Միլթոն Գլեյզեր (հունիսի 26, 1929(1929-06-26)[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 26, 2020(2020-06-26)[4][5], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի գրաֆիկական դիզայներ։ Նրա հայտնի դիզայներական գործերից են I ❤ NY պատկերանշանը[9][10], Բոբ Դիլանի պսիխոդելիկ պաստառը, DC Կոմիքսի և Բրուքլին Բրուերիի լոգոտիպերը[11]։ Նա 1954 թվականին դարձել է Փուշ Փին ստուդիաների համահիմնադիրը, ինչպես նաև Քլեյ Ֆելքերի հետ համատեղ Նյու Յորք ամսագրի համահիմնադիրն է, և 1974 թվականին նա հիմնում է Միլթոն Գլեյզեր ընկերությունը։ Նրա արվեստի գործերը ցուցադրվել են ցուցահանդեսներում և իրենց ուրույն տեղը զբաղեցրել աշխարհի բազմաթիվ թանգարանների մշտական հավաքածուների շարքերում[12]։ Իր բազմամյա կարիերայի ընթացքում նա ստեղծել է բազմաթիվ պաստառներ, հրապարակումներ և ճարտարապետական նախագծեր։Նա իր աշխատանքի համար ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում` Արվեստի Ազգային մեդալ մրցանակը Բարաք Օբամայից 2009 թվականին, և նա առաջին գրաֆիկական դիզայներն էր, որ ստացավ այս մրցանակը[12]։

Միլթոն Գլեյզեր
անգլ.՝ Milton Glaser
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1929(1929-06-26)[1][2][3][…]
ԾննդավայրԲրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհունիսի 26, 2020(2020-06-26)[4][5] (91 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
ԿրթությունՔուփեր Յունիոն և Երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց
Ազդվել էՊիեռա Դելլա Ֆրանչեսկա
ԵրկերI Love New York և Untitled?[7]
Մասնագիտությունդիզայներ, նկարազարդող, գրաֆիկական դիզայներ, տպագրիչ և գծանկարիչ
ԱշխատավայրԿերպարվեստի դպրոց և Push Pin Studios?[8]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmiltonglaser.com
 Milton Glaser Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միլթոն Գլեյզերը ծնվել է Նյու Յորք նահանգի Բրոնքս քաղաքում, հունգարացի հրեա ներգաղթյալների ընտանիքում[13]։ Ընտանիքը բնակվում էր Հարավային Բրոնքսում[9]։ Գլեյզերը և Սեյմուր Չվաստը շուրջ 20 տարի ղեկավարեցին Փուշ Փինը, որը դարձավ ամբողջ աշխարհի գրաֆիկական դիզայնի ուղեցույցը[14]։ 1983 թվականին Գլեյզերը միավորվեց Ուոլթեր Բերնարդի հետ և հիմնեց Նյու Յորքի WBMG հրատարակչական դիզայներական ընկերությունը։ WBMG մշակել է ավելի քան 50 ամսագրեր, թերթեր և պարբերականներ ամբողջ աշխարհում[12]։ Իր կարիերայի ընթացքում Գլեյզերն անձամբ նախագծել և պատկերել է ավելի քան 300 պաստառներ։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքի Կուպեր Հյուիթի ազգային դիզայներական թանգարանում, Վիկտորյա և Ալբերտ թանգարանում, (Լոնդոն) և Երուսաղեմի Իսրայել թանգարանում։Նրա աշխատանքները ցուցադրվել են ամբողջ աշխարհի ցուցահանդեսներում։ Նա նաև ունեցել է անհատական ցուցահանդեսներ Ջորջ Պոմպիդու Կենտրոնում (Փարիզ) և Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում[12]։

Գլեյզերը 2009 թվականի Տեղեկացնել և հրճվել։ Միլթոն Գլեյզերի աշխարհը վավերագրական ֆիլմի թեման էր[15] : Գլեյզերի հարգանքի տուրքը, որ նա 90 տարեկան հասակում դեռ աշխատում է, 2019 թվականին հրապարակվել է Նյու Յորք Թայմսում[16]։

Գործերը խմբագրել

Փուշ Փին Ստուդիաներ խմբագրել

Նյու Յորքի Կուպեր Յունիոն համլսարանն ավարտելուց հետո Ռեյնոլդ Ռաֆինսը, Սեյմուր Չվաստը, Էդվարդ Սորելը և Գլեյզերը 1954 թվականին հիմնեցին Փուշ Փին ստուդիաները։ Գլեյզերը միացել է նրանց Իտալիա վերադառնալուց հետո։ 1957 թվականին «Փուշ Փինի ամսական գրաֆիկան» ուղարկվեց ընկերներին և հաճախորդներին։ Նրանք մերժեցին ավանդույթը և կողմ էին «պատմական ոճերի նորացված մեկնաբանություններին»[17]։ Ստուդիան «վերաիմաստավորեց և ընդլայնեց դիզայների, նկարազարդողի և ընդհանուր առմամբ տեսողական մշակույթի» հաստատմանը[17]։

Բոբ Դիլանի պաստառը խմբագրել

1966 թվականին Գլեյզերը «Բոբ Դիլանի մեծագույն հիթերի» համար պաստառ մշակեց։ Դա Գլեյզերի առաջին գործերից էր։ Պաստառի վրա պատկերված է Բոբի դեմքի պրոֆիլը՝ վառ, գանգուր մազերով, ներքևում՝ «Դիլան» գրությունը, որը գրված է Գլեյզերի ստեղծած տառատեսակներից մեկով։ Այդ պաստառը ստեղծելուց նա ոգեշնչվել էր Մարսել Դուխամի «Ինքնադիմանկարով», 1957 և Նոր արվեստով, «Նկարում առկա գույների և ձևերի ոգեշնչումն էր[18] որ 6 միլիոն պաստառներ տպվել, տարածվել և վաճառվել են հարյուրավոր դոլարներով և դարձել հսկայական հավաքածու»[18]։

Ես ❤ Նյու Յորք-ի պատկերանշանը խմբագրել

 
I Heart New York Logo

Գլեյզերի ամենահայտնի գործերից մեկը նրա Ես ❤ Նյու Յորքի պատկերանշանն է։ 1970-ականների կեսերին Նյու Յորքը լայնորեն ընկալվեց որպես վտանգավոր քաղաք, հանցավորության մակարդակն աճեց, քաղաքը սնանկացման եզրին հայտնվեց[19]։ 1977 թվականին քաղաքը վարձեց Ուելս Ռիչ Գրին գովազդային գործակալությանը և Միլթոն Գլեյզերին՝ նախագծելու մի այնպիսի պատկերանշան, որով կբարձրացվեր զբոսաշրջության մակարդակը և կխթանվեր բարոյական ոգին։ Հանդիպման գալու ճանապարհին՝ տաքսու մեջ, հենց Գլեյզերի մտքում ծագեց այդ պատկերանշանի գաղափարը[20]։ Պատկերանշանը բաղկացած է անգլերեն մեծատառ «I» և կարմիր սիրտ, որը գտնվում է «NY» տառերի վերևի մասում, խորհրդանշում է Նյու Յորքը ամերիկյան տառատեսակով։ Այդ պատկերանշանը ստեղծելիս, նա ոգեշնչվել էր Ռոբերտ Ինդիանայի Սեր դիզայն-ից, որի 4 տառերը գտնվում էին միմյանց գլխավերևում։ «Գլեյզերն այնքան սիրեց Նյու Յորքը, որ նա անվճար հանձնեց իր գործը քաղաքին ՝ հույս ունենալով, որ այն կդառնա հանրային սեփականություն»[20]։

Այսօր այդ պատկերանշանն ամեն տարի Նյու Յորք նահանգին 30 միլիոն դոլար եկամուտ է բերում, այն փոփ մշակույթի մի մասն է կազմում, տպագրվում է շապիկների, գլխարկների վրա և Նյու Յորքում ամենուրեք կարող եք հանդիպել այդ նշանին[20]։ Նմանակումներ են արվել, օրինակ՝ "Ես ❤ Ռադիո"-ն։ Նահանգը մոտ 3000 առարկություն է ներկայացրել նրանց դեմ[21]։

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո պատկերանշանը ավելի խորհրդանշական է դարձավ՝ հասարակության մեջ միասնություն ստեղծելով։ Ի պատասխան ահաբեկչությանը՝ Գլեյզերը նույնիսկ նախագծեց պատկերանշանի փոփոխված տարբերակը, որտեղ ասվում էր «Ես սիրում եմ Նյու Յորքն ավելի շատ, քան երբևէ»։ Կարմիր սրտի մի անկյունը սև և վառված տեսք ունի, որը խորհրդանշում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումը Աշխարհի առևտրի կենտրոն կառույցի վրա։.

«Նյու Յորք» Ամսագիր խմբագրել

1968 թվականին Գլեյզերը և Քլեյ Ֆելքերը միավորցեցին և սկսեցին աշխատել Նյու Յորք ամսագրի վրա[22]։ Այս ամսագրի շնորհիվ Գլեյզերը նորովի ներկայացրեց լրագրության գաղափարը։ Ամսագիրն ընթերցողի կողքին լինելու մասին էր․ «պատմում էր Նյու Յորքի անցուդարձի մասին»[23]։ Դրա վառ օրինակն է՝ «Ստորգետնյա Գուրման»ը։ Այդ հոդվածը Նյու Յորքի էժան ռեստորանների մասին էր։ Գլեյզերը Ժերոմ Սնայդերի հետ միասին 7 տարի աշխատել են այդ հոդվածի վրա։. Դա ամսագրի ամենաճանաչված մասերից է։ Նյու Յորք ամսագիրը «լավ օրինակ դարձավ քաղաքային ամսագրերի համար և բազմաթիվ ամսագրերի հեղինակներ նմանակեցին նրան»[22]։ Գլեյզերը 1977 թվականից այլևս ամսագրով չզբաղվեց։

Մրցանակներ խմբագրել

2004 թվականին Գլեյզերը Կուպեր Հյուիթի դիզայնի թանգարանից ստացել է Դիզայնի ազգային մրցանակ մրցանակը՝ ժամանակակից դիզայնի պրակտիկայում իր երկարաժամկետ, խորը և նշանակալի փորձի ներդրման համար[12]։

2009 թվականին նա Սպիտակ Տանը Բարաք Օբամայի և տիկին Միշել Օբամայի կողմից պարգևատրվել է Արվեստի ազգային մեդալով։ Մրցանակի հեղինակն է Արվեստի ազգային հիմնադրամը կամ NEA (ԱԱՀ)։ Ամեն տարի ԱԱՀ-ն մրցանակ է շնորհում 10 դափնեկիրների՝ իրենց ակնառու նվաճումերի և արվեստը զարգացնելու համար։ «Այս անհատների և կազմակերպությունների շնորհիվ ականատես ենք լինում, թե ինչպես է արվեստն ամեն օր զարգանում։ Նրանք ներկայացնում են ամերիկյան ճարտարապետության, դիզայնի, ֆիլմի, երաժշտության, ներկայացման, թատրոնի և տեսողական արվեստի խորությունն ու հարստությունը»[22]։ Գլեյզերն առաջին գրաֆիկական դիզայներն է, որ ստացել է այս մրցանակը[22]։

Ընտրված գործերից խմբագրել

Հրապարակումներ խմբագրել

  • Glaser, Milton (2020). Sketch and Finish: The Journey from Here to There. Hudson, N.Y.: Princeton Architectural Press. ISBN 9781616899615.(չաշխատող հղում)

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Grimes W. Milton Glaser, Master Designer of ‘I ♥ NY’ Logo, Is Dead at 91The New York Times, 2020.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  7. https://new.mta.info/agency/arts-design/collection/untitled-glaser-astor
  8. http://www.pushpininc.com/about/pushpin/
  9. 9,0 9,1 Leland, John (2016 թ․ հուլիսի 29). «The Master Designer: Milton Glaser Still Hearts New York». The New York Times. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  10. McGookin, Steve (2007 թ․ սեպտեմբերի 28). «Fifty Years Of Loss». Forbes. Forbes.com LLC. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 26-ին.
  11. «Brooklyn Brewery logo». miltonglaser.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 «Biography». miltonglaser.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
  13. Wack, Arianne (2014 թ․ ապրիլի 2). «Getting to Know Milton Glaser, the Godfather of Modern Design». hzperallergic.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
  14. Pushpin Group website,
  15. Holden, Stephen (2008 թ․ մայիսի 22). «Movie Review: "To Inform and Delight: The World of Milton Glaser"; Artist With His Signature on the City». New York Times.
  16. Leland, John (2019 թ․ հուլիսի 4). «Why This Famous Graphic Designer, at 90, Still ♥ NY». The New York Times. Վերցված է 2019 թ․ հուլիսի 4-ին.
  17. 17,0 17,1 «Pushpin Gallery». pushpininc.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  18. 18,0 18,1 Edwards, Owen. «Sign of the Times: Bob Dylan». Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  19. Holden, Stephen (2009 թ․ մայիսի 21). «Wendy Keys's Documentary on Creator of 'I ♥ New York' Logo». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  20. 20,0 20,1 20,2 Gary (2015 թ․ մարտի 19). «The Story Behind I Heart New York». Buy T-Shirts Online. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  21. «List of Cease and Desist Letters Regarding the I ♥ NY® logo». MuckRock.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 «History». miltonglaser.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
  23. Layoura Layoura (2015 թ․ նոյեմբերի 25). «Milton Glaser - To Inform and Delight». Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին – via YouTube.

Արտաքին հղումներ խմբագրել