El cant dels ocells («Թռչունների երգը»[1]), կատալոնական ժողովրդական երգ, Կատալոնիայի ազգային խորհրդանիշներից մեկը[2]։ Սա սուրբծննդյան երգ է, որտեղ տարբեր թռչուններ արտահայտում են իրենց ուրախությունը Քրիստոսի ծննդյան մասին իմանալիս։ Կատալոնիայի սահմաններից դուրս առանձնահատուկ ժողովրդականություն է վայելել թավջութակի գործիքային կատարումը, որը գրել է Պաու Կազալսը։

«El cant dels ocells»
ի երգը
ԺանրՍուրբծննդյան երգ և օրորոցային երգ
Լեզուկատալաներեն

Պատմություն խմբագրել

  • 1705 թվականին հայտնվել է երգի պարոդիական տարբերակը, որը նվիրված էր էրցհերցոգ Կառլ VI-ի կողմից Բարսելոնայի նվաճմանը[2]։
  • 1992 թվականին երգը կատարել է օպերային երգչուհի Վիկտորիա դե լոս Անխելեսը Բարսելոնայում կայացած Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ[3][4]։ Վերլուծաբանների կարծիքով՝ իսպանական դասական «Արանխուեսյան կոնցերտի» հետ կատալոնական երգի կատարումը թույլ է տվել հավասարակշռել կատալոնական և իսպանական ազգայնականության դրսևորումներն այդ խաղերի ընթացքում[5]։

Կինեմատոգրաֆիա խմբագրել

  • El cant dels ocells – Ալբերտ Սերրայի գեղարվեստական ֆիլմը (2008), որը նվիրված է մոգերի ճանապարհորդությանը մանուկ Քրիստոսի մոտ։ Ֆիլմում հնչող միակ երաժշտական կոմպոզիցիան «Թռչունների երգն» է՝ Կազալսի գործիքային տարբերակով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նմանատիպ անուն են կրում նաև այլ լեզուներով սուրբծննդյան մի քանի այլ երգեր, այդ թվում՝ William D. Crump. The Christmas Encyclopedia, 3d ed. McFarland, Aug 30, 2013. P. 167 Արխիվացված 2014-01-11 Wayback Machine; Gerry Bowler. The World Encyclopedia of Christmas. Random House LLC, Oct 23, 2012. P. 162 Արխիվացված 2014-01-11 Wayback Machine.
  2. 2,0 2,1 «Информация о песне в «Gran Enciclopèdia Catalana»». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  3. «Victoria de los Angeles: Barcelona Olympics Closing Ceremony». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. «Modern Olympics - Barcelona 1992». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  5. Miquel de Moragas, Nancy K. Rivenburgh. Television in the Olympics. James F. Larson, 1995. P. 174 Արխիվացված 2014-01-11 Wayback Machine.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «El cant dels ocells» հոդվածին։