Fruit Ninja, տեսախաղ մշակված Halfbrick Studios ընկերության կողմից, Բրիսբենում (Ավստրալիա)։ Խաղի iPod Touch և iPhone-ի համար նախատեսված տարբերակը թողարկվել է 2010 թվականի ապրիլի 21-ին, 2010 թվականի հուլիսի 12-ին թողարկվել է iPad-ի համար նախատեսված տարբերակը, իսկ արդեն 2010 թվականի սեպտեմբերի 17-ին թողարկվեց նաև Android օպերացիոն համակարգի համար նախատեսված տարբերակը։ 2010 թվականի դեկտեմբերի 22-ին թողարկվեց Windows Phone-ի տարբերակը։ Բացի դա, 2011 թվականին թողարկվեին տարբերակներ նաև Bada և Symbian պլատֆորմների համար։ E3 2011-ից որոշ ժամանակ առաջ, թողարկեց Xbox 360-ի համար նախատեսված տարբերակը, որի համար օգտագործվում էր Kinect համակարգը։ Խաղացողից պահանջվում է վիրտուալ սրով կտրել էկրանի ներքևի հատվածից հայտնվող մրգերը։ Սենսորային էկրանների համար դա կարելի է անել հպվելով էկրանին, իսկ համակարգիչներով խաղալուց գործողությունը կարելի է կատարել մկնիկով։ Գոյություն ունի խաղի մի քանի ռեժիմներ։

Fruit Ninja
ՄշակողHalfbrick Studios
ԴիստրիբյուտորMicrosoft Store, Google Play և App Store
Սերիայի մասFruit Ninja?
Թողարկման թվականապրիլի 21, 2010 և մայիսի 24, 2012
ՊլատֆորմներWindows Phone, Անդրոիդ, Xbox 360, PlayStation Vita, Universal Windows Platform?, Xbox One, iOS և Windows
Վերջին տարբերակ1.8.2 (iOS)
ԺանրԱրկադա (ժանր)
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ
ESRBբոլորի համար
Կրիչթվային ներբեռնում
ԿառավարումKinect և թաչսքրին
🌐fruitninja.com
 Fruit Ninja Վիքիպահեստում

Հայտնիություն խմբագրել

Խաղը լավ ընդունվեց, ինչպես քննադատների, այնպես էլ խաղացողների կողմից։ 2015 թվականի օգոստոսի տվյալներով, խաղը ներբեռնել էին ավելի քան 1․000․000․000 անգամ։ Քննադատները կարծում են, որ հայտնիության վրա ազդել է խաղի ցածր արժեքը և գրավող գեյմփլեյը։

Խաղի ընթացք խմբագրել

Fruit Ninja խաղում, խաղացողը սենսորային էկրանի վրա, մատով ղեկավարում է վիրտուալ սուր։ Երբ էկրանին հայտնվում են մրգեր, խաղացողը պետք է սրի միջովով կտրի դրանք, բաժանելով երկու մասին։ Հավելյալ միավորներ խաղացողները կարող են հավաքել միանգամի մի քանի միրգ կտրելով։ Ինչպես նաև խաղացողները կարող են օգտագործել ավելի քան մեկ մատ, որպեսզի կտրեն մրգերն ավելի արագ։ Խաղացողը պետք է կտրի էկրանին հայտնվող բոլոր մրգերը, եթե մինչև մրքի անհետանալը նա չկտրի 3 միրգ՝ խաղը կավարտվի։ Միավորներ հավաքելով խաղացողը ձեռք է բերում հավելյալ կյանքեր։ Հաճախ էկրանին հայտնվում են ռումբեր։ Ռումբերին դիպչելու պարագայում՝ խաղն ավարտվում է։

«Zen» ռեժիմի ժամանակ վերանում են ռումբերը և բաց թողված մրգերի քանակը, սակայն սահմանափակվում է ժամանակը՝ 1․5 րոպե։ Ինչպես նաև կա արկածային ռեժիմ, որի արդյունքում 60 վայրկայնի ընթացքում խաղացողը պետք է գրանցի բարձ ցուցանիշ։ Այս ռեժիմում, բացի ստանդարտ մրգերից, հասանելի են նաև հատուկ, ներկված մրգեր՝ բանաներ, որոնք իրենց մեջ կրում են որոշակի բոնուսներ՝ միավորների կրկնապատկում, էկրանի առկա մրգերի ավելացում կամ դանդաղեցված ռեժիմ, որի ընթացքում մրգերի շարժը մի քանի անգամով դանդաղում է։ Դասական ռեժիմում ժամանակ առ ժամանակ հայտնվում է հատուկ միրգ՝ նուռ։ Արկածային ռեժիմում այն հայտնվում է ամեն փուլի վերջում։ Խաղացողները պետք է կտրեն նուռը, որքան հնարավոր է արագ, որպեսզի վաստակեն հնարավորինս շատ միավորներ։

Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
GameZone7/10[1]
IGN8.5/10[2]
App Spy     [3]
GameZebo     [4]
Slide to Play4/4[5]
Touch Arcade     [6]
Android Games     

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Pikover, James (2010 թ․ հունիսի 29). «Fruit Ninja - iPhone». GameZone. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. Buchanan, Levi (2010 թ․ ապրիլի 28). «Fruit Ninja Review». IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. Nesvadba, Andrew. «Fruit Ninja Review». App Spy. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.
  4. Squires, Jim (2010 թ․ մայիսի 13). «Fruit Ninja Review». GameZebo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. Reed, Chris (2010 թ․ սեպտեմբերի 17). «Fruit Ninja Review». Slide to Play. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. «'Fruit Ninja' Review – All Ninja Hate Fruit». Touch Arcade. 2010 թ․ ապրիլի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել