«I Finally Found Someone» (անգլ. թարգմանաբար՝ «Ես վերջապես գտա ինչ-որ մեկին»), երգ, որը ձայնագրել են ամերիկացի երգչուհի Բարբրա Ստրեյզանդը և կանադացի երգիչ Բրայան Ադամսը 1996 թվականին «Հայելին երկու դեմք ունի» ֆիլմի համար։ Երգը գրել է ինքը՝ Ստրեյզանդ, երաժշտությունը գրել է Մարվին Հեմլիշը, որպես պրոդյուսեր հանդես է եկել Դևիդ Ֆոսթերը, որ նախաձեռնել է այն, որ երգչուհին երգ ձայնագրի Ադամսի հետ զուգերգով։

«I Finally Found Someone»
Բարբրա Ստրեյզանդ և Բրայան Ադամսի սինգլը
«The Mirror Has Two Faces» ալբոմից
Թողարկված5 նոյեմբերի, 1996
Ժանրփոփ-ռոք
Տևողություն3:42
ԼեյբլColumbia Records
ՊրոդյուսերԴևիդ Ֆոստեր
Բարբրա Ստրեյզանդ և Բրայան Ադամսի սինգլների ժամանակագրություն
«Evergreen (Live)»
(1994)
«I Finally Found Someone»
(1996)
«Tell Him»
(1997)

 «I Finally Found Someone»

Բրայան Ադամսի սինգլների ժամանակագրություն
Star (1996) I Finally Found Someone (1996) 18 til I Die (1996)

Երգը հասել է Billboard Hot 100 հիթ-շքերթի ութերորդ հորիզոնականին և երկրորդ հորիզոնականին Adult Contemporary հիթ-շքերթում։ Ստրեյզանդի համար սա 1981 թվականից ի վեր առաջին հաջող սինգլն էր, որը հայտնվել է թոփ-10-ում, ինչպես նաև ստացել է ոսկե հավաստագիր։ Այլ երկրներում երգը նույնպես հաջողություն է ունեցել. այն հասել է առաջին հորիզոնականին Իռլանդիայում, երկրորդին՝ Ավստրալիայում և վեցերորդ հորիզոնականին՝ Նոր Զելանդիայում։ Ադամսի հայրենի Կանադայում երգը հասել է 18-րդ հորիզոնականին։

Պաշտոնական տեսահոլովակը ներառում է հատվածներ ֆիլմից, ինչպես նաև կադրեր ֆիլմի նկարահանումներից[1]։

Երգը ներկայացվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն երգ ֆիլմի համար» անվանակարգում[2]։ «Օսկարի» 69-րդ արարողության ժամանակ Ստրեյզանդը պետք է հանդես գար այդ երգով, սակայն հրաժարվել է[3][4]։ Շատերը նրա հրաժարվելը կապել են այն բանի հետ, որ ակադեմիայի անդամները չեն առաջադրել նրա «Հայելին երկու դեմք ունի» ֆիլմը՝ որպես լավագույն ֆիլմ[5]։ Արդյունքում ռեժիսորները դիմել են Նատալի Քոուլին՝ ելույթ ունենալու խնդրանքով, սակայն վերջինս լրջորեն հիվանդացել է շոուի առաջ, և այդ ժամանակ առաջարկել են Սելին Դիոնը (նա նախապատստել է ելույթ «Because You Loved Me» երգով)։ Այդ ժամանակ Ստրեյզանդը մտափոխվել է, բայց պարզվել է, որ նրա փոխարեն արդեն երգելու է Դիոնը։ Այնուամենայնիվ, Բարբրան ներկա է եղել արարողությանը և հաջողություն մաղթել Սելին Դիոնին, սակայն նրա ելույթի ժամանակ հեռացել է դահլիճից։ Դիոնը կատարել էր հենց «I Finally Found Someone» երգը։ Շատ լրատվամիջոցներ անմիջապես սկանդալ են հարուցել երկու պատերազմող երգիչների մասին, սակայն Բարբրան արագ կանխել է ցանկացած սպեկուլյացիա և անձամբ ծանոթանալով Սելին Դիոնի հետ՝ առաջարկել է նրան զուգերգ կատարել։ Նրանց համագործակցությունը վերածվել է «Tell Him» սինգլի։

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (1997) Ամենաբարձր
հորիզոնական
  ARIA[6] 2
  Ö3 Austria Top 75[7] 23
  Ultratop Flanders[8] 6
  Ultratop Wallonia[9] 14
Եվրոպա (Eurochart Hot 100)[10] 17
  SNEP[11] 40
  Media Control AG[12] 53
Իսլանդիա (Íslenski Listinn Topp 40)[13] 34
IRMA[14]
  Dutch Top 40[15] 16
  Mega Single Top 100[16] 16
  RIANZ[17] 6
  Scottish Singles Top 40[18] 24
  Sverigetopplistan[19] 9
  Schweizer Hitparade[20] 17
  UK Singles Chart[21] 10
  Billboard Hot 100[22] 8
  Adult Contemporary (Billboard)[23] 2
  Adult Pop Songs (Billboard)[24] 19
  Pop Songs (Billboard)[25] 25

Տարեկան հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (1997) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[26] 21
Բելգիա (Ultratop 50 Flanders)[27] 42
Բելգիա (Ultratop 50 Wallonia)[28] 83
Canada Adult Contemporary (RPM)[29] 16
Եվրոպա (Eurochart Hot 100)[30] 96
Շվեդիա (Sverigetopplistan)[31] 84
UK Singles (Official Charts Company)[32] 144
US Billboard Hot 100[33] 53

Հավաստագրումներ խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[34] Platinum 70 000^
Նոր Զելանդիա (RIANZ)[35] Gold 5000*
ԱՄՆ (RIAA)[36] Gold 500 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «I Finally Found Someone (From "The Mirror Has Two Faces" — 1996)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  2. «The 69th Academy Awards - 1997». Academy of Motion Picture Arts and Sciences. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  3. «Garth Brooks to stage free concert in Central Park». Chicago Sun-Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  4. «Hollywood buzz // Big opener is Crystal clear». Chicago Sun-Time. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  5. «CHRONICLE». The New York Times. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  6. Australian-charts.com — Barbra Streisand & Bryan Adams — I Finally Found Someone. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  7. Barbra Streisand & Bryan Adams — I Finally Found Someone Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  8. Ultratop.be — Barbra Streisand & Bryan Adams — I Finally Found Someone (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  9. Ultratop.be — Barbra Streisand & Bryan Adams — I Finally Found Someone (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  10. «Eurochart Hot 100 Singles» (PDF). Music & Media. Vol. 14, no. 9. 1997 թ․ մարտի 1. էջ 13. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
  11. Lescharts.com — Barbra Streisand & Bryan Adams — I Finally Found Someone (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  12. Barbra Streisand & Bryan Adams - I Finally Found Someone (գերմ.). Charts.de. Media Control.
  13. «Íslenski Listinn Topp 40 (26.12.1996 – 08.01.1997)» (իսլանդերեն). Dagblaðið Vísir – Tónlist. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
  14. "The Irish Charts – Search Results – I Finally Found Someone". Irish Singles Chart. Ստուգվել է November 19, 2019.
  15. Nederlandse Top 40 - week 4, 1997 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է November 19, 2019.
  16. Dutchcharts.nl — Barbra Streisand & Bryan Adams — I Finally Found Someone (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է November 19, 2019.
  17. Charts.org.nz — Barbra Streisand & Bryan Adams — I Finally Found Someone. Top 40 Singles. Hung Medien.
  18. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է November 19, 2019.
  19. Swedishcharts.com — Barbra Streisand & Bryan Adams — I Finally Found Someone. Singles Top 60. Hung Medien.
  20. Barbra Streisand & Bryan Adams — I Finally Found Someone swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  21. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է November 19, 2019.
  22. Barbra Streisand Album & Song Chart History Billboard Hot 100 for Barbra Streisand. Ստուգվել է November 19, 2019.
  23. Barbra Streisand Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Barbra Streisand. Ստուգվել է November 19, 2019.
  24. Barbra Streisand Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Barbra Streisand. Ստուգվել է November 19, 2019.
  25. Barbra Streisand Album & Song Chart History Billboard Pop Songs for Barbra Streisand. Ստուգվել է November 19, 2019.
  26. «ARIA Charts – End Of Year Charts – Top 100 Singles 1997». ARIA. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  27. «Jaaroverzichten 1997» (հոլանդերեն). Ultratop. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  28. «Rapports annuels 1997» (ֆրանսերեն). Ultratop. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  29. «RPM '97 Year End Top 100 Adult Contemporary Tracks». RPM. Library and Archives Canada. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  30. «1997 Year-End Sales Charts: Eurochart Hot 100 Singles» (PDF). Music & Media. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  31. «Årslista Singlar – År 1997» (շվեդերեն). Hitlistan. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  32. «Najlepsze single na UK Top 40–1997» (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  33. «Billboard Top 100 – 1997». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.
  34. «ARIA Charts – Accreditations – 1997 Singles». Australian Recording Industry Association.
  35. «New Zealand single certifications – Bryan Adams & Barbra Streisand – I Finally Found Someone». Recorded Music NZ.
  36. «American single certifications – Barbra Streisand & Bryan Adams – I Finally Found Someone». Recording Industry Association of America.