IC3PEAK (ընթերցվում է որպես «այսփիք»), ռուսական փորձառական էլեկտրոնային խումբ Մոսկվայից, որը ստեղծվել է 2013 թվականի հոկտեմբերին։

IC3PEAK
Ելույթ Ռունետի մեկուսացման դեմ (մարտի 10, 2020)
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ժանրեր
  • Փորձառական
  • ուիթչ հաուս
  • փորձառական հիփ հոփ
Գործունեություն2013-այժմ
ԼեյբլManimal Vinyl
The Orchard
Stellar Kinematics
STYLSS
Կայքic3peak.world
Անդամներ
Անաստասիա Կրեսլինա
Նիկոլայ Կոստիլյով
 IC3PEAK Վիքիպահեստում

Ռուսական ամենահայտնի խմբերից մեկն է, որը ելույթներ է ունենում ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Մեքսիկայում, Ֆրանսիայում, Շվեդիայում[1], Թուրքիայում, Գերմանիայում և այլ երկրներում։

Պատմություն խմբագրել

IC3PEAK մոսկովյան խումբը՝ Նաստյա Կրեսլինայի և Նիկոլայ Կոստիլյովի դուետն է, որը կարողացել է ուիթչ հաուսի և մռայլ ռեյվերի միջոցով կոնվերսիայի ենթարկել 2000-ական թվականների հնացած ռուսական նորաձևությունը և ստեղծել համոզիչ, ինքնուրույն երաժշտություն։ IC3PEAK-ը կատարում է ամեն հաճախություններով ծանրաբեռնված թվային արտադրության փոփ, որի մեջ ձայնային տեռորիզմը զուգակցվում է մեղեդային պարզահնչյունության և պարերի համար հնարավորությունների հետ (նաև պարտադիր տեսահոլովակներով, քանի որ IC3PEAK-ը իրեն պաշտոնապես համարում է «աուդիովիզուալ նախագիծ»[2]։

Առաջին ելույթը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում, երկրորդը՝ Մոսկվայում, որին ներկա է եղել մոտ 600 մարդ[3][4]։

2014 թվականին STYLSS պորտլենդական լեյբլում կայացել է նախագծի առաջին թողարկումը, որտեղ էլ լույս է տեսել «Ether» երգի տեսահոլովակը։

2014 թվականին ֆրանսիական Stellar Kinematics լեյբլում «Vacuum» մինի ալբոմի թողարկումից հետո[5] նրանց առաջին ելույթները կայացել են Եվրոպայում՝ Ֆրանսիայում (Բորդո և Փարիզ) և Լատվիայում (Ռիգա

2016 թվականին խումբը հյուրախաղերով հանդես է եկել Բրազիլիայում, որտեղ կարողացել է մեծ լսարան ձեռք բերել։ Այնտեղ էլ մասնակի նկարահանվել է «Go With the Flow» երգի տեսահոլովակը։ Նույն թվականին էլ կայացել է ԱՄՆ-ում նրանց առաջին համերգային շրջագայությունը և Մեքսիկայում կատարած ելույթը։

2017 թվականին IC3PEAK-ը անվանակարգվել է Jager Music Awards անկախ երաժշտական մրցանակի շորթ-լիստի «Էլեկտրոնիկա» կատեգորիայում և հաղթել[6], ինչպես նաև արժանացել է «Ոսկե Գորգուլյա» մրցանակի՝ որպես տարվա լավագույն փորձառական նախագիծ[7]։

Նույն տարվա նոյեմբերի սկզբին խումբը թողարկել է «Сладкая жизнь» անվամբ իր առաջին ռուսալեզու ալբոմը և «Грустная сука» երգի հիման վրա նկարահանել է տեսահոլովակ, որը ՅուԹյուբ տեսահոսթինգում հավաքել է ավելի քան 10 միլիոն դիտում[8]։

«Сказка» ալբոմում հայտնվել են սոցիալական սուր թեմաներին առնչվող երգեր, որոնցից ամենավառը «Смерти больше нет» ստեղծագործությունը և տեսահոլովակն է[9][10]։

2018 թվականի աշնանը խումբն ուներ Ռուսաստանի քաղաքներում համերգների չեղարկման հետ կապված մի շարք խնդիրներ[11][12]։

2019 թվականի մարտի 10-ին խումբը ելույթ է ունեցել «Համացանցի ռուսական սեգմենտի մեկուսացման դեմ» ցույցի ժամանակ՝ կատարելով «Смерти больше нет» երգը։

2019 թվականի օգոստոսի 10-ին ելույթ են ունեցել Մոսկվայում «Վերադարձնենք ընտրության մեր իրավունքը» ցույցի ժամանակ, որին ներկա էին մոտ 60 հազար մարդ։ Կատարել են «Таблетки» և «Смерти больше нет» երգերը։

Կազմ խմբագրել

  • Անաստասիա Կրեսլինա
  • Նիկոլայ Կոստիլյով

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • IC3PEAK (2015)
  • より多くの愛 (2015)
  • Fallal (2016)
  • Сладкая жизнь[13][14] (2017)
  • Сказка[15][16] (2018)

Սինգլներ խմբագրել

  • Ellipse (2014) / Electronica Records
  • I’ll Be Found Remixes (2014)
  • Really Really (2014)
  • Kawaii / Warrior (2016) / Manimal Vinyl
  • КТО (2017) / Անկախ թողարկում
  • Monster (2017) / Manimal Vinyl
  • THIS WORLD IS SICK[17] (2018)
  • Сказка (2018)
  • Смерти больше нет (2018)

EP խմբագրել

  • SUBSTANCES (2014) / STYLSS
  • Vacuum (2014) / Stellar Kinematics

Համագործակցություն խմբագրել

  • ЗЕРКАЛО (2017) (Boulevard Depo-ի հետ միասին)
  • CRY (2017) (Թոմմի Քեշի հետ միասին)[18]
  • Ожоги (2018) (Boulevard Depo-ի հետ միասին)

Տեսահոլովակներ խմբագրել

Թվական Անվանում
1 2014 «ETHER»
2 2014 «VACUUM»
3 2016 «GO WITH THE FLOW»
4 2017 «KAWAII WARRIOR»
5 2017 «SO SAFE»
6 2017 «MAKE YOU CRY»
7 2017 «ГРУСТНАЯ СУКА»
8 2018 «THIS WORLD IS SICK»
9 2018 «СКАЗКА»
10 2018 «СМЕРТИ БОЛЬШЕ НЕТ»

Իշխանությունների արձագանք խմբագրել

Երգերում քաղաքական ենթատեքստերի պատճառով խումբը հաճախակի ենթարկվում է ռուսական իշխանությունների կողմից ճնշման, և «տարբեր պատճառներով» խմբի համերգներից մի քանիսը չեղարկվել են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Премьера клипа одной из самых успешных российских электронных групп, которая теперь поет по-русски». Meduza. 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. «IC3PEAK — «Грустная сука». Премьера клипа одной из самых успешных российских электронных групп, которая теперь поет по-русски». Meduza (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.
  3. Макарский, Артем (2015 թ․ հունվարի 22). «Почему в России так популярен витч-хаус». Афиша Daily. ООО «Компания Афиша». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  4. Редькин, Николай (2016 թ․ օգոստոսի 22). «IC3PEAK: «аудиовизуальные террористы» из Москвы». Новый Флоу. the-flow.ru. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  5. Кокоулин, Дмитрий (2014 թ․ հոկտեմբերի 24). «Электронный дуэт IC3PEAK - о визуализации смерти, "терроре" и попрошайках в сети». Москва 24. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  6. «Объявлены шорт-листы премии Jägermeister Music Awards». TNT Music. 2017 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  7. «Монеточка стала «Лучшей группой» на Jager Music Awards». 2018 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  8. «IC3PEAK выпустили мрачный клип «Грустная сука»». Wonderzine. 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
  9. В Казани силовики сорвали концерт IC3PEAK, другие выступления тоже под угрозой. Недавно группа начала петь про митинги, Россию и смерть
  10. «Выхожу на улицу гладить кота, а его переезжает тачка мента»
  11. Александр Горбачев (2018 թ․ նոյեմբերի 23). «В Казани силовики сорвали концерт IC3PEAK, другие выступления тоже под угрозой. Недавно группа начала петь про митинги, Россию и смерть». Meduza (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  12. «Участников группы IC3PEAK задержали в Новосибирске» (ռուսերեն). Медиазона. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  13. Сергей Мезенов (2017 թ․ դեկտեմբերի 12). «Что слушать в декабре». Colta.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  14. «50 отечественных альбомов 2017. Часть 2». The-Flow.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  15. Сергей Мезенов (2018 թ․ հոկտեմբերի 18). «Что слушать в октябре — 2». Colta.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  16. «Рецензия: IC3PEAK - «Сказка» ***». 2018 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  17. IC3PEAK (2018 թ․ ապրիլի 3). «IC3PEAK - THIS WORLD IS SICK». Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  18. €A$H, TOMM¥ (2017 թ․ նոյեմբերի 14). «TOMMY CASH X IC3PEAK - CRY». TOMM¥ €A$H via SoundCloud. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «IC3PEAK» հոդվածին։