Fuck Up Some Commas
«Fuck Up Some Commas» (խմբագրված՝ «F*ck Up Some Commas»), ամերիկացի ռեփեր Future-ի երգն է։ Այն թողարկվել է 2015 թվականի մարտի 2-ին՝ որպես նրա «Monster» կոչվող միքսթեյպի առաջին սինգլ[1]։ Երգը գրվել է Future-ի, Southside-ի և Գարի Հիլի կողմից։
«Fuck Up Some Commas» | |||||
---|---|---|---|---|---|
Future-ի սինգլը | |||||
«Monster» և «DS2» ալբոմից | |||||
Թողարկված | Մարտի 2, 2015 | ||||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | ||||
Ձայնագրված | 2014 | ||||
Ժանր | Հիփ հոփ | ||||
Տևողություն | 3:57 | ||||
Լեյբլ | A1 Recordings, Freebandz, Epic Records | ||||
Պրոդյուսեր | DJ Spinz, Southside | ||||
Future-ի սինգլների ժամանակագրություն | |||||
|
Նախապատմություն և թողարկում
խմբագրել2014 թվականի սեպտեմբերի 24-ին Future-ը հայտարարում է, որ հոկտեմբերի 28-ին պատրաստվում է թողարկել իր նոր միքսթեյպը, որը կոչվելու է «Monster»[2]։ Միքսթեյպի երգացանկում ընդգրկված է 16 երգ, իսկ «Fuck Up Some Commas» երգը 5-րդն է այդ ցանկում[3]։ 2015 թվականի մարտի 2-ին երգը հասանելի է թվային ներբեռնման համար[1]։ Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Բիգ Շոնը և Ռիք Ռոսը, ներկայացվել է 2015 թվականի մայիսի 25-ին[4]։ Երգի իր ռեմիքսն է թողարկել նաև ռեփեր Լիլ Ուեյնը[5]։
Այն որպես բոնուս երգ, նաև ընդգրկված է Future-ի «DS2» անվանումը կրող երրորդ ստուդիական ալբոմում, որը թողարկվել է 2015 թվականի հուլիսին[6]։
Տեսահոլովակ
խմբագրելԵրգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Motion Family-ն, թողարկվել է 2015 թվականի մարտի 27-ին[7]։ Տեսահոլովակում նկարահանվել են Boosie Badazz-ը, Young Scooter-ը, Metro Boomin-ը, Քարտիս Վիլյամսը, ինչպես նաև երգի պրոդյուսերներ DJ Spinz-ն ու Southside-ը[7]։ Տեսահոլովակը ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ «Rap-Up» ամսագիրը այն անվանել է «ճոխ»[7], իսկ «Complex» ամսագրի լրագրող Զաք Ֆրայդենլանդը անվանել է «էքստրավագանտ»[8]։
Երգի տարբերակներ
խմբագրելՀիթ շքերթներ
խմբագրելՀիթ շքերթ (2015) | Զբաղեցրած տեղ |
---|---|
ԱՄՆ (Billboard Hot 100) | 55 |
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) | 14 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «F*ck Up Some Commas - Single by Future». iTunes Store (US).
- ↑ «Future Announces "Monster" Mixtape». Complex. 2014 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Future - Monster Mixtape». DatPiff. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «New Music: Future feat. Rick Ross and Big Sean – 'F*ck Up Some Commas (Remix)'». Rap-Up. 2015 թ․ մայիսի 25. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Lil Wayne Hates Punctuation, Remixes Future's 'F—k Up Some Commas'». Spin. 2015 թ․ ապրիլի 13. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Future Announces New Album 'Dirty Sprite 2'». Rap-Up. 2015 թ․ հուլիսի 10. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «Video: Future – 'F*ck Up Some Commas'». Rap-Up. 2015 թ․ մարտի 27. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Frydenlud, Zach (2015 թ․ մարտի 27). «Watch Future's "F**k Up Some Commas" Video». Complex. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Commas - Single by Future». iTunes Store (US).
Արտաքին հղումներ
խմբագրել- Երգի տեսահոլովակը ՅուԹյուբում
- Աուդիո տարբերակը ՅուԹյուբում
- Երգի բառերը Արխիվացված 2015-09-05 Wayback Machine MetroLyrics-ում