I Love New York (I ❤ NY ձևով, բառացի՝ ես սիրում եմ Նյու Յորքը), պատկերանիշ, որը գովազդային արշավի հիմք հանդիսացավ և 1977 թվականից ի վեր Նյու Յորք նահանգում, ներառյալ Նյու Յորք քաղաքը[1] գործածվում է որպես զբոսաշրջությունը զարգացնող խթան[2]։ Պատկերանիշը, որի սեփականատերն է Նյու Յորք նահանգի տնտեսական զարգացման վարչությունը[3], դրոշմվում է հուշանվերների, բացիկների և բրոշյուրների վրա. ընդ որում՝ դրանցից որոշներն ունեն արտոնագրեր, սակայն շատերը՝ ոչ։ «I Love New York» երգը Նյու Յորք նահանգի պաշտոնական օրհներգն է[4]։

I Love New York
Изображение логотипа
Ապրանքի տեսակslogan?, երաժշտական գործ/ստեղծագործություն, պատկերանիշ և Գովազդային արշավ
Օգտագոտծման սկիզբհուլիսի 15, 1977
ԵրկիրԱՄՆ
ԿարգախոսԵս սիրում եմ Նյու Յորքը
Կայքiloveny.com

Պատկերանիշ խմբագրել

 
Նիք Ուոլքերի «Love Vandal»-ը Մանհեթենի 17-րդ փողոցում

Պատկերանիշը բաղկացած է մեծատառ I տառից (ես), կարմիր սրտի պատկերից () և նրանց տակ գրված մեծատառ N և Y տառերից, որոնք Նյու Յորք անվան սկզբնատառերն են[5]։ 1977 թվականին Ուիլիամ Դոյլը՝ Նյու Յորք նահանգի առևտրի վարչության հանձնակատարի տեղակալը, հանձնարարեց Ուելս Ռիչ Գրին գովազդային գործակալությանը կազմակերպել Նյու Յորք նահանգի մարքետինգային արշավ։ Դոյլը մարքետինգային արշավի աշխատանքներում ընդգրկեց նաև շնորհալի գրաֆիկական դիզայներ Միլթոն Գլեյզերին։ Գլեյզերի վերջնական էսքիզը՝ գովազդային գործակալության առաջարկած «ես սիրում եմ Նյու Յորքը» կարգախոսի հետ մեկտեղ զետեղվեց մի տաքսու վրա[6]։ Պատկերանիշը բաղկացած էր I տառից, որին հետևում էին կարմիր սիրտ և NY տառերը՝ բոլորը մեկ տողի վրա։ Հետագայում Գլեյզերը որոշեց NY տառերը իջեցնել ներքևի տող՝ հավանաբար ներշնչվելով Ռոբերտ Ինդիանայի Love քանդակի պատկերից[7]։ Գլեյզերը կարծում էր, որ գովազդային արշավը կտևի ընդամենը մեկ-երկու ամիս և աշխատանքը կատարեց pro bono՝ հասարակական սկզբունքով[5]։ Սակայն նորարարական փոփ արտ ոճով ստեղծված պատկերագիրը գլխապտույտ հաջողություն ունեցավ և տարիներ շարունակ վաճառվում է՝ դառնալով Նյու Յորք քաղաքի խորհրդանիշերից և սերտ առնչություններից մեկը։ Սպիտակ, հասարակ վերնաշապիկների վաճառքը քաղաքով մեկ, որոնց վրա դրոշմված էր պատկերանիշը, խթանեց նրա հանրաճանաչությանը՝ պատկերանիշը դարձնելով առաջին հայացքից ճանաչվող խորհրդանիշ։ Գլեյզերի սկզբնական էսքիզը Դոյլը նվիրեց Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանին[8]։ Պատկերանիշը հատկապես նշանավոր դարձավ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո, դառնալով միասնության խորհրդանիշ հասարակության տարբեր խավերի շրջանում։ Ահաբեկչական հարձակումներից հետո Նյու Յորքի շատ այցելուներ ձեռք էին բերում և հագնում էին պատկերանիշով վերնաշապիկներ՝ ի նշան իրենց աջակցության։ Ի հիշատակ ահաբեկչության, Գլեյզերը ստեղծում է նաև պատկերանիշի ձևափոխված տարբերակը՝ «Ես ավելի շատ եմ սիրում Նյու Յորքը», կարմիր սրտիկի մեջ ավելացնելով մի փոքրիկ սև կետ, որը խորհրդանշում էր Համաշխարհային առևտրի կենտրոնը[5], ընդ որում, սև կետը ցույց է տալիս Համաշխարհային առևտրի կենտրոնի մոտավոր տեղը Մանհեթեն կղզում։ Պատկերանիշը տպագրվեց «New York Daily News» պարբերականում և դարձավ Նյու Յորքի ահաբեկչությունից տուժածների աջակցության բարեգործական ֆոնդի պատկերանիշը։ Պատկերանիշի ներքևում ավելացվեցին հետևյալ տողերը «Առատաձեռն եղի՛ր։ Քո քաղաքը քո կարիքն ունի։ Այս պաստառը վաճառքի համար չէ»[5]։

Նյու Յորք նահանգի երգ խմբագրել

«I Love New York» երգը գրել է կոմպոզիտոր Սթիվ Կարմենը 1977 թվականին, որպես գովազդային արշավի մաս։ 1980 թվականին նահանգապետ Հյու Քերին այն հռչակեց Նյու Յորք նահանգի օրհներգ։ Սթիվ Կարմենը, որը հայտնի էր իր երգերի հեղինակային իրավունքները լրջորեն պաշտպանելով, երգի հեղինակային իրավունքները հանձնեց նահանգին՝ դրա դիմաց չպահանջելով ոչինչ։ Այդ քայլը, բնականաբար, մեծացրեց նրա հեղինակությունը և համբավը[9]։

Նմանակումներ խմբագրել

 
Դերասան Ռոբին Ուիլյամսը՝ արաբերեն «Ես սիրում եմ Նյու Յորքը» պատկերանիշով վերնաշապիկով

Պատկերանիշը դարձել է միջմշակութային հանրածանոթ նշան՝ հայտնվելով երկրագնդի գրեթե բոլոր անկյուններում։ "I ..." նշանը կարելի է հանդիպել զբոսաշրջային գրեթե բոլոր գրավչավայրերում։ Նյու Յորքը փորձում է պաշտպանել իր ապրանքային նշանը։ Մինչև 2005 թվականը նահանգային իշխանությունները ներկայացրել են մոտ 3 հազար բողոք՝ հեղինակային իրավունքը ոտնահարած նմանակումների դեմ[10]։ Շրջանառության մեջ են հայտնվել նաև պատկերանիշի այնպիսի հումորային նմանակումներ, ինչպիսիք են «I My Pets» (Ես սիրում եմ իմ ընտանի կենդանիներին), կամ «I Seals]]» (Ես սիրում եմ փոկեր)[11]։ 1980 թվականին դատարանը որոշեց, որ «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոուի պրոդյուսերները չօգտագործեն «I Love Sodom» (Ես սիրում եմ Սոդոմը) պատկերանիշը, վճռելով, որ դա նմանակում է[12][13]։ 2013 թվականի տվյալներով Նյու Յորք նահանգը հազարավոր բողոքներ և պատկերանիշի նմանակումների թողարկումը դադարեցնելու նամակներ է հղել[14]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Interview with Milton Glaser, The Believer
  2. «I Love New York Logo». New York State Library - New York State Education Department. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «'I Love NY' products, contracted to companies by NYS, are made overseas». WGRZ. 2016 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. «The logo, according to products it's printed on, is the service mark of the state Department of Economic Development.»
  4. «New York State Information - State Emblems». New York State Library - New York State Education Department.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Lambert, Tiffany (2013 թ․ սեպտեմբերի 11). «A Heart in the Right Place». Object of the Day. Smithsonian Cooper-Hewitt, National Design Museum. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  6. «The Story Behind I Heart New York». Buy T-Shirts Online. 2015 թ․ մարտի 19.
  7. «Milton Glaser: his heart was in the right place». The Daily Telegraph. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
  8. «Milton Glaser: his heart was in the right place». The Daily Telegraph. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  9. Wansley, Joy (1980 թ․ հոկտեմբերի 27). «They Call Steve Karmen 'the Beethoven of Spot Sonatas'—Meaning He's King of TV Jingles». People. 14 (17). ISSN 0093-7673. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  10. Kirstin, Dorsch (2005 թ․ հուլիսի 18). «New York Loves Its Trademark». Bloomberg Businessweek. Վերցված է 2011 թ․ հուլիսի 28-ին.
  11. Byrne, Robert (1988). 1,911 Best Things Anybody Ever Said. New York, NY: Ballantine Books. ISBN 0-449-90285-4.
  12. «Looking to Revive New York». Gothamist. 2007 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
  13. «Elsmere Music v. National Broadcasting Co». 1980 թ․ հունիսի 9.
  14. Newman, Andy (2013 թ․ մայիսի 29). «A Cup Is at the Heart of a Trademark Dispute». The New York Times. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել