Windows Phone 8.1, օպերացիոն համակարգ՝ ներկայացված Մայքրոսոֆթ ընկերության Build կոնֆերանսի ժամանակ՝ Սան Ֆրանցիսկոյում, 2014 թվականի ապրիլի 2-ին։ Այն Microsoft ընկերության Windows Phone բջջային օպերացիոն համակարգի նորագույն տարբերակն է, որը հաջորդել է Windows Phone 8 տարբերակին[2]։ 2014 թվականի ապրիլի 14-ին թարմացումը հասանելի է դարձել Windows Phone մշակողներին, իսկ 2014 թվականի հուլիսի 15-ին հասանելի է դարձել շարքային օգտատերերին[3][4][5][6][7]։

Windows Phone 8.1
Изображение логотипа
Windows Phone 8.1 մեկնարկային վահանի փոփոխվող տեսքը Windows Phone 8.1 ՕՀ-ում
Տեսակբջջային օպերացիոն համակարգ
ՍտեղծողMicrosoft կորպորացիա
ԸնտանիքHybrid (NT kernel)[1]
Հիմք են ծառայելWindows Phone 8
Ծրագրային կոդՓակ ծրագրային կոդով
Առաջին թողարկումապրիլի 14, 2014
ԱրտոնագիրMS-EULA
ՆախորդWindows Phone 8
ՀաջորդWindows 10 Mobile
ԿայքՊաշտոնական կայք
ելակոդկոդով ծրագրակազմ|Փակ ծրագրային կոդով

Բոլոր Windows Phones օպերացիոն համակարգի Windows Phone 8 տարբերակով աշխատող հեռախոսները պետք է ստանան Windows Phone 8.1 տարբերակը[8]։ 2014 թվականի հուլիսի 15-ից պաշտոնապես սկսվել է բջջային օպերատորների հետ համատեղ թողարկված մոդելների համար թարմացումների թողարկումը[9]։

Պատմություն խմբագրել

Windows Phone 8.1 օպերացիոն համակարգն առաջին անգամ գաղտնազերծվել է որպես Windows Phone Blue, ինչը ենթադրում էր նշանակալի նմանություն համակարգիչների համար նախատեսված Windows 8.1 օպերացիոն համակարգին։ Այնինչ Microsoft ընկերությունը նախատեսել էր թողարկել WP8.1 տարբերակը 2013 թվականի աշնանը[10], դրա հիմնական տարածումը հետաձգվեց մինչև 2014 թվականի գարուն[11]։ Windows Phone 8 օպերացիոն համակարգին նոր ֆունկցիաներ ավելացնելու համար մեկ տարի սպասելու փոխարեն Microsoft ընկերությունը 3 աստիճանական թարմացումներ թողարկեց գոյություն ունեցող օպերացիոն համակարգի համար։ 3 թարմացումները, որոնք թողարկվել էին 2012 թվականի դեկտեմբերին, 2013 թվականի հուլիսին, 2013 թվականի հոկտեմբերին, ոչ միայն վերացնում էին հայտնաբերված թերությունները, այլև ավելացնում էին ֆունկցիաներ, որոնք հարկավոր էին Windows Phone 8.1 օպերացիոն համակարգի համար, ինչ նաև ընդգրկում էր "Data Sense" հավելումը ոչ միայն Verizon բջջային օպերատորի բրեդավորմամբ սարքերի, այլև բոլոր սարքերի համար[12]։ Հնարավորություն ստեղծվեց նաև չորսմիջուկանի պրոցեսորների, 1080p բարձր հստակությամբ էկրանների (մինչև 6") աջակցություն, «Մեքենա վարելու» հավելում, մեծ էկրաններով սարքերի՝ ֆաբլեթների համար մեկնարկային էկրանի վրա «կենդանի» նշանների հավելյալ տող[13]։ Օպերացիոն համակարգ պաշտոնապես հասարակությանը ներկայացվել է Windows Phone 8.1 SDK-ի ծրագրավորողների համար նախատեսված թողարկման ցուցադրման պահին՝ 2014 թվականի փետրվարի 10-ին[4]։ Մի քանի ժամ անց օպերացիոն համակարգի առաջին նկարները հայտնվեցին համացանցում[14]։ Windows Phone 8.1 օպերացիոն համակարգը պաշտոնապես ներկայացվեց 2014 թվականի ապիլի 2-ին և վերջնական տարբերակը օգտատերերի համար թողարկվեց 2014 թվականի ապրիլի 14-ին[3]։ "Preview for Developers" ծրագրի միջոցով, որը ստեղծվել է 2013 թվականի հոկտեմբերին, հնարավորություն է ստեղծում օպերատորների կողմից թարմացման վերջնական մշակմանը և հաստատմանը սպալու փոխարեն տեղադրել բնօրինակը։ "Preview for Developers" ծրագրի միջոցով տեղադրված օպերացիոն համակարգերը չեն վնասում երաշխիքը և մեծ մասամբ հնարավորություն են տալիս ստանալ հետագայում բջջային օպերատորի կողմից թողարկվող թարմացմումները ստանալու համար[4]։

WP8.1 թարմացման համար նախատեսված փոքրի թարմացումները հիմնականում նպատակողղված են հայտնաբերված թերությունները և մարկոցի աշխատանքի բարելավման ուղղությամբ։ Առաջին փոքրիկ թարմացումը թողարկվել է 2014 թվականի մայիսի 14-ին[15], ապա հունիսի 3-ին[16][17][18] և 2014 թվականի հունիսի 12-ին[16]։ Բացի օպերացիոն համակարգի թարմացումից, Microsoft Mobile ընկերությունը թողարկել է Lumia Cyan թարմացումը, որը նախատեսված է միայն Nokia Lumia հեռախոսների համար, բարելավում է այս հեռախոսների տեսախցիկների արագագործությունը[19]։

Update 1 խմբագրել

Update 1-ը, որը թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 4-ին՝ Windows Phone Developer Preview ծրագրի շրջանակներում[20], երկու մեծ թարմացումներից առաջինն է[21]։ Այն ավելացնում է նոր լեզուների և երկրների աջակցություն Cortana ձայնային օգնականի համար, ծրագրերը պանակներում պահպանելու հնարավորություն մեկնարկային էկրանի վրա, մի քանի կարճ հաղորդագրությունների վերաուղարկում, Xbox Music ծրագրի բարելավված տարբերակ, Windows Phone Store ծրագրի «կենդանի» նշան և ծրագրերի՝ ավազարկղում աշխատելու հնարավորություն։ Microsoft ընկերությունը կատարել է մի ջարք փոփոխություններ բջջային Internet Explorer-ում, ինչը ավելի սահուն է դարձնում աշխատանքը ինտերնետում։ Սա իրականացնելու համար Microsoft ընկերությունը «բաց» ստանդարտներից տեղափոխվել է «ոչ ստանդարտ» առանձնահատկությունների, որոնք օգտագործվում էին Safari և Chrome դիտարկիչների մեջ, ավելացվել է դիտարկիչի ճանաչման համար որոշ ծրագրային ուղղումներ, բարելավվել է էջի ցուցադրման առանձնահատկությունները, WebKit առանձնահատկությունները, ստեղծվել է HTML 5 աջակցում, ուղղվել են սխալ HTML կոդերի դեպքում ցուցադրման խնդիրները[22]։ Բացի այս ամենից «Update 1» թարմացումը նաև պարունակում է վիտուալ գաղտնի ցանցի (VPN) և Bluetooth կապի ֆունկցիաները կորպորատիվ օգտատերերի համար, ինչպես նաև ինտերակտիվ պատյանների, ինչպիսին HTC ընկերության "Dot View" պատյանը, նաև մեծ էկրաններով հեռախոսների՝ ֆաբլեթների էկրանի 1280x800, 540x960 qHD և 1280x768 կետայնությունների աջակցում, Qualcomm QuickCharge 2.0 մարտկոցի արագ լիցքավորման ստանդարտի աջակցում[23][24]։ Թարմացումը նաև հեռացնում է Google փնտրման համակարգի աջակցումը որոշ երկրներում[25]։

Նկարագրություն խմբագրել

Windows Phone 8.1 օպերացիոն համակարգը ներկայացնում է ուշադրության արժանի մի շարք նորամուծություններ, որոնց մեծ մաս ներկայացվել էին ծրագրավորողների համար ներկայացման ժամանակ՝ փետրվարի 10-ին[26]։

Cortana խմբագրել

Cortana-ն անձնական վիտուալ օգնական է, որը ավելացվել է Windows Phone 8.1 տարբերակում և նման է Google Now և Apple Siri օգնականներին. Cortana անվանումը գալիս է Halo վիդեոխաղից, որը բացառիկ իրավունքով պատկանում է Microsoft ընկերությանը պատկանող Xbox և Windows համակարգերին։ Cortana ձայնային օգնականը կարողանում է պահել հիշեցումներ, ճանաչում է մարդկային ձայնը առանց նախօրոք ստեղծված հրամանների և ֆրազաներին հարմարեցնելու, պատասխանում է հարցերին՝ օգտվելո Bing որոնողական համակարգի արդյունքները (եղանակ, երթևեկություն, սպորտային խաղերի արդյունքներ, կենսագրություններ, երաժշտության բառեր, ֆիլմերի սյուժեներ և այլն)։ Cortana-ն օգտագործում է նաև "Notebook" կոչվող հնարքը, որը ավտոմատ կերպով հավաքում է օգտագործողի հետաքրքրությունների մասին ինֆորմացիա, թույլ է տալիս, որպեսզի օգտագործող ինքը ավելացնի իր մասին տեղեկություններ, ինչպիսին են օրինակ «անձայն ժամերի» կարգավորումը, այն ընկերների ցանկը, որոնք կարող են այդ ժամերին կապ հաստատել օգտատիրոջ հետ և այլն։ Օգտագործողները կարող են նաև ջնջել ցանկացած ինֆորմացիա "Notebook"-ի պահեստարանից, եթե նրանք չեն ցանկանում կիսվել այդ տեղեկությամբ Cortana-ի հետ։ Jeffries, Adrianne (2014 թ․ մարտի 3). «This is Cortana, Microsoft's answer to Siri». The Verge. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21–ին-ին.</ref> Windows 8.1 տարբերակի ունիվերսալ Bing խելացի որոնման համակարգը միակցված է Cortana-ին, որը փոխարինում է նախկին Bing Search ծրագիրը։ Cortana-ն ակտիվանում է հեռախոսի վրա փնտրման ստեղնը սեղմելով[27]։ Այս ֆունկցիան, որը դեռ փորձարկման փուլում է, թողարկվել է 2014 թվականի կեսերին, ԱՄՆ-ում և Չինաստանում, ապա 2014 թվականի օգոստոսին՝ Միացյալ թագավորությունում, Հնդկաստանում, Կանադայում և Ավստրալիայում[28]։ Ձայնային օգնականը 2014 թվականի վերջում կամ 2015 թվականի սկզբում հասանելի կլինի երկրների մածամասնությունում։ Microsoft ընկերությունը հանձն է առել թարմացնել Cortana ձայնային օգնականը ամիսը երկու անգամ և ավելացնել նոր ֆունկցիաներ։ Նոր ֆունկցիաները կարող են պարունակել տոներին համապատասխան պատասխաններ, օգտագործողի միջերեսի բարելավում, ձայնային ավելի լավ ելևէջներ[29]։

Web խմբագրել

Windows Phone 8.1 օպերացիոն համակարգը օգտագործում է Internet Explorer 11 բջջային տարբերակը որպես հիմնական դիտարկիչ։ IE11 դիտարկիչը պարունակում է համակարգչի տարբերակի բարելավումները, որոնք ընդգրկում են WebGL, անանուն դիտարկում, կարդալու տարբերակ, ձախ և աջ տանելով էջերը հետ և առաջ տանելու հնարավորություն։ Թարմացված դիտարկիչը պարունակում է նաև HTML5 վիդեո նվագարկիչ, որը հնարավորություն է տալիս դիտել հոլովակները հենց էջում[30]։ Կայքերի Windows 8-ի ոճով «կենդանի» սալիկներ, ծածկագրերը պահպանելու հնարավորություն։ Բացի այս ամենից, օգտագործողները կարող նաև բացել անթիվ էջեր՝ նախկին 6-ի փոխարեն[31]։ Եթե օգտատերը մուտք է գործել իր Microsoft հաշիվ իր Windows 8.1 և Windows Phone սարքերի վրա, ապա IE11 դիտարկիչը կսինխրոնացնի դիտարկիչի պատմությունը ավտոմատ կերպով։

Ծրագրերը և «Windows Phone Store» խանութը խմբագրել

Ծրագրային հենք (անգլ.՝ framework) խմբագրել

Windows Phone 8.1 օպերացիոն համակարգի համար նախատեսված ծրագրերը այժմ կարելի է ստեղծել նույն ծրագրային մոդելով, ինչ համակարգչի Windows 8.1 խանութի ծրագրերը որոնք հիմնված են Windows Runtime- վրա, և այժմ Windows Phone-ը օգտագործում է ծրագրերի ".appx" ընդլայնում (նույնը օգտագործվում է համակարգչի վրա Windows Store ծրագրերի համար), Windows Phone-ի ավանդական ".xap" ֆորմատի փոխարեն։ Windows Phone 8.1 տարբերակի համար ստեղծված ծրագրերը կարող են միասնական Microsoft հաշվով. Windows Phone Store-ը այժմ ևս թարմացնում է ծրագրերը ավտոմատ կերպով[32]։ Խանութում հնարավոր է նաև մեխանիկական կերպով ստուգել ծրագրերի թարմացումների առկայությունը սարքի համար։ Նաև ավելացվել է հնարավորություն միացնելու կամ անջատելու ծրագրերի թարմացումները միայն Wi-Fi կապով ստուգելու համար։ Ծրագրավորողները հնարավորություն կունենան մշակել ծրագրեր C# / Visual Basic.NET (.NET), C++ (CX) կամ HTML5/Javascript լեզուներով, ինչպես Windows 8 օպերացիոն համակարգում։

Ծրագրավորողները հնարավորություն են ստանում նաև ստեղծել «ունիվերսալ ծրագրեր», որոնք կաշխատեն և՛ Windows Phone 8.1, և՛ Windows 8 օպերացիոն համակարգերում, որտեղ ծրագրային կոդ հիմնականում կլինի նույնը, մասնավորապես հարմարեցված ծրագրային հարթակին։ Սա օգտակար է Օգտագործողի միջերեսի և հեռախոսների API-ների տարբերակման դեպքում[33]։ Յուրաքանչյուր ունիվերսալ ծրագիր, որը տեղադրվում է Windows 8.1 համակարգում, ավտոմատ կերպով հայտնվում է Windows Phone 8.1 օգտագործողի "My Apps" բաժնում։ Բոլոր ծրագրերը, որոնք ստեղծվել են Windows Phone 8 և Windows Phone 7 հարթակների համար, ավտոմատ կերպով գործում են Windows Phone 8.1 հարթակում, բայց այն ծրագրերը, որոնք ստեղծվել են Windows Phone 8.1 համակարգի համար, չեն աշխատի Windows Phone օպերացիոն համակարգի նախկին տարբերակների վրա[27]։

Windows Phone Store խմբագրել

Windows Phone Store-ը Windows Phone 8.1 օպերացիոն համակարգում ստացել է նոր դիզայն, որպեսզի դառնա ավելի հարմարավետ օգտագործելու համար։ Ծրագրային հավաքածուները, որոնք նախկինում երևում էին տարբեր էջերում, այժմ ամբողջությամբ ցուցադրված են գլխավոր էջում։ Չկա նաև տարբերակում խաղերի և ծրագրերի միջև, և դրանք հայտնվում են նույն ցուցակում, սակայն կատեգորիաները խաղերի և ծրագրերի համա (օրինակ "most popular games" կամ "most popular apps") դաեռևս գոյություն ունեն։ Ծրագրերի գնահատման համակարգը վերափոխվել է, որպեսզի նման լինի Windows 8.1 հարթակին։ Ծրագրերի նկարներ այլև չունեն իրենց սեփական էջ, բայց դրանք կարելի է դիտել ծրագրի նկարագրության ներքևի մասում։ Ավելին՝ Windows Phone Store-ը այժմ ունի "My Apps" բաժին, որը կարելի է տեսնել սեղմելով էկրանի ներքևի մասում առկա երեք կետերին։ Ծրագրերի ցանկից կարելի է վերատեղադրել ցանկացած ծրագիր, որը գնվել կամ անվճար կերպով տեղադրվել է նախկինում[34]։

Նոր և թարմացված ծրագրերը խմբագրել

Battery Saver (հայերեն՝ Մարտկոցի խնայողություն) ծրագիրը ստացել է հնարավորություն գրանցելու մարտկոցի օգտագործման վերաբերյալ ինֆորմացիան և որոշել էներգախնայողության ամենահարմար տարբերակը։ Ավելացվել է նաև "Background Tasks" (հայերեն՝ Ֆոնում կատարվող առաջադրանքների) էջը, որը օգտագործողին թույլ է տալիս կանգնեցնել կամ թույլատրել ֆոնային առաջադրանքների կատարումը, կամ սահմանել, թե որ մասնավոր ծրագիրը աշխատի ֆոնային ռեժիմում, որպեսզի մարտկոցը ավելի շատ խնայվի։ Բացի ծրագրերի աշխատանքը դադարեցնելու հնարավորությունից, օգտագործողները կարող են նաև սահմանել տարբերակ, թե որ ծրագրերը կարող են շարունակել աշխատել ֆոնային ռեժիմում, երբ մարտկոցի լիցքավորումը սպառվում է[35]։

Storage Sense (հայերեն՝ Հիշողության մոնիթորինգ) ծրագիրը թույլ է տալիս օգտագործողներին տեղափոխել ֆայլեր կամ ծրագրեր հեռախոսի հիշողությունից դեպի հիշողության ընդլայնման քարտ, ինչպես նաև ընձեռում է տեղադրված ծրագրերը և ժամանակավոր ֆայլերը ջնջելու հնարավորություն, որպեսզի ազատվի հեռախոսի հիշողությունը։

Wi-Fi Sense (հայերեն՝ Wi-Fi մոնիթորինգ) ծրագիրը ավտոմատ կերպով գրանցում է հեռախոսը հասանելի վստահելի Wi-Fi կետերին։ Այն նաև օգնում է ընկերների հետ կիսվել սեփական Wi-Fi տվյալներով, բայց առանց անվտանգության փոխզիջումների[36]։

Calendar (հայերեն՝ Օրացույց) ծրագիրը այժմ ունի շաբաթվա ցուցադրման տարբերակ եղանակի հետ, ինչը նման է համակարգչի համար Microsoft Outlook օրացույցի հնարավորություններին։ Օրացույցում ավելացել է նաև հեռախոսի հետ Google օրացույցի սինխրոնացման հնարավորություն[37]։

Maps (հայերեն՝ Քարտեզներ) ծրագիրը էապես փոխվել է՝ ավելացնելով «արբանյակից տեսք», 3D քարտեզ և դինամիկ կողմնացույց։ Local Scout հավելումը, որը ջնջվել է Windows Phone 8.1 օպերացիոն համակարգից Cortana ձայնային օգնականին առավելություն տալու համար, տեղափոխվել է Maps ծրագրի մեջ։ Քարտեզը նաև ցույց է տալիս մոտակա հասանելի WiFi կետերը[38]։

Զանգեր և Skype խմբագրել

Համարհավաքման ծրագիր ստացել է "Speed Dial" (հայերեն՝ արագ համարհավաքում) էջը, ինչպես նաև նույն համարին կատարված զանգերը այժմ խմբավորվում են մեկի տակ։ Սեղմելով այդ տողի վրա ցուցադրվում է զանգերի մանրամասները՝ ամսաթիվ, ժամանակ։ Ավելացվել է ստեղն, որը հնարավորություն է տալիս պահպանել անծանոթ հեռախոսահամարները կամ ավելացնել դրանք գոյություն ունեցող կոնտակտներից որևէ մեկին[39]։

Օգտագործողները այժմ կարող են ավտոմատ կերպով համարհավաքման ծրագրից փոխել զանգի տեսակը սովորակ հեռախոսային զանգից Skype ծրագրի միջոցով տեսազանգի, ինչը նույնպես վերաձևավորվել է ավելի մեծ ստեղներով։ Ի հավելում զանգահարողի մեծ նկարի, նրա անունը և հեռախոսահամարը ցուցադրվում են վերևի մասում, նախկինում ներքևի մասում ցուցադրելու փոխարեն։ Skype ծրագրի միջոցով զանգեր կարելի է կատարել նաև Cortana ձայնային օգնականին ձայնային հրաման տալով[40]։

Մուլտիմեդիա խմբագրել

Xbox Music և Xbox Video ծառայությունները մատուցում են հոսքային երաժշտության, ֆիլմերի և հեռուստատեսային շոուների ծառայություն, և նախկինում մեկ ծրագիր լինելու փոխարեն այժմ ներկայանում են առանձին ծրագրերով։ Xbox Video ծրագիրը այժմ ունի նաև հոլովակների դիտման ներկառուցված ֆունկցիա[32]։ Բացի ծրագրերի առաձնացումից, 8.1 տարբերակը ավելացնում է նաև ձայնի առանձնացված կառավարում, աուդիո և վիդեո տրանսկոդավորում, սարքավորումից կախված արագացում, ստերեոսկոպիկ 3D, ինչպես նաև հնարավորություն նկարելու հոլովակներ կամ ձայնագրելու ձայն համակարգային ծրագրերից անկախ։ Ավելին, ավելացվել է նաև DLNA տեխնոլոգիայի աջակցում, որը հնարավորություն է տալիս հոսքային ծառայության միջոցով փոխանցել նկարները, երգերը, հոլովակները և այլն մոնիտորներին, հեռուստացույցներին։ Այս գործընթացքը կատարվում է PlayTo[41] ծրագրի միջոցով։ Հնարավորություն է տրվում նաև ցուցադրել հեռախոսի էկրանը ավելի մեծ էկրանների վրա։ Մուլդիմեդիայի խմբագրման միջոցները ևս բարելավվել են (դանդաղացված կադրի նկարում), ավելացվել են վիդեո և աուդիո էֆեկտներ։ Microsoft ընկերությունը այժմ թողարկում է ամսական երկու թարմացում այս ծրագրերի համար։ 2014 թվականի օգոստոսին ավելացվել է նաև A2DP և AVRCP աջակցություն[24]։

Ստանդարտ camera (հայերեն՝ տեսախցիկ) ծրագիրը թարմացվել է և ստացել է ավելի մինիմալիստական դիզայն, որը նման է Windows 8.1 օպերացիոն համակարգի տեսախցիկի ծրագրին[32]։ Բացի սրանից, օգտագործողները կարող են պահպանել իրենց նկարած բարձր կետայնությամբ նկարները միանգամից OneDrive ամպային պահոցում, նախկինում տվյալ նկարի միայն 5MP տարբերակների վերբեռնման հնարավորության փոխարեն[42]։

Multitasking խմբագրել

Թարմացումների նախկին տարբերակներում կատարված բարելավումների վրա ստեղծվող նոր բարելավումները Windows Phone 8.1 օպերացիոն համակարգում ավելացրել են տվյալ պահին աշխատող ծրագրերը ցանկից դեպի ներքև տանելով փակելու հնարավորություն։ Այս ցանկը կարելի է բացել ԵՏ ստեղնը սեղմած պահելով։ Այժմ սեղմելով ետ ստեղնը, ծրագիրը ոչ թե փակվում է, ինչպես նախկինում, այլ շարունակում է գործել ֆոնային ռեժիմում[43]։

Կենդանի սալիկներ խմբագրել

Կենդանի սալիկների երրորդ շարքը, որը նախկինում հասանելի էր միայն 1080p և որոշ 720p էկրանի կետայնություն ունեցող հեռախոսներին, այժմ որպես ընտրովի տարբերակ հասանելի է բոլոր Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով աշխատող սարքերին՝ անկախ էկրանի չափերից և կետայնությունից։ Microsoft ընկերությունը նաև ավելացրել է հնարավորություն ավելացնելու ֆոնի նկար կենդանի սալիկների ետևում[40]։

Update 1 թարմացման հետ WP8.1 օպերացիոն համակարգը թույլատրում է ծրագրերի սալիկները տեղափոխելով մեկը մյուսի վրա ստեղծել պանակներ մեկնարկային էկրանի վրա։ Յուրաքանչյուր պանակ ունի կենդանի սալիկի տեսք, և պանակը բացելու դեպքում այն ընդամենը ընդարձակվում է մեկնարկի էկրանի վրա[26]։

Սոցիալական ցանցեր խմբագրել

"Me" հանգույցը Windows Phone 8.1 օպերացիոն համակարգում վերափոխվել է միասնական դիտարկիչի, որը հնարավորություն է տալիս տեսնել սոցիալական ցանցերի լրահոսը։ Օրինակ երբ օգտագործողը սեղմում է Facebook կայքի գրառման վրա, անմիջապես Facebook ծրագիրը բացում է այդ գրառումը պարունակող էջը, ինչը հնարավորություն է տալիս հավանել կամ մեկնաբանել գրառումը հենց "Me" հանգույցում։ Այս ֆունկցիան հասանելի էր նաև նախկին տարբերակներում։ "Me" հանգույցի ծանուցումների կենտրոնը նույնպես հեռացվել է, քանի որ բոլոր ծանուցումները ինտեգրացվել են Windows Phone 8.1's Action Center (հայերեն՝ գործողությունների վահանակ) ում[44]։ "Me" հանգույցը աջակցում է Facebook, Foursquare, Linkedin, և Twitter սոցիալական ցանցերը, ինչը նաև ամբողջությամբ ինտեգրացվել է հեռախոսագրքի կոնտակտներին[27]։

Կողմպման էկրան խմբագրել

Windows Phone 8.1 օպերացիոն համակարգը այժմ թույլ է տալիս ծրագրավորողների ստեծղել սեփական ծրագրերը, որոնք կարող են փոփոխել կողմպման էկրանի տեսքը՝ փոխելով տառատեսակները, գույները, ցուցադրվող ինֆորմացիան և այլն[40]։

Ծանուցումներ և կարգավորումներ խմբագրել

Ծանուցումների կենտրոնը, որի անվանում է "Action Center", նոր հավելում է, որը հնարավորություն է տալիս օգտագործողների փոփոխելու մի շարք կարգավորումներ։ Ծանոցումների կենտրոնը հնարավորություն է տալիս միանալ անլար ցանցերին, միացնել կամ անջատել Bluetooth կապը, թռիչքի ռեժիմը, մեքենա վարելու ռեժիմը։ Այս կարգավորումներից ներքև հայտնվում են տեղեկացումները նոր նամակների վերաբերյալ և այլ բաց թողնված ծանուցումները[45][46][47]։

Շնորհիվ geofencing API-ի, ծրագրերը այժմ ունակ են ծանուցումներ կատարել օգտագործողի գտնվելու վայրից կախված[27]։

Ստեղնաշար խմբագրել

Microsoft ընկերությունը Windows Phone 8.1 օպերացիոն համակարգում ավելացրել է Word Flow ստեղնաշարը, որը նման է հայտնի Swype ստեղնաշարի նմանատիպ ֆունկցիային և հասանելի է Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերին։ Այս ֆունկցիայի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում գրել ստեղնաշարի վրա առանց մատը էկրանից հեռացնելու, պարզապես սահելով մեկ տառից մյուսը։ Վառերի միջև բացատները դրվում են ավտոմատ կերպով[40]։

Ֆայլային համակարգը խմբագրել

Windows Phone 8.1 օպերացիոն համակարգը ծրագրերին թույլ է տալիս դիտել հեռախոսի ներքին հիշողության մեջ պահպանվող բոլոր ֆայլերը։ Այս փոփոխության շնորհիվ օպերացիոն համակարգի թողարկումից է վեր մի շարք ֆայլային դիտարկիչ ծրագրեր են թողարվել Windows Phone Store խանութում։ 2014 թվականի մայիսի 30-ին Microsoft ընկերությունը ևս թողարկել է իր սեփական ֆայլային դիտարկիչը[48]։

Բացի այս փոփոխություններից և բարելավումներից, SkyDrive ամպային ծառայությունը բոլոր սարքերում ամբողջությամբ վերաբրենդավորվել է OneDrive անվանումով՝ կապված "Sky" ապրանքանիշի սեփականատեր BSkyB ընկերության հետ դատական հայցի։ Հայտնվել է նաև ֆունկցիա, որը թույլ է տալիս օգտատիրոջը որոշել, թե ինչ գործողություն անի հեռախոսը, երբ այն միացվում է համակարգչին USB լարի միջոցով։

Կորպորատիվ բարեփոխումներ խմբագրել

Windows Phone 8.1 օպերացիոն համակարգը ստացել է VPN և Bluetooth 4.0 LE աջակցում[32]։ Update 1 թարմացման հետ ավելացվել է նաև VPN աջակցություն Wi-Fi ցանցի միջոցով և Bluetooth PAN (Personal Area Network) 1.0 ստանդարտի աջակցում։

Apps Corner հավելումը թույլ է տալիս սահմանափակել մուտքը բջջային հեռախոսի ծրագրեր և այլն։ Նախապես նշելով նախատեսված ծրագրերը, հնարավորություն է ստեղծվում թույլատրել միայն այդ ծրագրերի օգտագործումը[26]։

Լեյքսայդի դպրոցի 15-ամյա ուսանող Գաուրավ Շարմանմ օգտագործելով Nokia Lumia 520 բջջային հեռախոս, որը զինված է Windows Phone 8.1 և "Word Flow" ստեղնաշարով, բջջային հեռախոսի վրա տեքստի ամենաարագ հավաքման համար սահմանել է ռեկորդ Գինեսի ռեկորդների գրքում, որը նախկինում սահմանված է եղել Samsung Galaxy S4 բջջային հեռապոսի օգտագործողի կողմից[49][50]։

Սարքավորումներ խմբագրել

Առկա սարքերը խմբագրել

Այս սարքերը արտադրվում են Microsoft Mobile, Gionee, HTC, Huawei, JSR, Karbonn, LG, Lenovo, Longcheer, Micromax, Samsung, Alcatel արտադրողների կողմից[51]։ Lava, Blu[52], and ZTE.[53] Sony ընկերությունը (Xperia և Vaio ապրանքանիշերով) նույնպես հայտնել է իր ցանկությունը արտադրելու Windows Phone սարքեր[54]։ BUILD 2014 կոնֆերանսի ընթացքում Microsoft ընկերությունը ներկայացրել է երկու նոր գործընկերներ՝ Micromax և Prestigio[55]: Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով արդեն թողարկված սարքերն են՝ Lumia 930, Lumia 630, Lumia 635, Micromax Canvas Win W092, Micromax Canvas Win W121, HTC One (M8) for Windows և այլ Windows Phone սարքեր։ Առաջին սարքը, որը թողարկվել է Windows Phone 8.1 համակարգով, եղել է Lumia 630 սմարթֆոնը, որը ներկայացվել է Nokia ընկերության կողմից՝ 2014 թվականի ապրիլի 2-ին՝ Microsoft ընկերության տարեկան կոնֆերանսի ընթացքում։

Տեխնիկական պահանջները խմբագրել

Սկսած Windows Phone 8.1 օպերացիոն համակարգից, որոշ ստեղների աջակցությունը, որոնք առկա էին հեռախոսի վրա, այլևս անհրաժեշտ պայման չէ արտադրողների համար, ինչը հնարավորություն է տալիս արտադրողներին մշակել սարքեր, որոնք կարող են աշխատել WP և Android օպերացիոն համակարգերով։

WP այժմ աջակցում է էկրանային ստեղներ, ինչը արտադրողներին հնարավորություն է տալիս օգտագործել էկրանային ստեղներ նախկին ֆիզիկական «ետ», «Windows» և «փնտրել» ստեղների փոխարեն։ Էկրանային նոր ստեղները հնարավոր է թաքցնել՝ հրելով դրանք դեպի էկրանի կողմ[56]։

Windows Phone օպերացիոն համակարգով աշպատող սարքերի արտադրողները այլև ստիպված չեն տեղակայել տեսախցիկի ֆիզիկական ստեղնը սարքերի կողմնային մասում։

Windows Phone 8.1 օպերացիոն համակարգի համար պահանջվող նվազագույն պահանջներ
Qualcomm Snapdragon S4, Snapdragon 200, Snapdragon 400, or Snapdragon 800 բազմամիջուկային պրոցեսորներ[57]
Նվազագույնը 512 ՄԲ օպերատիվ հիշողություն WVGA, նվազագույնը 1 ԳԲ օպերատիվ հիշողություն 720p / WXGA / 1080p հեռախոսների համար
Նվազագույնը 4 ԳԲ ֆլեշ հիշողություն
GPS և A-GNSS; GLONASS նույնպես գործում է, եթե արտադրողները ներդնեն այն
micro-USB 2.0 աջակցություն
3.5մմ ստերեո ականջակալների խրոց, 3 ստեղների հայտնաբերման աջակցությամբ
Ավտոֆոկուսով տեսախցիկ, օպտիկական լուսադիոդային և քսենոնային լույսերով, կամայական դիմային տեսախցիկ (երկուսն էլ պետք է լինեն VGA կամ ավելի բարձր)
Արագացուցիչ, մոտիկության և լուսավորության սենսորներ, ինչպես նաև թրթռման շարժիչ (magnetometer և gyroscope կամայական են)
802.11b/g և Bluetooth (802.11n կամայական է)
DirectX գրաֆիկական սարքերի աջակցություն, Direct3D արագացում, ծրագրավորվող GPU
Բազահպում ապահովող սենսորային էկրան՝ նվազագույնը 4 միանգամից հպման հնարավորությամբ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jo Foley, Mary (2012 թ․ հունիսի 20). «Microsoft's Windows Phone 8 finally gets a 'real' Windows core». ZDNet. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 25-ին.
  2. Fourth Generation Talk
  3. 3,0 3,1 «Windows Phone 8.1 now available to developers». 2014 թ․ ապրիլի 14. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  4. 4,0 4,1 4,2 Windows Phone 8.1 – Microsoft quietly sends invites for confidential SDK Dev Preview program | Windows Phone Central
  5. Microsoft announces Windows Phone 8.1 with Cortana, coming in April
  6. Windows Phone 8.0 is upgradeable, Microsoft says - Computerworld
  7. «Are all Windows Phone 8 handsets upgradeable to WP 8.1? Microsoft exec seems to say yes». 2014 թ․ հունվարի 10. Վերցված է 2014 թ․ մայիսի 9-ին.
  8. «All current WP8 devices are eligible for the update». 2014 թ․ ապրիլի 2. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
  9. «Track Windows Phone 8.1+Lumia Cyan rollout here!». 2014 թ․ ապրիլի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.
  10. Microsoft says 'next release' of Windows Phone is on target for the holidays | The Verge
  11. Microsoft details new Windows Phone 8 update, but real fixes won't come until 2014 | The Verge
  12. Complete Guide to Windows Phone 8 GDR2 | Windows Phone content from Paul Thurrott's SuperSite for Windows
  13. «Microsoft Windows Phone 8 GDR3 update detailed | Pocketnow». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  14. Leaked Photos of Windows Phone 8.1 Update Reveal Notification Center
  15. Sabri, Sam (2014 թ․ մայիսի 14). «Windows Phone 8.1 picks up first update, improves battery life and squashes bugs | Windows Phone Central». Wpcentral.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  16. 16,0 16,1 «Third update for Windows Phone 8.1 Preview for Developers to roll out (build 12397)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  17. «Windows Phone 8.1 Developer Preview update (8.10.12393.890) rolling out now». Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  18. «Windows Phone 8.1 Preview updated to version 12393». Վերցված է 2014 թ․ հունիսի 2-ին.
  19. «Nokia prepares Lumia Cyan OTA update for Windows Phone 8 users, will combine Windows Phone 8.1, unique Lumia features». 2014 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 2-ին.
  20. ,http://techcrunch.com/2014/08/04/windows-phone-8-1-update-1-goes-live-for-developers/
  21. Rubino, Daniel (2014 թ․ ապրիլի 7). «Windows Phone 8.1 to get at least two OS updates in 2014 | Windows Phone Central». Wpcentral.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  22. Jul 31, 2014 Paul Thurrott (2014 թ․ հուլիսի 31). «Windows Phone 8.1 Update 1: Internet Explorer | Windows Phone content from Paul Thurrott's SuperSite for Windows». Winsupersite.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  23. Belfiore, Joe (2014 թ․ հուլիսի 30). «Windows Phone 8.1 Update brings Cortana to new markets + new featuresBlogging Windows». Blogs.windows.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  24. 24,0 24,1 Rubino, Daniel (2014 թ․ հուլիսի 30). «Microsoft reveals Update 1 for Windows Phone 8.1, due next week for Preview users | Windows Phone Central». Wpcentral.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  25. «Windows Phone 8.1 GDR1 update removes Google search in some markets | Digit.in». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 4-ին.
  26. 26,0 26,1 26,2 "WPCentral">Developers leak new features included in Windows Phone 8.1 SDK | Windows Phone Central
  27. 27,0 27,1 27,2 27,3 Developers leak new features included in Windows Phone 8.1 SDK | Windows Phone Central
  28. Rubino, Daniel (2014 թ․ հուլիսի 30). «Microsoft announces Cortana for China, UK with 'alpha' status for India, Australia, and Canada | Windows Phone Central». Wpcentral.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  29. «Microsoft to add updates to Cortana twice a month». 2014 թ․ հունիսի 4. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  30. Windows Phone 8.1 features leaked by developer | Microsoft - CNET News
  31. Sabri, Sam (2014 թ․ ապրիլի 14). «Check out these 8 new kickass features in IE11 on Windows Phone 8.1 | Windows Phone Central». Wpcentral.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  32. 32,0 32,1 32,2 32,3 Windows Phone 8.1 includes universal apps and lots of feature updates | The Verge
  33. Leaked images show Universal Store of apps for Windows and Windows Phone. WinBeta.org. 2014-02-13
  34. Ponder, George (2014 թ․ ապրիլի 17). «Re-installing apps and games with Windows Phone 8.1 is now easier, here's how | Windows Phone Central». Wpcentral.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  35. Rubino, Daniel (2014 թ․ ապրիլի 16). «Background tasks removed in Windows Phone 8.1? Nope, but they have changed | Windows Phone Central». Wpcentral.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  36. «All you need to know about Wi-Fi Sense on Windows Phone 8.1». 2014 թ․ ապրիլի 21. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  37. «Google Calendar now works with Windows Phone 8.1». 2014 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  38. «Here's how to use Microsoft's new 3-D Maps and Aerial view in Windows Phone 8.1». 2014 թ․ ապրիլի 21. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  39. Ponder, George (2014 թ․ ապրիլի 16). «Windows Phone 8.1 finally gets speed dial, call history and more | Windows Phone Central». Wpcentral.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  40. 40,0 40,1 40,2 40,3 «Windows Phone 8.1: Top eight new features | NDTV Gadgets». Gadgets.ndtv.com. 2014 թ․ ապրիլի 3. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  41. Windows Phone 8.1: The latest on what's on the leaked feature list | ZDNet
  42. Rubino, Daniel (2014 թ․ մայիսի 16). «Windows Phone 8.1 will now backup your High Resolution Lumia photos to OneDrive | Windows Phone Central». Wpcentral.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  43. Windows Phone 8.1 features leaked by developers - News - Trusted Reviews
  44. Strav, Jim. «Windows Phone 8′s Me Tile And Messaging Functionality Has Been Changed In Windows Phone 8.1». WMPoweruser. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  45. First screenshots of the Notification Center for Windows Phone 8.1 reveal new design | Windows Phone Central
  46. «With 8.1 update and Action Center, Windows Phone users will finally have a notifications hub - Tech2». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 5-ին.
  47. Gorman, Michael (2014 թ․ փետրվարի 19). «Here's Windows Phone 8.1's notification center in action (video)». Engadget.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  48. «Windows Phone 8.1 gets official file manager». 2014 թ․ մայիսի 30. Վերցված է 2014 թ․ հունիսի 1-ին.
  49. «The best Windows Phone 8.1 features: Cortana, Word Flow, Wi-Fi Sense and more - Tech2». Tech.firstpost.com. 2014 թ․ մայիսի 7. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  50. http://research.microsoft.com/en-us/news/features/wordflow-040414.aspx
  51. «Alcatel introduces first WINDOWS Phone device, 64 Quad-Core processor». WinBeta. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9–ին-ին.
  52. «Windows Phone powered BLU Win Jr and Win HD unboxed on video and they look gorgeous». WinBeta. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9–ին-ին.
  53. Molen, Brad (2014 թ․ փետրվարի 23). «Microsoft announces new Windows Phone hardware partners, including LG and Lenovo». Engadget.com. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21–ին-ին.
  54. «The new Windows Phone 8 manufacturer... that you've probably never heard of». Neowin. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  55. «Micromax to launch Windows Phone 8.1 devices soon, Microsoft announces..Nokia Lumia 630 launched with windows 8.1 with quad core processor». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
  56. Windows Phone 8.1 SDK reveals universal cross-platform apps, on-screen buttons, more | ExtremeTech
  57. Strav, Jim. «Windows Phone 8.1 processor support revealed». WMPoweruser. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 21–ին-ին.

Արտաքին հղումներ խմբագրել