Անտուան Մակքոլիստեր (անգլ.՝ Antoine McColister, մայիսի 11, 1988(1988-05-11)[1], Պորտ Սենտ Լուսի, Սենտ Լյուսի շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր, ով ավելի հայտնի է Էյս Հուդ (անգլ.՝ Ace Hood) բեմական կեղծանվամբ։

Էյս Հուդ
Էյս Հուդ (2013)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունAce Hood
Ի ծնե անունԱնտուան Մակքոլիստեր
Նաև հայտնի է որպեսAce Hood
Ծնվել էմայիսի 11, 1988 (35 տարեկան)
Պորտ Սենտ Լուսի, Ֆլորիդա
Երկիր ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր
Գործիքներվոկալ
Գործունեություն2006-ներկա
ԼեյբլWe The Best Group, Republic Records (ներկա)
Cash Money Records, Def Jam Recordings (նախկին)
ԿրթությունDeerfield Beach High School?
ԿապվածDJ Khaled, Ռիք Ռոս, Թի Փեյն, Birdman, Լիլ Ուեյն
Կայքacehood-online.com

Կարիերա խմբագրել

Էյս Հուդի դեբյուտային «Gutta» ալբոմը թողարկվել է 2008 թվականին[2], իսկ հաջորդ տարի թողարկվել է նրա երկրորդ՝ «Ruthless» կոչվող ալբոմը[3]։ 2009 թվականին նա ընդգրկվել է «XXL» կողմից կազմվող ամենամյա «Freshmen» ցանկում, որում ընդգրկվում են լավագույն նորեկ ռեփերները[4]։ 2011 թվականին թողարկվել է նրա «Blood, Sweat & Tears» կոչվող երրորդ ալբոմը, որը զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում[5]։ Այդ ալբոմի «Hustle Hard» սինգլը ունեցել է կոմերցիոն հաջողություն և զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում[6]։

2013 թվականին թողարկվել է ռեփերի «Trials & Tribulations» անվանումը կրող չորրորդ ալբոմը, որը Billboard 200-ում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը[7]։ Այդ ալբոմի «Bugatti» սինգլը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ամերիկացի ռեփերներ Future-ը և Ռիք Ռոսը, զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում[6]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • «Gutta» (2008)
  • «Ruthless» (2009)
  • «Blood, Sweat & Tears» (2011)
  • «Trials & Tribulations» (2013)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #138656002 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. David Jeffries (2008 թ․ նոյեմբերի 18). «Gutta - Ace Hood | Songs, Reviews, Credits, Awards». Allmusic. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  3. David Jeffries (2009 թ․ հունիսի 30). «Ruthless - Ace Hood | Songs, Reviews, Credits, Awards». Allmusic. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  4. «Where Are They Now?: 2009 Freshman Recap - XXL». XXL. 2011 թ․ մարտի 24. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  5. «Hip Hop Album Sales: The Week Ending 8/14/2011». HipHopDX. 2011 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  6. 6,0 6,1 «Ace Hood - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  7. «Hip Hop Album Sales: The Week Ending 7/21/2013». HipHopDX. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել