Lord Huron, ամերիկյան ռոք խումբ, ձևավորվել է Լոս Անջելես քաղաքում։ Ստեղծագործում են ինդի ռոք և ինդի ֆոլք ժանրերում։ Խմբի դեբյուտային ալբոմը՝ Lonesome Dreams, թողարկվել է 2012 թվականին ԱՄՆ-ում, Iamsound լեյբլում, իսկ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում՝ 2013 թվականին, Play It Again Sam լեյբլում[1][2][3][4][5]։ Ալբոմի թողարկումից հետո խումբը հայտնվեց The Tonight Show հեռուստաշոուում, որից հետո նրանց ներկայացրած "Ends of the Earth" երգը ցուցադրվեց ամերիկյան Community հեռուստասերիալում[6]։ Խմբի անվանումը կապված է Հուրոն լճի հետ. խմբի հիմնադիր Բեն Սնեյդերը մեծացել է այնտեղ[7]։ Lord Huron խմբի Strange Trails ալբոմը թողարկվել է 2015 թվականի ապրիլ ամսին։

Lord Huron
Lord Huron.jpg
Lord Huron խմբի համերգը (2015 թվականի)
Հիմնական տվյալներ
ԵրկիրՄիչիգան
ԺանրերԻնդի ռոք, Ֆոլք ռոք
Գործունեություն2010–հիմա
ԼեյբլIamsound (ԱՄՆ)
PIAS Recordings (ՄԲ)
Կայքlordhuron.com
Անդամներ
Բեն Սնեյդեր
Մարկ Բերի
Միգել Բրիսենո
Թոմ Ռենո
Նախկին անդամներ
Բրեթ Ֆարկաս
Փիթեր Մոուրի
Կարլ Քերֆութ
Commons-logo.svg Lord Huron Վիքիպահեստում

ԿազմավորումԽմբագրել

Խմբի հիմնադիր Բեն Սնեյդերը երգեր սկսել է գրել իր հայրենիքում՝ Օկեմոսում (Միչիգան)։ Սովորել է Միչիգանի համալսարանի կերպարվեստի բաժնում, հետագայում կրթությունը շարունակել և ավարտել է Ֆրանսիայում։ Որպես արտիստ աշխատել է Նյու Յորքում[7]։ 2005 թվականին Սնեյդերը տեղափոխվել է Լոս Անջելես։ 2010 թվականին հիմնադրել է իր ռոք խումբը և անվանել այն Lord Huron: Սկզբնական շրջանում աշխատել է միայնակ, հետագայում նրան են միացել մանկության ընկերները, որոնք էլ օգնել են ստեղծագործական աշխատանքում[8]։

Խմբի անդամներԽմբագրել

Ներկա կազմԽմբագրել

  • Բեն Սնեյդեր՝ կիթառ, վոկալ
  • Մարկ Բերի՝ հարվածային գործիքներ, վոկալ
  • Միգել Բրիսենո՝ բաս, ստեղնաշարային և հարվածային գործիքներ
  • Թոմ Ռենո՝ կիթառ, վոկալ

Նախկին անդամներԽմբագրել

  • Փիթեր Մոուրի՝ կիթառ
  • Բրեթ Ֆարկաս՝ կիթառ և վոկալ
  • Կարլ Քերֆութ՝ կիթառ և վոկալ

Lonesome DreamsԽմբագրել

Նրանց առաջին ամբողջական ալբոմը՝ Lonesome Dreams-ը, թողարկվել է 2012 թվականի հոկտեմբերի 9-ին[9]։ Billboard-ի «Heatseekers Albums» չարթում ալբոմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Lonesome Dreams-ի ավելի քան 3000 օրինակ վաճառվել է հենց առաջին ամսում։ Ընդհանուր հաշվով ալբոմը վաճառվել է ավելի քան 87.000 օրինակով[10]։

Strange TrailsԽմբագրել

2015 թվականի ապրիլի 6-ին Մեծ Բրիտանիայում խումբը թողարկեց իր երկրորդ՝ Strange Trails անվանումով ալբոմը։ Մեկ օր անց՝ 2015 թվականի ապրիլի 7-ին, ալբոմը թողարկվեց ԱՄՆ-ում։ Billboard 200 լավագույն ալբոմների ցանկում այն զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, Ֆոլք ալբոմների ցանկում՝ առաջին. իսկ ամենաշատ վաճառված ալբոմների ցանկում տասներորդը՝ 18000 օրինակով[11]։

ՄշակույթումԽմբագրել

Խմբի «Fool for Love» երգը օգտագործվել է HBO-ի «Աղջիկներ» հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանի առաջին սերիայում։

Խմբի «The Night We Met» երգը օգտագործվել է The CW-ի «The Originals» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի 22-րդ սերիայում, հնչել է նույն հեռուստաընկերության The Flash հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի 18-րդ սերիայում։ «The Night We Met» ստեղծագործությունը հայտնվել է նաև Netflix13 պատճառ՝ ինչու հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի հինգերորդ սերիայում՝ գլխավոր հերոսներ Քլեյ Ջենսենի և Հանա Բեյքերի պարի տեսարանում[12]։ Հեուստասերիալի թողարկումից հետո խմբի այս ստեղծագործությունը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում, առավելապես՝ Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Շվեդիայում և Մեծ Բրիտանիայում։

2015 թվականին թողարկված Freeheld ֆիլմում, հերոսներ Ջուլիան Մուրի և Էկեն Փեյջի պարային տեսարանում, հնչել է խմբի «Louisa» երգը։

«Ends of the Earth» երգը օգտագործվել է Showtime հեռուստաընկերության «Shameless» հեռուստասերիալում, երրորդ եթերաշրջանի 12-րդ սերիայում։ «Ends of the Earth» ստեղծագործությունը նաև հայտնվել է Endless Love և Walking With Dinosaurs ֆիլմերում։ Խմբի «The Yawning Grave» երգը հայտնվել է The CW ընկերության The Vampire Diaries սերիալի 7-րդ եթերաշրջանի 11-րդ սերիայում։

«She Lit a Fire», «Ends of the Earth», «Brother», «The Ghost on the Shore» երգերը օգտագործվել են A Walk in the Woods ֆիլմում[13]։

«Lonesome Dreams» երգը օգտագործվել է HBO-ի «Togetherness» հեռուստասերիալի յոթերորդ սերիայում[14]։

«Ends of the Earth» երգը օգտագործվել է Neflix-ի «Unbranded» վավերագրական ֆիլմում։

ԴիսկագրությունԽմբագրել

ԱլբոմներԽմբագրել

Վերնագիր Ալբոմի մանրամասներ Չարթերի հորիզոնական Վաճառք Երգերի ցանկ
US
[15]
US Heat
[15]
US Folk
[15]
US Rock
[15]
Lonesome Dreams
  • Թողարկվել է՝ 2012 թվականի հոկտեմբերի 9-ին
  • Լեյբլ՝ Iamsound
  • Ֆորմատ՝ Digital download, CD, vinyl
3

US: 87,000[10]

Strange Trails
  • Թողարկվել է՝ 2015 թվականի ապրիլի 7-ին
  • Լեյբլ՝ Iamsound
  • Ֆորմատ՝ Digital download, CD, vinyl
23 1 2

Այլ երգերԽմբագրել

Երգ Տարի Առավելագույն հորիզոնականը Album
US
[16]
US Hot Rock
[17]
AUS
[18]
CAN
[19]
FRA
[20]
SWE
[21]
UK
[22]
"Fool for Love" 2016 40 Strange Trails
"The Night We Met" 2017 84 5 78 58 166 83 77

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Review, Allmusic
  2. Review, Pitchfork Media
  3. Review, Austin Chronicle
  4. Review Archived 2019-03-22 at the Wayback Machine., No Depression
  5. Review, Rolling Stone
  6. Lord Huron brings Wild West romance to 'Auld Lang Syne'. Los Angeles Times, December 29, 2012.
  7. 7,0 7,1 Jennings Zeke։ «A Q&A with Okemos native Ben Schneider, whose band Lord Huron is on the rise»։ M LIVE 
  8. Lord Huron's folk forges a pioneer's path. Boston Globe, October 6, 2012.
  9. «Lord Huron: Lonesome Dreams»։ Allmusic 
  10. 10,0 10,1 «Upcoming Releases»։ Hits Daily Double։ HITS Digital Ventures։ Արխիվացված է օրիգինալից April 3, 2015-ին 
  11. Trust Gary (August 16, 2015)։ «Taylor Swift Tops Billboard Artist 100, Wiz Khalifa Blasts to No. 3»։ Billboard 
  12. http://filmmusicreporter.com/2017/03/29/soundtrack-for-neflixs-13-reasons-why-to-be-released
  13. http://www.imdb.com/title/tt1178665/soundtrack
  14. http://www.tunefind.com/show/togetherness/season-1/21238#songs
  15. 15,0 15,1 15,2 15,3 «Billboard.biz»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-12-ին։ Վերցված է 2017-09-30  Search under Charts for Lord Huron
  16. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-26-ին։ Վերցված է 2017-09-30 
  17. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-13-ին։ Վերցված է 2017-09-30 
  18. «The ARIA Report»։ ARIA։ May 8, 2017։ Վերցված է May 9, 2017 
  19. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-26-ին։ Վերցված է 2017-09-30 
  20. «Le Top de la semaine : Top Singles Téléchargés – SNEP (Week 17, 2017)» (French)։ Syndicat National de l'Édition Phonographique։ Արխիվացված է օրիգինալից February 9, 2018-ին։ Վերցված է April 29, 2017 
  21. «Sverigetopplistan - Sveriges Officiella Topplista»։ Sverigetopplistan։ Վերցված է April 28, 2017 
  22. http://www.officialcharts.com/artist/27410/lord-huron/