La Castagnetta
«La Ghirlandata» (ինչպես նաև «Պարող աղջիկ» կամ «Հիրոդիադայի դուստրը»[1]), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1863 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է մասնավոր հավաքածուում։
La Castagnetta | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1863 |
բարձրություն | 37,8 սանտիմետր |
լայնություն | 40,3 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
հավաքածու | անհայտ |
Ծանոթագրություններ |
Տեղեկություն նկարի մասին
խմբագրելՌոսսետտիի «La Ghirlandata» վաղ աշխատանքը համարվում է նրա ամենաշարժունակ նկարներից մեկը և պատկերում է պարուհու, որը խորասուզված է կրքոտ պարում[2]։ Պարում վեր դիզացած նրա կանաչ զգեստը և երկար վարսերը պատկերում են շարժում, աղջիկը երաժշտությանը համահունչ շարժում է իր կաստանիետները։ Ի տարբերություն պրեռաֆայելիտներին բնութագրական կանանց կերպարներից՝ հերոսուհու դեմքին ժպիտ է նշմարվում, դա միակ դեպքն է, երբ Ռոսսետտին նկարել է ժպտացող կնոջ[2]։ Աղջկա մազերը զարդարված են վարդերի պսակով, իսկ դրանց շուրջ՝ խաղողի որթեր են, ինչը ենթադրում է, որ նկարում հավանաբար պատկերված է ծիսական բաքոսական կամ հեթանոսական պար[2]։ Ծաղիկները, որթերը և շրջազգեստի կանաչ գույնը խորհրդանշում են բնություն և բերրիություն, մոտիվ, որը Ռոսսետտիի արվեստում դրսևորվել է 1860-ական թվականներին, երբ կանանց գեղեցկությունը և զգայականությունն ընդգծվել է ծաղիկների և մրգերի միջոցով[2]։
Արվեստաբան Հենրի Կարի Մարիլյերը տվել է նկարի անվան երկու այլընտրանք՝ «Պարող աղջիկ» կամ «Հիրոդիադայի դուստրը»[1]։ Այլընտրանքային անվանումից ենթադրվում է, որ նկարում պատկերված է Սալոմեն՝ առասպելական ամենահայտնի ճակատագրական կանանցից մեկը[2]։ Սալոմեն իրենից ներկայացրել է կրակոտ, էկզոտիկ և վտանգավոր էություն, որի գեղեցկությունը մահացու վտանգավոր էր նրանց համար, ովքեր մոտենում էին նրան[2]։
Նկարի համար բնորդուհի է դարձեկ Ագնես Մանետտին, որը հայտնի էր «չաղլիկ Էգգի» մականվամբ[1][3]։ Ագնեսը բացահայտորեն դուր է եկել Ռոսսետտիի աշխատանքների մասնավոր գնորդներից մեկին՝ Ջորջ Բոյսին։ Ագնեսի մասին Բոյսը հիշատակել է իր օրագրում[2]։ Ագնեսը բավականին հաճախ է կեցվածք ընդունել Ռոսսետտիի համար 1860-ական թվականների սկզբին[1]։ Նկարչի եղբայր Ուիլյամ Մայքլ Ռոսսետտիի խոսքերով (որը նրան սխալմամբ անվանել է Ջեսսի), նա ունեցել է շոտլանդական «մեղմ առաքինություններ, տեր է եղել ամենավճռական և միաժամանակ գեղեցիկ կիսադեմը, ոչ առանց մեծ Նապոլեոնի հետ զուգահեռման[1]։ Կտրուկ շարժման մեջ գտնվող մարմնի պատկերումը անսովոր է Ռոսսետտիի արվեստի համար, սակայն հավանական է, որ նա ոգեշնչվել է հենց Ագնեսի «եռանդուն» արտաքին տեսքից[1]։ Ֆ. Մ. Հյուֆերը նկարը համարել է իր սեփական տեսության պատկերազարդումն այն մասին, որ Ռոսսետտիի արվեստի լավագույն դրսևորումները եղել են, երբ նա «պատրաստվել է ուսումնասիրել և գրառել», և այդ պահերին նույնիսկ «մաներիզմի» նրա դրսևորումները եղել են գրեթե կատարյալ. «Օրինակ՝ 1863 թվականին նկարված Պարող աղջկա գլուխը և ուսերը հանդիսանում են բաքոսական շարժման հեթանոսական արտացոլում։ Ձեռքերը, որոնք տիպիկ «ռոսսետտիական ձեռքերի» օրինակ են, պահում են կաստանիետներ և գործածում դրանք. դրանք իրոք էներգետիկ շարժում են ստեղծում»[1]։ «La Castagnetta» նկարն առանձնանում է Ռոսսետտիի վաղ աշխատանքների մեջ նրանով, որ մարմինը գտնվում է շարժման մեջ և ենթադրաբար շինության պատերից դուրս՝ ազատագրվելով զարդասենյակի տիեզերքից, որը պատկերվում էր այդ ժամանակների կանանց դիմանկարների մեծ մասում[2]։
Ուիլյամ Մայքլ Ռոսսետտին նկարը թվագրել է 1863 թվականին, իսկ Վիրջինյա Սյորտիսը՝ «1863 թվական կամ ավելի վաղ»[1]։ Նկարը գնվել է միայն 1866 թվականի մայիսին[3]։ Գնորդը՝ գինու առևտրական Բրայթոնից, Ջ. Տրիստը, եղել է պրեռաֆայելիտների, մասնավորապես՝ Արթուր Հյուզի հավատարիմ գնորդը[1]։