«Let It Snow! Let It Snow! Let It Snow!», Սուրբ Ծննդյան տոնին նվիրված անգլերեն ամենահայտնի երգերից մեկը։ Երգը գրել են բանաստեղծ Սեմմի Կանը և երգահան Ժյուլ Սթայնը 1945 թվականի հուլիսյան մի շոգ օր[2]։ Տարիների ընթացքում երգը կատարել են մեծաքանակ երաժիշտներ․ հայտնի է երգի շուրջ 20 կատարում։

«Let It Snow! Let It Snow! Let It Snow!»
Vaughn Monroe and His Orchestra?ի երգը
ԺանրՍուրբծննդյան երաժշտություն և ավանդական փոփ երաժշտություն
Լեզուանգլերեն
ՀեղինակSammy Cahn?[1]
ԿոմպոզիտորԺյուլ Սթայն[1]

Երգն առաջին անգամ կատարել է Վոն Մոնրոն։ Ֆրենկ Սինատրայից հետո այն կատարել է Դին Մարտինը։ Սինատրայի և Մարտինի տարբերակները առավել հայտնի են[3]։ Այս մեղեդիով են ավարտվել «Պինդ ընկույզ» և «Պինդ ընկույզ 2» մարտաֆիլմերը։

Երգի բառեր խմբագրել

Oh the weather outside is frightful,
But the fire is so delightful,
And since we’ve no place to go,
Let It Snow, Let It Snow, Let It Snow!
It doesn’t show signs of stopping,
And I’ve bought some corn for popping,
The lights are turned way down low,
Let It Snow, Let It Snow, Let It Snow!
When we finally kiss goodnight,
How I’ll hate going out in the storm.
But if you’ll really hold me tight,
All the way home I’ll be warm.
The fire is slowly dying,
And, my dear, we’re still good-bying,
But as long as you love me so,
Let It Snow, Let It Snow, Let It Snow!

Ձայնագրման պատմություն խմբագրել

Առաջին ձայնագրությունը կատարվել է 1945 թվականին «RCA Victor»-ում Վոն Մոնրոյի կատարմամբ[4], և 1946 թվականի հունվարի վերջից փետրվարի սկիզբն ընկած ժամանակահատվածում դարձել է հիթ՝ զբաղեցնելով «Billboard»-ի տարբերակով «Best Sellers music chart» շքերթի առաջին հորիզոնականը։ Վուդի Հերմանի մրցող ձայնագրությունը՝ փողի նվագակցությամբ և Սոնի Բերմանի կատարմամբ, նույն շքերթում զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը։

Հաջորդիվ թողարկված ձայնագրություններից առավել հայտնի են․

  • 1955 - Ջո Սթաֆֆորդ «Happy Holiday» ալբոմից[5]
  • 1960 - Էլլա Ֆիցջերալդ «'Ella Wishes You a Swinging Christmas» ալբոմից[6]
  • 1965 - Էնդի Ուիլյամս «Merry Christmas» ալբոմից[7]
  • 2004 - Ջեսսիկա Սիմփսոն «ReJoyce: The Christmas Album» ալբոմից[8]
  • 2005 - Քարլի Սայմոն CD սինգլում։ Նրա տարբերակը տարբերվում է ոչ թե հյուրի, այլ սեփականատիրոջ կատարման տեսանկյունից[9]։ «Billboard»-ի «Adult Contemporary chart»-ում երգը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը[10]։
  • 2012 - Ռոդ Սթյուարթ «Merry Christmas, Baby» ալբոմից։ 2012 թվականի դեկտեմբերին երգի այս տարբերակը «Billboard»-ի «Adult Contemporary chart» շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը[11]։ Հինգ շաբաթ շարունակ երգը մնացել է առաջին հորիզոնականում՝ դառնալով շքերթի պատմության մեջ միակ տոնական երգը, որն այդքան երկար ժամանակ պահպանել է իր գերակա դիրքը[12]։
  • 2017 - Լինդսի Սթիռլինգը սուրբ ծննդյան «Warmer in the Winter» ալբոմում թողարկել է երգի իր տարբերակը[13]։

Երգի այլ կատարողներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ISWC-Net
  2. Gilliland, John (1994). Pop Chronicles the 40s: The Lively Story of Pop Music in the 40s (audiobook). ISBN 978-1-55935-147-8. OCLC 31611854. Tape 3, side A.
  3. ASCAP Members Continue to Rule Top Ten Most-Played Holiday Songs List in 2013
  4. Collins, Ace (2010). Stories Behind the Greatest Hits of Christmas. Zondervan. ISBN 0310327954. Վերցված է 2013 թ․ հուլիսի 9-ին.
  5. https://www.discogs.com/Jo-Stafford-Happy-Holiday/master/524998
  6. «Ella Fitzgerald – Let It Snow! Let It Snow! Let It Snow! – Listen, watch, download and discover music for free at Last.fm». Last.fm (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  7. «Album Reviews». Billboard. 1965 թ․ նոյեմբերի 13. էջ 72.
  8. Erlewine, Stephen Thomas. «ReJoyce: The Christmas Album - Jessica Simpson». Allmusic. Վերցված է 2012 թ․ հուլիսի 27-ին.
  9. «Carly Simon Official Website - Let It Snow! lyrics». Web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  10. «Carly Simon - Chart history | Billboard». billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  11. Trust, Gary. «Rod Stewart Scores First AC No. 1 Since 1993 With 'Let It Snow, Let It Snow, Let It Snow'». Billboard. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  12. Trust, Gary. «Chart Moves: 2012's Twelve Hot 100 No. 1s; Taylor Swift Back in Country Airplay Top 10; Dropkick Murphys Xmas Song Charts». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
  13. Katrina Rees, «ALBUM REVIEW: Lindsey Stirling — ‘Warmer In The Winter’,», Celeb Mix, October 19, 2017