Մուհամադ Յունուս
Մուհամադ Յունուս (բենգալերեն՝ মুহাম্মদ ইউনুস, հունիսի 28, 1940, Bathua, Barishal District, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), բանգլադեշցի բանկիր, տնտեսագիտության պրոֆեսոր, 2006 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր[21]։ Միկրոֆինանսավորման և միկրովարկավորման առաջամարտիկ Grameen Bank-ի հիմնադիրն է և ղեկավարը։
Մուհամադ Յունուս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր | Bathua, Barishal District, Բենգալյան նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | Բանգլադեշ |
Մայրենի լեզու | բենգալերեն |
Կրթություն | Վանդտրբիլտի համալսարան, Դաքքայի համալսարան, Կոլորադոյի համալսարան, Chittagong College? և Chattogram Collegiate School? |
Գիտական աստիճան | Տնտեսական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | տնտեսագետ, ձեռնարկատեր, համալսարանի դասախոս և բանկիր |
Աշխատավայր | Դաքքայի համալսարան, Middle Tennessee State University? և Լա Տրոբե համալսարան[1] |
Կուսակցություն | Nagorik Shakti? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Monica Yunus? |
Կայք | muhammadyunus.org |
Ստորագրություն | |
Muhammad Yunus Վիքիպահեստում |
2008 թվականին երկրորդ տեղն է գրավել Foreign Policy-ի կազմած «100 խոշորագույն մտածողների» ցանկում։
Կենսագրություն
խմբագրելՄուհամադ Յունուսը ծնվել է 1940 թվականի հունիսի 28-ին, Բատուա գյուղում, Բենգալիայում, մուսուլման ոսկերչի ընտանիքում։ Ընտանիքի ինը երեխաներից երրորդն էր[22][23]։ Յունուսի վաղ մանկությունն անցել է գյուղում, ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Չիթագոնգ, և Մուհամադն ընդունվել է տեղի դպրոցը[24]։ Այնուհետև նա հանձնել է ընդունելության քննությունները և ընդունվել հայտնի Chittagong Collegiate School` Արևելյան Պակիստանի 39 հազար ուսանողների մեջ արդյունքներով գրավելով 16-րդ տեղը[24]։ Դպրոցական ուսումնառության ընթացքում Յունուսն ակտիվորեն մասնակցել է սկաուտական շարժումներին, ճանապարհորդել է Հնդկաստանում, Արևմտյան Պակիստանում, Կանադայում մասնակցել է Սկաուտների համաշխարհային հավաքին[24]։ Դպրոցից հետո Մուհամադը սովորել է Չիթագոնգի քոլեջում, իսկ 1957 թվականին ընդունվել է Դաքքիի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ։
Ուսումն ավարտելուց հետո Յունուսը որպես օգնական աշխատել է հայտնի տնտեսագետներ Նուրուլ Իսլամի և Ռեհման Սոբխանի հետ։ 1961 թվականին սկսել է դասախոսություններ կարդալ Չիթագոնգի քոլեջում, բացել է փաթեթավորման շահութաբեր ընկերություն։ 1965 թվականին Յունուսն ստացել է Ֆուլբրայթի ծրագրի դրամաշնորհ` ԱՄՆ-ում ուսումը շարունակելու համար, որտեղ 1971 թվականին ավարտել է Վանդերբիլտի համալսարանը` տնտեսագիտության դոկտորի աստիճանով։ 1970-1972 թվականներին եղել է Թեննեսի նահանգի համալսարանի տնտեսագիտության դոկտոր։ Դրանից հետո տնտեսագիտություն է դասախոսել Չիթանգոնգի համալսարանում։ 1976 թվականից Յունուսը դարձել է համալսարանին կից նախագծերի զարգացման համակարգող։
1976 թվականին Մուհամադ Յունուսը վերադարձել է հայրենիք` Բանգլադեշ։ Այցելելով դրա աղքատ գյուղերից մեկը` նա պարզել է, որ դրա բնակիչները չեն կարողանում հաղթահարել աղքատությունը տեղական վաշխառուների պատճառով, քանի որ վերջիններս վարկեր էին տրամադրում այնքան բարձր տոկոսադրույքով և այնքան կարճ ժամկետներով, որ գյուղացիները չէին հասցնում ապրանքն իրացնել շոուկայում։ Արդյունքում նրանց ստիպված էին իրենց արտադրանքը վաճառել չնչին գումարով հենց նույն վարկատուներին։ Յունուսը վճարել է աղքատ գյուղացիների պարտքերն ու սկսել է ինքը նրանց վարկեր տրամադրել` փոքր գումար` չնչին տոկոսներով և առանց որևէ գրավի, սակայն` բիզնեսի ընդլայնման կամ նոր, որպես կանոն` ընտանեկան, բիզնեսի սկսման պայմանով։ Շատերը դոկտոր Յունուսի քայլը հրաշագործություն էին համարում։ Սակայն շուտով պարզ է դառնում, որ նրա տված փոքր գումարներից չի վերադարձվել ընդամենը 3 տոկոսը[25]։ Այդպիսով Մուհամադ Յունուսը մշակել է միկրովարկավորման գաղափարը և ստեղծել է իր Grameen Bank-ը` 1983 թվականին դառնալով դրա գլխավոր տնօրենը։ 1996 թվականից դարձել է Բանգլադեշի կառավարության խորհրդականը։ 2006 թվականին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ` իր` սոցիալական և առևտրային տեսանկյունից հաջող նախագծի համար։
2017 թվական գիտնականը եղել է այն հայտնի մարդկանց մեջ, որոնք ստորագրել են ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդին ուղղված նամակը` Արանանեում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ քայլեր ձեռնակելու դիմումով[26]։
Քննադատություն
խմբագրելՅունուսի գաղափարները բազմիցս քննադատությունների են ենթարկվել։ Այսպես, The Guardian-ի հոդվածագիր Մադլեն Բանդինգն իր հոդվածում հարց է բարձրացրել, թե արդյո՞ք միկրոֆինանսավորումը «նեոլիբերալ հեքիաթ» չէ։ Նա պարզել է, որ դեպքերի մեծամասնությունում վարկառուների ստացած գումարը ծախսվում է ոչ թե բիզնես սկսելու, այլ հարսանիքների, թաղումների, կրթության կամ բուժման համար[27]։
AntiCSR-ը նշել է, որ որոշ ընկերություններ իրենց անվանը կցում են «սոցիալական» կոչումը, սակայն իրականում այդպիսին չեն[28]։ Շատերը փորձում են հասնել բարեգործական կազմակերպության կարգավիճակին։ Միևնույն ժամանակ, AntiCSR-ը եզրակացրել է, որ բիզնեսը սոցիալական ձեռնարկատիրության շարքում դասելու համար հստակ չափանիշներ չկան[28]։
Անձնական կյանք
խմբագրել1967 թվականին, Վանդերբիլտի համալսարանում ուսանելիս Յունուսը ծանոթացել է Վերա Ֆորոստենկոյի հետ, որը Նյու Ջերսիի ռուս ներգաղթյալների դուստր էր և ինստիտուտում ռուս գրականություն էր ուսումնասիրում։ 1970 թվականին նրանք ամուսնացել են։ Նրանք բաժանվել են 1979 թվականին իրենց դստեր` Մոնիկայի ծնվելուց հետո։ Վերան չի ցանկացել աղջկան մեծացնել Բանգլադեշում և նրա հետ տեղափոխվել է Նյու Ջերսի։ Մոնիկան դարձել է օպերային հայտնի երգչուհի։ Յունուսը հետագայում կրկին ամուսնացել է, այս անգամ Մանչեստրի համալսարանի ֆիզիկոս Աֆրոզա Յունուսի հետ։ 1986 թվականին ծնվել է նրանց դուստրը` Դինան[29]։
Յունուսի եղբայրները նույնպես զբաղված են հասարակական աշխատանքով։ Մուհամեդ Իբրահիմը Դաքքիի համալսարանի պրոֆեսոր է և գյուղական համայնքերում աղջիկների կրթությամբ զբաղվող «The Center for Mass Education in Science» ընկերության հիմնադիրը[30]։ Փոքր եղբայրը` Մուհամեդ Ջահանգիրը, Բանգլադեշում հայտնի հեռուստահաղորդավար է և հասարակական գործիչ[22]«The Center for Mass Education in Science»
Մատենագրություն
խմբագրել- Three Farmers of Jobra; Department of Economics, Chittagong University; 1974
- Planning in Bangladesh: Format, Technique, and Priority, and Other Essays; Rural Studies Project, Department of Economics, Chittagong University; 1976
- Jorimon and Others: Faces of Poverty (co-authors: Saiyada Manajurula Isalama, Arifa Rahman); Grameen Bank; 1991
- Grameen Bank, as I See it; Grameen Bank; 1994
- Banker to the Poor: Micro-Lending and the Battle Against World Poverty; Public Affairs; 2003; ISBN 978-1-58648-198-8
- Creating a World without Poverty: Social Business and the Future of Capitalism; Public Affairs; 2008; ISBN 978-1-58648-493-4
- Building Social Business: The New Kind of Capitalism that Serves Humanity’s Most Pressing Needs[31] ; Public Affairs; 2010; ISBN 978-1-58648-824-6
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ La Trobe University user database
- ↑ The Nobel Peace Prize 2006 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Profile: Dr. Muhammad Yunus — 2006.
- ↑ CV of Professor Muhammad Yunus — Yunus Centre.
- ↑ Volvo environment prize 2003 recognices efforts to alleviate poverty — AB Volvo, 2003.
- ↑ Muhammad Yunus to receive Vanderbilt’s Nichols-Chancellor’s Medal; 2006 Nobel Peace Prize winner will speak during Senior Class Day May 10 — Vanderbilt University, 2007.
- ↑ http://www.muhammadyunus.org/About-Professor-Yunus/cv-of-professor-muhammad-yunus/
- ↑ MUHAMMAD YUNUSY SU VISIÓN DE LA POBREZA — National University of San Marcos, 2010.
- ↑ Presidente García: Muhammad Yunus es un ´peregrino de la humildad´ — Radio Programas del Perú, 2010.
- ↑ http://www.muhammadyunus.org/About-Professor-Yunus/cv-of-professor-muhammad-yunus
- ↑ Chávez condecoró a Muhammad Yunus con orden "Libertador" en primera clase (իսպ.) // Courrier international — 2007. — ISSN 1768-3076
- ↑ Muhammad YUNUS [ Grand Prize 2001 ] — Fukuoka Asian Culture Prize.
- ↑ Yunus Prof. Muhammad
- ↑ https://www.uv.es/uvweb/transparencia-uv/es/personas/reconocimientos/doctores-honoris-causa/doctores-honoris-causa-siglo-xxi/fecha-investidura/acto-investidura-doctor-honoris-causa-del-excm-sr-dr-muhammad-yunus-1285924692509/Honoris.html?id=1285878813517
- ↑ Mr Muhammad Yunus — University of Sydney.
- ↑ House & Senate Leaders Announce Gold Medal Ceremony for Professor Muhammad Yunus — Speaker of the United States House of Representatives, 2013.
- ↑ President Obama Names Medal of Freedom Recipients — WhiteHouse.gov, 2009.
- ↑ https://web.archive.org/web/20150728101320/http://forusa.org/about/awards
- ↑ https://sydneypeacefoundation.org.au/sydney-peace-prize/page/2/
- ↑ Екатерина Кравченко, Михаил Оверченко (2012 թ․ սեպտեմբերի 25). «Интервью - Мухаммад Юнус, лауреат Нобелевской премии мира». Ведомости. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ 22,0 22,1 «ABOUT PROFESSOR YUNUS :: FAMILY» (անգլերեն). Yunus Centre. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «First loan he gave was $27 from own pocket» (անգլերեն). THe Daily Star. 2006 թ․ հոկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ 24,0 24,1 24,2 «গিরেবর উপকাের লােগ োদেখ বਗ਼ োলাক অামােদর বઘাংেক টাকা জমা রাখেত এিগেয় এেসেছ ড় মઓহামઅদ ইউনકস» (Bengali). Prothom Alo. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Григорий Коган (2014 թ․ մայիսի 29). «Формула бедности». Lenta.ru. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «12 Nobel laureates urge UN to intervene Myanmar violence». Daily Sabah (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Madeleine Bunting (2011 թ․ մարտի 9). «Is microfinance a neoliberal fairytale?» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ 28,0 28,1 «SOCIAL BUSINESS» (անգլերեն). Anti CSR. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Yunus, Muhammad; Jolis, Alan Banker to the Poor[en]: micro-lending and the battle against world poverty. — New York: PublicAffairs hc. — С. 20—29. — ISBN 978-1-58648-198-8
- ↑ «Snapshot: Centre for Mass Education in Science» (անգլերեն). VEGA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Book Name According To Person's Website». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Современное устройство мира превратило людей в машины по производству денег — Мухаммад ЮНУС Արխիվացված 2013-08-26 Wayback Machine Интервью на сайте ИТАР-ТАСС
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուհամադ Յունուս» հոդվածին։ |