Led Zeppelin (ալբոմ)
Led Zeppelin, համանուն բրիտանական ռոք խմբի դեբյուտային ստուդիական ալբոմը, որ ձայնագրվել է 1968 թվականի հոկտեմբերին լոնդոնյան Olympic Studios-ում և թողարկվել Atlantic Records-ի կողմից 1969 թվականի հունվարի 12-ին։ Ի սկզբանե ալբոմը բացասական արձագանքների է արժանացել մամուլի կողմից սակայն վաճառքային մեծ հաջողություն է ունեցել և հետևաբար բարձր է գնահատվել ռոք քննադատների կողմից։ Ալբոմի թողարկման օրը` 1969 թվականի հունվարի 12-ին, Kerrang! թերթը իր հատուկ համարում նշել է «ծանր-մետալի ծնունդի» մասին[1]։
Led Zeppelin | ||||
---|---|---|---|---|
Լեդ Զեփելինի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 1969 թվականի հունվարի 12 | |||
Ձայնագրված | 1968 թվականի հոկտեմբեր | |||
Ժանր | ||||
Տևողություն | 44:51 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Atlantic Records | |||
Պրոդյուսեր | Ջիմի Փեյջ | |||
Լեդ Զեփելինի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Ստեղծման պատմություն
խմբագրել1968 թվականին բրիտանական The Yardbirds խումբը լուծարվեց։ Կիթառահար Ջիմի Փեյջը պահպանեց խմբի անվան իրավունքը և պայմանագրային պարտականությունները, որոնց մեջ էին մտնում նաև մի քանի համերգներ Սկանդինավիայում[2]։ Խմբի նոր կազմ Փեյջը հրավիրեց վոկալիստ Ռոբերտ Պլանտին, բաս կիթառահար Ջոն Փոլ Ջոնսին և հարվածային գործիքներ նվագող Ջոն Մոնեմին։ 1968 թվականի սեպտեմբերին խումբը հյուրախաղեր ունեցավ Սկանդինավիայում The New Yardbirds անունով։ Խումբը կատարում էր ինչպես իրենց կողմից գրված հին երգերը, այնպես էլ նոր երգեր` «Communication Breakdown», «I Can’t Quit You Baby», «You Shook Me», «Babe I’m Gonna Leave You» և «How Many More Times»:
Անգլիա վերադառնալուց մեկ ամիս հետո` 1968 թվականի հոկտեմբերին, Փեյջը փոխեց խմբի անվանումը Led Zeppelin և մնացած երաժիշտների հետ միասին գնաց Olympic Studios` դեբյուտային ալբոմը ձայնագրելու[3]։ 1990 թվականի հարցազրույցի ժամանակ Փեյջը պատմել է, որ ալբոմի ձայնագրման վրա ընդհանուր առմամբ գնացել է 36 ժամ (2 շաբաթվա ընթացքում)։ Նա նշել է, որ այդ թիվը հստակ է այն հաշվարկի հիման վրա, որ ներկայացվել է խմբին[4][5]։ Աշխատանքի արագ իրականացման պատճառներից մեկն այն էր, որ ձայնագրվող նյութը շատ լավ փորձվել էր սկանդինավյան հյուրախաղերի ժամանակ[6]։
Խումբը գործիքավորման վրա աշխատում էր դեռևս սկանդինավյան տուրերի ժամանակ, և ես հստակ գիտեի, թե ինչպիսի հնչողության էի ձգտում։ Ամեն ինչ անհավանականորեն արագ ստացվեց[7]։ - Փեյջ
|
Բացի այդ, քանի որ խումբը դեռ պայմանագիր չէր կնքել Atlantic Records-ի հետ, Փեյջը և մենեջեր Փիթեր Գրանտը իրենց իսկ գրպանից են վճարել ձայնագրման համար[8]։
Guitar World-ի հետ հարցազրույցի ժամանակ Փեյջը նշել է, որ ինքնաֆինանսավորումը ապահովում էր նաև ստեղծագործական ազատություն.
Ինձ կատարյալ ազատություն էր պետք, քանի որ ես գիտեի, թե ինչ էի ուզում անել այդ տղայի հետ։ Հետևաբար ես ֆինանսավորեցի և ամբողջովին ձայնագրեցի ալբոմը դեռևս մինչև մեր Atlantic գնալը... Մենք Atlantic գնացինք սկավառակը արդեն մեր ձեռքին... Atlantic-ի արձագանքը լրիվ դրական էր[9]։ - Ջիմի Փեյջ, հարցազրույց Guitar Player-ի համար, 1993
|
Ընդհանուր առմամբ խումբը ալբոմի ձայնագրման վրա ծախսել է 1782 ֆունտ ստերլինգ[8][10]։
Խմբի պատմության մասնագետ Դեյվ Լյուիսը նշել է, որ Beatles-ի առաջին ալբոմի բացառությամբ, որի վրա 12 ժամ է ծախսվել` սա ստուդիայում անցկացրած ժամանակի ամենաէֆեկտիվ օգտագործումն է ռոք երաժշտության ամբողջ պատմության մեջ։ Led Zeppelin-ի դեբյուտային ալբոմը ընդհանուր առմամբ հավաքել է 3.5 միլիոն ֆունտ` դրանով 2.000 անգամ ավելացնելով ներդրված գումարը[8]։
Ստուդիական աշխատանք
խմբագրելՋիմի Փեյջն ինքն` ձայնագրել ալբոմը որպես պրոդյուսեր, ձայնային ինժեներ է եղել Գլին Ջոնսը, ով նախկինում աշխատել էր The Beatles, The Rolling Stones և The Who խմբերի հետ։ Ալբոմը ձայնագրվել է անալոգային 4-գծանի սարքավորմամբ, ինչը օգնեց պահպանել ձայնի բնականությունը և «տաքությունը»։ Առաջին ալբոմը կարելի է կենդանի համարել, այն հենց այդպիսին էլ եղել է գիիտակցորեն ձայնագրման ժամանակ։ Այնտեղ երգերի մեծ մասը ձայնագրված է կենդանի կատարումներից, սակայն կան նաև արդեն ձայնագրված հատվածներ, որ ավելացվել են երգերին[11],- ասել է Փեյջը։
Փեյջն օգտագործել է սենյակի բնական տարածությունը ձայնի ծավալայնության ուժեղացման համար։ Նա հեռվացրել է բարձրախոսները հարվածային գործիքներից և ձայնի ուժեղացուցիչներից, իսկ բարձրախոսներից մեկը 20 փունդ հեռվացրել է հարվածային գործիքներից։ Ընդունելով տարածությունը հավասար է խորությանը գաղափարը` Փեյջը դարձավ առաջին պրոդյուսերներից մեկը, ով ձայնագրել է ձայնային տարածությունը` օգտագործելով այն ժամանակահատվածը, երբ ձայնը սենյակի մի ծայրից գնում է դեպի մյուսը[12][13]։
Ալբոմի «You Shook Me» երգում Փեյջն օգտագործել է հետադարձ արձագանքի տեխնիկան, որբ ձայնի արձագանքը գերակշռում է իրական ձայնին. այդ էֆեկտին նա հասել է` արձագանքը ձայնագրելով որպես առանձին երգ, այնուհետև շրջելով ձայնագրությունը։
Ջիմի Փեյջը Fender Telecaster ստուդիայում օգտագործել է կիթառ, որը նրան նվիրել է Ջեֆ Բեքը 1965 թվականին։ Ավելի ուշ Փեյջը օգտագործել է Gibson Les Paul կիթառ։ Ակուստիկ երգերի վրա աշխատելիս նա օգտագործել է Gibson J-200, որը վերցրել էր Ջիմ Սալիվանից[14]։
Ալբոմը դարձել է առաջինը, որ թողարկվել է միայն ստերեո-տարբերակով (այն ժամանակ երկու տարբերակներ` մոնո և ստերեո թողարկելը նորմալ էր համարվում)[8]։
Արտաքին տեսք
խմբագրելLed Zeppelin-ի շապիկի վրա պատկերված է Hindenburg ապարատի սև-սպիտակ նկարը կրակի բռնկումից մի քանի վայրկյան հետո։ Շապիկի նկարն ընտրել է Փեյջը` ընտրելով նույն տրամաբանությունը, ինչ խմբի անվանումն ունի։ Համաձայն տարբերակներից մեկի` երբ Փեյջը, Ջեֆ Բեքը, Կիտ Մունը և Ջոն Էնթվիսլը քննարկում էին սեփական խումբ հիմնելու գաղափարը, Մունը կատակել է. «այն երևի այնպես կպայթի, ինչպես կապարից օդապարիկը», իսկ Էնթվիսթլը ուղղել է. «ինչպես կապարից դիրիժաբլը»[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Kerrang! Issue #1244 A Brief History of Heavy Metal. pp. 42-43
- ↑ The Rolling Stone Encyclopedia of Rock & Roll (updated) (2001). «Led Zeppelin bography». www.rollingstone.com / Simon & Schuster. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Erlewine Stephen Thomas. «Led Zeppelin Biography». allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Led Zeppelin Profiled radio promo CD, 1990
- ↑ Welch, Chris. Led Zeppelin. — London: Orion Books, 1994. — С. 28, 37. — ISBN 1-85797-930-3
- ↑ Dave Schulps. «Interview with Jimmy Page». Trouser Press. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Lewis, Dave and Pallett, Simon (1997) Led Zeppelin: The Concert File, London: Omnibus Press. ISBN 0-7119-5307-4, p. 13.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Dave Lewis (1994), The Complete Guide to the Music of Led Zeppelin, Omnibus Press, Omnibus Press, ISBN 0-7119-3528-9
- ↑ Guitar World (1993). «Interview with Jimmy Page». www.iem.ac.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Mick Wall (2008), When Giants Walked the Earth: A Biography Of Led Zeppelin, London: Orion, p. 52
- ↑ «I first met Jimmy on Tolworth Broadway, holding a bag of exotic fish…», Uncut magazine, январь 2009, p. 42.
- ↑ Tolinski, Brad; Di Bendetto, Greg 1998. «Light and Shade». Guitar World.
- ↑ Gilmore, Mikal (10 08 2001). «The Long Shadow of Led Zeppelin». www.rollingstone.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Steven Rosen, Modern Guitars (1977). «Jimmy Page Interview». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 1-ին.