Fedez (ռուս.՝ Федец), իսկական անուն՝ Ֆեդերիկո Լեոնարդո Լյուչիյա (իտալ.՝ Federico Leonardo Lucia, հոկտեմբերի 15, 1989(1989-10-15)[1], Միլան, Իտալիա), իտալացի ռեփեր, երգիչ և երաժշտական պրոդյուսեր։

Fedez
Ի ծնե անունիտալ.՝ Federico Leonardo Lucia
Նաև հայտնի է որպեսFedez
Ծնվել էհոկտեմբերի 15, 1989(1989-10-15)[1] (34 տարեկան)
Միլան, Իտալիա
Երկիր Իտալիա
Ժանրերփոփ և ռեփ
Մասնագիտությունռեփեր, երաժշտական պրոդյուսեր, պոդքաստեր և երգիչ
Գործիքներվոկալ
ԼեյբլTanta Roba?, Best Sound?, Sony Music Entertainment և Newtopia?
ԱմուսինՔիարա Ֆերրանի
 Fedez Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆեդերիկոն ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 15-ին Միլան քաղաքում, մեծացել է Բուչինասկո քաղաքում[2]։ Վաղ հասակում նա հաճախել է գեղարվեստական դպրոց, սակայն չորս տարի անց թողել է այն[3]։

2007 թվականին 18 տարեկանում Fedez-ը թողարկել է առաջին «Pat-a-Cake» մինի ալբոմը։ 2011 թվականին թողարկել է «Penisola che non c'è» առաջին ալբոմը, իսկ նույն թվականի դեկտեմբերին թողարկվել է նրա երկրորդ ալբոմը՝ «Il mio primo disco da venduto»։ Երկու ալբոմների թողարկումից հետո նա երգել և կարդացել է ռեփեր այլ արտիստների ալբոմներում որպես հյուր։

2013 թվականին Fedez-ը թողարկել է «Sig. Brainwash - L'arte di accontentare» երրորդ ալբոմը, որը զբաղեցրել է առաջին տեղը ալբոմների շրջանում տեղի հիթ-շքերթում[4]։ Դրա թողարկումից մի քանի շաբաթ անց ալբոմը դարձել է պլատինե, ալբոմը վաճառել է 60 000 օրինակ, իսկ մեկ տարի անց՝ 150 000 օրինակ[5]։

2013 թվականի դեկտեմբերին նա հիմնադրել է իր Newtopia լեյբլը մեկ այլ իտալացի J-Ax կատարողի հետ միասին։

2014 թվականին Fedez-ը դարձել է տեղի X Factor (Իտալիա) հեռուստանախագծի ժյուրիի անդամ, The X Factor (Մեծ Բրիտանիա) տաղանդների շոուի իտալական տարբերակի ժյուրիի անդամ, ութերորդ եթերաշրջանում եզրափակիչ են հասել նրա երկու մասնակիցները՝ Madh-ը և Լորենցո Ֆրագոլան։ 9-րդ մրցաշրջանում երկրորդ տեղը գրավել են Ջենարո Ռայան և Ալեսիո Յոդիչեն Urban Strangers խմբից, որի գլխավոր մարզիչը նույնպես Ֆեդերիկոն էր։

2014 թվականի սեպտեմբերի 30-ին թողարկվել է կատարողի 4-րդ ստուդիական ալբոմը՝ «Pop-Hoolista» անվանումով, որն առաջին տեղն է զբաղեցրել իտալական չարթերում։

2015 թվականին Fedez-ը ձայնագրել է One Last Time երգի իտալալեզու տարբերակը, որը դուետ է ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի հետ․ երգը թողարկվել է մայիսի 25-ին, բայց միայն նրա սինգլի օրիգինալ թողարկումից երեք ամիս անց[6]։

Fedez-ը J-Ax-ի հետ ավարտել է հինգերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2017 թվականի հունվարին և բաղկացած է եղել 30 երգերից։ 2017 թվականի մարտ և ապրիլ ամիսներին կատարողները շրջագայել են իրենց նոր ալբոմի օգտին։

2017 թվականի հունվարի 1-ից Ֆեդերիկոն լքել է Հեղինակների և հրատարակիչների իտալական միությունը (SIAE) և իր երաժշտական իրավունքները փոխանցել Soundreef-ին[7]։

Անձնական կյանք խմբագրել

2017 թվականի մայիսի 6-ին «Comunisti col Rolex» շրջագայության շրջանակներում կայացած համերգի ժամանակ ամուսնության առաջարկ է արել մոդել Կյարե Ֆերանիին, որի հետ հանդիպել է 2016 թվականից։ 2018 թվականի մարտի 19-ին Լոս Անջելեսում ծնվել է Լեոնեի որդին՝ Լուիջի Ֆերանին[8]։ 2018 թվականի սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել հարսանիքը։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  1. 2011՝ Penisola che non c'è
  2. 2011՝ Il mio primo disco da venduto
  3. 2013՝ Sig. Brainwash - L'arte di accontentare
  4. 2014՝ Pop-Hoolista
  5. 2017՝ Comunisti col Rolex (համատեղ ալբոմ J-Ax-ի հետ)

Մինի ալբոմներ խմբագրել

  1. 2007՝ Pat-a-Cake
  2. 2010՝ Diss-Agio

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. Le Invasioni Barbariche - L'intervista barbarica a Fedez ՅուԹյուբում
  3. Laura Errico (29 giugno 2013). UrbanPost (ed.). «Fedez racconta la sua vita prima del successo: "Non devo ringraziare nessuno"». Վերցված է 3 novembre 2015-ին.
  4. Graziano Cozzi. Webl0g.net (ed.). «Nuova classifica Fimi: Fedez al primo posto, secondi i Modà. Nei singoli sempre primo Marco Mengoni». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 3 aprile 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: editors list (link)
  5. Alberto Graziola (20 giugno 2014). SoundsBlog (ed.). «Fedez ringrazia i fan su Twitter: "Sig.Brainwash è triplo disco di platino!"». Վերցված է 2 marzo 2016-ին.
  6. Ariana Grande - One Last Time (feat. Fedez) (Radio Date: 26-05-2015)
  7. Fedez lascia la Siae, i suoi diritti a Soundreef
  8. Fedez e Ferragni genitori. È nato Leone Lucia

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Fedez» հոդվածին։