Hyundai Asan
Hyundai Asan (կորեերեն՝ 현대아산) հարավկորեական Hyundai Group կոնգլոմերատի մի մասն է, և խոշոր ներդրող է համարվում Հյուսիսային Կորեայում։ Ընկերությունը ղեկավարում է մի շարք նախագծեր, այդ թվում՝ Կումգանգ լեռան տուրիստական շրջանի հանգստավայրը, և ճանապարհային/երկաթուղային շինարարական աշխատանքներ։ Այն նաև ներգրավված է Կեսոնի արդյունաբերական շրջան նախագծում։
Ստեղծում | 1999 | |
---|---|---|
McCune-Reischauer romanization | Hyŏndae Asan | |
Revised Romanization | Hyeondae Asan | |
Կազմակերպչաիրավական ձև | Բաժնետիրական ընկերություն | |
Գլխամասի վայր | Սեուլ | |
Պաշտոնական կայք | www.hdasan.com |
Hyundai մասնատումը
խմբագրելHyundai Group-ը նախկինում Հարավային Կորեայի ամենամեծ Chaebol-ն էր, և վերահսկվում էր մի ընտանիքի կողմից։ Այն Ասիական ֆինանսական ճգնաժամից հետո բաժանվեց երեք ենթախմբի։ Չունգ Մոնգ Հունը կառավարման համար պայքարում էր իր ավագ եղբոր՝ Չունգ Մոնգ Կուի հետ, ով գլխավորում է Hyundai Group-ի մեկ այլ մասը՝ ավտոարտադրող Hyundai Motor Company-ն։
Մեղադրանքներ կոռուպցիայի մեջ
խմբագրելHyundai Asan-ը մեղադրվում է Հարավային Կորեայի նախկին նախագահ Կիմ Դե Չժունի նախագահության օրոք Հյուսիսային Կորեա 100 միլիոն դոլար անօրինական փոխանցմանը նպաստելու մեջ։ Գումարը ենթադրաբար օգտագործվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջոնգ Իլին համոզելու համար մասնակցել 2000 թվականի միջկորեական գագաթնաժողովին։ Hyundai Asan-ը Հյուսիսային Կորեայում արդյունաբերական պարկ, միջսահմանային ճանապարհներ և երկաթուղային գծեր է կառուցել։ Քաղաքական դժվարությունների պատճառով նախագծերի ձգձգումը լուրջ ֆինանսական ճնշում է գործադրել ընկերության վրա։ Hyundai Asan-ի ղեկավար Չունգ Մոնգ Հունին կոռուպցիայի և յուրացման մեղադրանք է առաջադրվել։ Չունգին դատել են ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերը մանիպուլյացիայի ենթարկելու մեղադրանքով՝ գաղտնի փոխանցումները թաքցնելու և ավելի քան տասներկու միլիոն դոլար ընկերության միջոցները կաշառք տալու համար։ 2003 թվականի օգոստոսի 4-ին նա ինքնասպան է եղել՝ ցած նետվելով իր 12-րդ հարկի գրասենյակից[1]։
Kaesong արդյունաբերական պարկ
խմբագրել2000-ականների սկզբին Հյուսիսային Կորեան համաձայնագիր է կնքել հարավկորեական Hyundai Asan ընկերության հետ՝ Kaesong արդյունաբերական պարկի կառուցման համար, որը գտնվում է Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի սահմանի մոտ[2]։ Այս Արդյունաբերական պարկի միջոցով 124 ընկերություններ օգտվեցին Հյուսիսային Կորեայի ավելի քան 54,000 ցածր գնով աշխատուժից, ովքեր աշխատում էին պատրաստելով ցածրորակ ապրանքներ, ինչպիսիք են՝ կոշիկներ, հագուստ և ժամացույցներ։ Kaesong արդյունաբերական պարկը գործել է մինչև 2016 թվականի փետրվար[2][3]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Brooke, James (2003 թ․ օգոստոսի 4). «Indicted Hyundai Executive Plunges to Death in Seoul». The New York Times. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 2,0 2,1 An Oasis of Capitalism, Newsweek, 19 September 2005. Retrieved at the Internet Archive on 19 January 2008
- ↑ «What is the Kaesong Industrial Complex?». BBC News. 2016 թ․ փետրվարի 10.