Ջորդան Էդվարդ Բենջամին (անգլ.՝ Jordan Edward Benjamin[1][2], առավել հայտնի է որպես grandson[3], հոկտեմբերի 25, 1993(1993-10-25), Էնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), կանադացի-ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և երաժիշտ, ով պայմանագրեր ունի Fueled by Ramen և RCA Records լեյբլների հետ։ Նա թողարկել է իր գլխավոր դեբյուտային մինի ալբոմը՝ «A Modern Tragedy Vol. 1»-ը, 2018 թվականի հունիսի 15-ին։ 2019 թվականի փետրվարի 22-ին դրան հետևել է «A Modern Tragedy Vol. 2» մինի ալբոմը։ Առաջին մինի ալբոմից «Blood // Water» սինգլը հայտնվել է Կանադայի և Միացյալ Նահանգների Billboard չարթերում։ Բենջամինի երաժշտությունը կենտրոնացած է մեր օրերի այն խնդիրների վրա, որոնք քիչ են ճանաչված հասարակության և մեդիայի կողմից։

Grandson
Grandson-ի ելույթը Լաս Վեգասում, 2019 թվականին
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունՋորդան Էդվարդ Բենջամին
Ծնվել էհոկտեմբերի 25, 1993 (30 տարեկան)
Նյու Ջերսի
ԵրկիրԿանադա, ԱՄՆ
Ժանրեր
Մասնագիտություն
Գործիքներվոկալ
Գործունեություն2014-այժմ
Լեյբլ
Կապված
Կայքgrandsonmusic.com
 Grandson (musician) Վիքիպահեստում

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Բենջամինը ծնվել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում, սակայն նրա ընտանիքը տեղափոխվել է Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաք, երբ նա երեք տարեկան էր (նա ունի այդ երկու պետությունների քաղաքացիությունները)[4][5]։ Նա երկու քույր ունի[6]։ Բենջամինը մեծացել է Տորոնտոյի Eglinton West կոչվող շրջանում[4][5][7]։ Այստեղ նա սկսել է կրթություն ուսուցանել, նպատակ ունենալով ուսուցիչ դառնալ[5][8]։ Երկար ժամանակ նա աշխատում էր որպես դիջեյ Մոնրեալում[9]։ Բենջամինը շփում է ուսուցանել մինչև Լոս Անջելես տեղափոխվելը, որտեղ նա եկել է երաժշտական կարիերան շարունակելու համար[3][5][10]։

Կարիերա խմբագրել

2016 թվականին Grandson-ը թողարկել է մի քանի սինգլներ, որոնք ավելի քան միլիոն սթրիմներ են հավաքել, ներառյալ «Bills», «Things Change», և «Bury Me Face Down» երգերը[4][11]։ 2017 թվականին նա պայմանագիր է կնքել RCA Records լեյբլի հետ և շարունակել է սինգլներ թողարկել, ներառյալ «Best Friends» և «Kiss Bang» երգերը[3][8]։

2018 թվականի ապրիլին հայտարարվել է, որ Grandson-ը պայմանագիր է կնքել Fueled By Ramen ձայնարգման լեյբլի հետ[12]։ Նա երկու սինգլ է թողարկել՝ «Blood // Water» (քաղաքական կոռուպցիայի մասին) և «Thoughts & Prayers» երգերը, որոնք քննադատում էին Մարջորի Սթոունման Դուգլաս ավագ դպրոցում հրաձգությունը[4][13]։

Նա թողարկել է իր առաջին մինի ալբոմը՝ «A Modern Tragedy Vol. 1»-ը 2018 թվականի հունիսին[13][14]։ Այդ մինի ալբոմից «6:00» սինգլը քննարկում էր ոստիկանության կոպտությունը[15]։ 2018 թվականի մայիսին թողարկվել է «Running from My Shadow» երգը՝ տեսահոլովակի հետ միասին[16]։

2018 թվականի ընթացքում Grandson-ը տարբեր շրջագայությունների է մասնակցել Hobo Johnson-ի[17], Joywave-ի, Nothing But Thieves[14][15][18], Smashing Pumpkins-ի[19] և Young the Giant-ի[2][20] հետ միասին։

2019 թվականին փետրվարին նա թողարկել է «Apologize» սինգլը և հայտարարել երկրորդ մինի ալբոմի թողարկման մասին, որը թողարկվել է 2019 թվականի փետրվարի 22-ին[5][21]։

2019 թվականի հունիսին նա հաղթել է «SOCAN Songwriting Prize» մրցանակն իր «Blood // Water» երգի համար[22][23]։ 2019 թվականի սեպտեմբերին Grandson-ը թողարկել է «A Modern Tragedy Vol. 3» մինի ալբոմը, որը վերջինն էր այդ տրիլոգիայից[24]։ Ալբոմի «Rock Bottom» գլխավոր սինգլը 38-րդ հորիզոնական է զբաղեցրել Canadian Rock Chart-ում[25]։

Սկավառակագրություն խմբագրել

Մինի ալբոմներ խմբագրել

Մինի ալբոմների ցանկ
Անվանում Մանրամասնություններ Բարձրագույն դիրք
US Heat.
[26]
A Modern Tragedy Vol. 1
Broken Down Vol. 1
  • Թողարկվել է՝ Օգոստոսի 17, 2018
  • Լեյբլ՝ Fueled by Ramen
  • Ձևաչափեր՝ Թվային ներբեռնում
A Modern Tragedy Vol. 2
  • Թողարկվել է՝ Փետրվարի 22, 2019 (US)
  • Լեյբլ՝ Fueled by Ramen
  • Ձևաչափեր՝ Թվային ներբեռնում, CD
23
No Apologies Live
  • Թողարկվել է՝ Հունիսի 11, 2019
  • Լեյբլ՝ Fueled by Ramen
  • Ձևաչափեր՝ Թվային ներբեռնում
A Modern Tragedy Vol. 3
  • Թողարկվել է՝ Սեպտեմբերի 13, 2019
  • Լեյբլ՝ Fueled by Ramen
  • Ձևաչափեր՝ Թվային ներբեռնում, CD

Սինգլներ խմբագրել

Սինգլների ցանկ
Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրք Ալբոմ
CAN
Rock
[27]
US
Alt
[28]
US
Rock
[29]
US
Main
[30]
Bills 2016 Ոչ ալբոմային սինգլներ
Bury Me Face Down
Kiss Bang 2017
Best Friends
War
Blood // Water 19 20 19 17 A Modern Tragedy Vol. 1
Overdose 2018
Thoughts & Prayers Ոչ ալբոմային սինգլներ
Apologize 2019 5 34 20 A Modern Tragedy Vol. 2
Maria Rock Sound Presents: Worship And Tributes Vol. 2
Despicable A Modern Tragedy Vol. 1
Rock Bottom 27 A Modern Tragedy Vol. 3
Oh No!!!
Happy Pill (with Moby Rich) Ոչ ալբոմային սինգլներ
— նշանակում է, որ սինգլը չի թողարկվել այդ տարածաշրջանում

Տեսահոլովակներ խմբագրել

Տեսահոլովակների ցանկ
Անվանում Տարեթիվ Ռեժիսոր
Bills 2017 Ջո Քափա
Blood // Water 2018 Miggy & Morgan
6։00 Գաս Բլեք
Apologize 2019 Ջորդան Ուոզի և Լուքաս Թագարթ
Stigmata Ռոսկո Գերերո
Rock Bottom Սեթ Մայքլ Սթերն
Oh No!!! Գալիլեո

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Molloy, Alexandra (2018 թ․ հոկտեմբերի 15). «Let's talk about Grandson, and no, I'm not talking about your grandkid». The Daily Collegian. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  2. 2,0 2,1 Kernan, Patrick (2018 թ․ հոկտեմբերի 23). «Young the Giant, other alt rock acts to play show at Kirby Center in January». The Weekender. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  3. 3,0 3,1 3,2 «The musician, the movement: grandson». Lupinore. 2017 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Newman, Melinda (2018 թ․ ապրիլի 4). «Grandson Signs With Fueled By Ramen Following His Powerful Post-Parkland Theme, 'Thoughts & Prayers'». Billboard. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pelletier, Jeff (2019 թ․ փետրվարի 14). «Արխիվացված պատճենը». The Charlatan. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  6. Holiday, Megan (2018 թ․ հոկտեմբերի 29). «Grandson Talks Origins + How His Song "Overdose" Helped Solidify What He Does». KROQ. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  7. Moshenski-Dubov, George (2017 թ․ հուլիսի 13). «Grandson goes beyond the melody». The Varsity. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  8. 8,0 8,1 Butz-Weidner, Benjamin (2017 թ․ մարտի 6). «Meet Grandson: The McGill Drop-Out Making it in the Music Business, Involved with the Recent Naked Trump Statues». The Bull & Bear. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  9. Eff, Billy (2018 թ․ մայիսի 18). «grandson n'a pas besoin de vos prières ou de vos pensées». Vice (French). Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.{{cite magazine}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Benjamin Butz-Weidner (2017 թ․ մարտի 6). «Meet Grandson: The McGill Drop-Out Making it in the Music Business, Involved with the Recent Naked Trump Statues» (ամերիկյան անգլերեն). The Bull & Bear. Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  11. Twardzik, Tom (2018 թ․ հունվարի 31). «Արխիվացված պատճենը». Pop Dust. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  12. https://www.billboard.com/articles/columns/rock/8285184/grandson-signs-with-fueled-by-ramen-following-his-powerful-post
  13. 13,0 13,1 Darus, Alex (2018 թ․ հունիսի 4). «Grandson announces politically charged EP, drops music video for "Blood // Water"». Alternative Press. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  14. 14,0 14,1 White, Logan (2018 թ․ հունիսի 5). «grandson announces new EP 'modern tragedy vol.1' and releases new song "Blood // Water"». Substream. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  15. 15,0 15,1 Weatherby, Taylor (2018 թ․ սեպտեմբերի 28). «Grandson Tackles Police Brutality Controversy With Intense '6:00' Video: Premiere». Billboard. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  16. Kaufman, Gil (2018 թ․ մայիսի 25). «Mike Shinoda Drops Gritty Video for 'Running From My Shadow' Featuring Grandson: Watch». Billboard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  17. Kaufman, Gil (2018 թ․ օգոստոսի 16). «Grandson Rages Against The Corporate Machine During Intense 'Blood//Water' Performance on 'Late Night': Watch». Billboard. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  18. Moshenski-Dubov, George (2018 թ․ հունիսի 17). «In conversation with grandson». The Varsity. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  19. Scott, Kate (2018 թ․ դեկտեմբերի 26). «The Nights We Stole Christmas w/Muse, Smashing Pumpkins, and more!». Substream Magazine. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  20. Kamaraj, Chandana (2018 թ․ դեկտեմբերի 5). «Young the Giant Hits Home with Audience, Produces More Mature Album». The University Times. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  21. Taylor, Sam (2019 թ․ փետրվարի 5). «Արխիվացված պատճենը». Upset. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  22. "Politically Charged 'Blood // Water' Wins SOCAN Songwriting Prize". FYI Music News, 24 June 2019.
  23. «grandson Has Announced A New EP, a modern tragedy vol. 3». Kerrang!. 2019 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  24. «grandson Has Announced A New EP, a modern tragedy vol. 3». Kerrang!. 2019 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  25. «Grandson Chart History». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 14-ին.
  26. «Chart History: Heatseekers Albums». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
  27. «Grandson – Chart History – Hot Rock Songs». Billboard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  28. «Grandson – Chart History – Alternative Songs». Billboard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  29. «Grandson – Chart History – Hot Rock Songs». Billboard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  30. «Grandson – Chart History – Mainstream Rock Songs». Billboard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Grandson» հոդվածին։