեմիերան կայացել 2023 թվականի մայիսի 12-ին[10]։ Ի սկզբանե այն նշանակված է եղել 2023 թվականի փետրվարի 10-ին[9].
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ 3,0 3,1 Wiseman, Andreas (2019 թ․ ապրիլի 29). «'Text For You': Screen Gems Sets Jim Strouse To Direct Rom-Com Redo Of German Box Office Hit, Basil Iwanyk To Produce». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Сэм Хьюэн необычным образом влюбляется в Приянку Чопру в трейлере фильма «Снова любовь»». www.kinoafisha.info (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Love Again». Writers Guild of America West. 2021 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ N'Duka, Amanda (2020 թ․ հոկտեմբերի 27). «Sam Heughan, Priyanka Chopra Jonas, Music Icon Celine Dion To Star In Romantic Drama For Screen Gems». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Wiseman, Andreas (2020 թ․ նոյեմբերի 19). «'Text For You': Russell Tovey, Omid Djalili, Arinze Kene & Celia Imrie Among Cast To Join Priyanka Chopra Jonas, Sam Heughan & Celine Dion». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Levine, Nick (2020 թ․ նոյեմբերի 20). «Casting News: Russell Tovey Joins Priyanka Chopra Jonas and Sam Heughan in Romantic Movie 'Text for You'». BBC America. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ 9,0 9,1 Chapman, Wilson (2022 թ․ ապրիլի 19). «Celine Dion Romantic Drama 'It's All Coming Back to Me' Sets Release for February 2023». Variety. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ 10,0 10,1 Remley, Hilary (2022 թ․ նոյեմբերի 2). «Sam Heughan & Priyanka Chopra Jonas Rom-Com Love Again Sets New Release Date». Collider. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Malkin, Marc (2022 թ․ մարտի 16). «Oscars: Jason Momoa, Josh Brolin in Final Talks to Present 8 Craft Awards for Pre-Ceremony Taping (EXCLUSIVE)». Variety. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 17-ին.