Dropbox, ֆայլային հոսթինգ, որը իրենից ներկայացնում է ամպային պահոց։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում։

Изображение логотипа
Տեսակfile-hosting service?, սպասառու, ծրագիր, file synchronization?, համագործակցություն, office suite?, filestore? և ձեռնարկություն
ՀեղինակԴրյու Հյուսթոն և Arash Ferdowsi?
Նախագծումը՝Dropbox Inc.?
Գրված է՝C++ և Python
ԻնտեսֆեյսwxWidgets
ՕՀMac OS, Լինուքս, Windows, iOS, Անդրոիդ, BlackBerry OS և Սիմբիան
Լույս տեսավ՝2007
ՊլատֆորմiOS և Windows
Կայքdropbox.com(անգլ.)
 Dropbox Վիքիպահեստում

Dropbox-ը օգտատերերին թույլ է տալիս ստեղծել թղթապանակ իրենց համակարգչի վրա, որը համաժամացվում է ծրագրի կողմից, այնպես, որ ունենում է թղթապանակի նույն պարունակությունը անկախ ամեն ինչից թե ինչ սարքի օգնությամբ է բացվում թղթապանակը[1]։ Ֆայլերին, որոնք տեղադրվում են թղթապանակում, հասանելիություն կարելի է ստանալ Dropbox-ի վեբ կայքի կամ բջջային հավելվածի միջոցով։ Dropbox-ը աշխատում է Freemium մոդելով, որի ընթացքում օգտատերերին տրվում է հնարավորություն անվճար բացել հաշիվ՝ որոշակի սահմանափակ տարողությամբ։ Եթե օգտատերը ցանկանում է ավելացնել իր պահոցի ծավալը անհրաժեշտ է գնել վճարովի բաժանորդագրություն[2]։

Dropbox-ը ստեղծվել է 2007 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողներ՝ Դրյու Հյուսթոնի և Արաշ Ֆիրդոուսի կողմից։

Dropbox-ը համարվել է ամենաարժեքավոր սթարթափերից մեկ ԱՄՆ-ում և աշխարհում, որը գնահատվում է ավելի քան 10 միլլիարդ դոլար[3]։

Dropbox-ը հասանելի է Windows, macOS, Linux օպերացիոն համակարգերի համար, ինչպես նաև բջջային՝ Android, iOS, Windows Phone և BlackBerry օպերացիոն համակարգերի վրա։

Պատմություն խմբագրել

Dropbox-ը ստեղծվել է 2007 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողներ՝ Դրյու Հյուսթոնի և Արաշ Ֆիրդոուսի կողմից, որպես սթարթափ, որը կանխիկ ֆինանսավորում է ստացել Y Combinator ընկերությունից[4]։

Սկզբնական գաղափարը առաջացել է Դրյու Հյուսթոնի մոտ, Բոստոնից Նյու Յորք շարժվող ավտոբուսում։ Ճանապարհին չձանձրանալու համար Հյուսթոնը, իր հետ է վերցնում իր նոթբուքը, մոռանալով կրիչը վերցնելու մասին։ Արդյունքում նա ոչինչ չէր կարող անել դատար նոթբուքով, վրդովված, նա հենց ավտոբուսում նստած սկսում է գրել հավելված, նախատեսված ֆայլերի համաժամացման համար[5]։

2010 թվականի դեկտեմբերի 16-ին թողարկվում է հավելվածի ստաբիլ տարբերակը[6][7]։

Հնարավորություններ խմբագրել

Dropbox-ը թույլ է տալիս տեղադրել ֆայլերը հեռակա սերվերներում վեբ կայքի կամ հավելվածի միջոցով[8][9]։ Ծրագրային ապահովումը տեղադրելիս, համակարգչի մեջ բացվում է համաժամացվող թղթապանակ։ Չնայած Dropbox-ը տրամադրում է հիմնականում համաժամացման և տվյալների փոխանակաման ծառայություն, այն նաև պահպանում է ներբեռնումների պատմությունը, ինչը թույլ է տալիս վերականգնել ֆայլերը անգամ եթե դրանք ջնջվել են սերվերից[10][11]։ Ինչպես նաև տրամադրվում է ֆայլերի խմբագրման պատմություն 30 օր ժամկետով[12][13]։

Ֆայլերի խմբագրման պատմությունը աշխատում է diff-կոդավորմամբ, ինչը թույլ է տալիս խնայել հիշողության ծավալը[14]։ Խմբագրման պատմության մեջ գրանցվում է միայն ֆայլերի իարից տարբերվող հատվածը։ Ֆայլերը, որոնք վերբեռնվում են ծրագրի միջոցով չունեն վերբեռնման ծավալի սահմանափակում, իսկ արդեն վեբ կայքի միջոցով վերբեռնման ժամանակ այդ ծավալը չպետք է գերազանցի 20 Գբ[15]։ Կա այնպիսի ֆունկցիա, որը թույլ է տալիս տեղադրված ֆայլը դարձնել հասանելի բոլորի համար՝ «Public» թղթապանակի միջոցով։ 0․8x տարբերակից հետո ավելացավ ֆունկցիա, որը թույլ էր տալիս «My Dropbox»-ի ցանկացած ֆայլ դարձնել հասանելի «shareable link»-ի միջոցով։ Համատեղ աշխատանքի համար գոյություն ունի «Shared» թղթապանակը, որը թույլ է տալիս սերվերում գրանցված տարբեր հաշիվների ստանալ հասանելիություն այդ ֆայլերին[16]։ Dropbox Professional 7 Dropbox Business օգտատերերի համար հասանելի է Smart Sync ֆունկցիան, որը թույլ է տալիս խնայել տարածք կոշտ սկավառակի վրա, ցույց տալով միայն ֆայլերի անուները և տեսակները, առանց դրանց ներբեռնման[17]։

Ծառայությունը տրամադրում է 2 Գբ ազատ տարածքը, որը կարելի է ավելացնել մինչև 16 Գբ բացառապես անվճար։ Ինչպես նաև կարելի է գնել 1 Տբ տարածք։

Պլատֆորմներ խմբագրել

Dropbox-ը ունի ծրագրային ապահովման տարբերակներ՝ Microsoft Windows, Apple macOS և Linux օպերացիոն համակարգերի համար[18], ինչպես նաև հավելվածներ սմարթֆոնների համար՝ iOS, Android և Windows Phone։ Այն նաև հասանելի է վեբ կայքի տեսքով։ 2016 թվականի հունվարին Microsoft-ի հետ համագործակցության արդյունքում թողարկվաց ունիվերսալ ծրագրային ապահովում Windows 10-ի համար[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mark Hendrickson (2008 թ․ մարտի 11). «Dropbox: The Online Storage Solution We've Been Waiting For?». TechCrunch. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. Liz Gannes (2010 թ․ մարտի 26). «Case Studies in Freemium: Dropbox, Evernote, Automattic and MailChimp» (անգլերեն). GigaOm. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. «Сколько стоит Dropbox?» (английский). 2020 թ․ հուլիսի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «About Dropbox». Dropbox, Inc. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 3-ին. «Dropbox was founded by Drew Houston and Arash Ferdowsi in 2007, and received seed funding from Y Combinator»
  5. «Dropbox: The Inside Story Of Tech's Hottest Startup» (անգլերեն). Forbes. 2011 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 24-ին.
  6. «Dropbox hits 1.0!». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. Вышла финальная версия онлайн-хранилища Dropbox Արխիվացված 2010-12-19 Wayback Machine // Lenta.ru, 17.12.2010.
  8. Scott Dunn (2008 թ․ հուլիսի 31). «Dropbox File Sync Service». PC World. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  9. Ryan Paul (2008 թ․ սեպտեմբերի 14). «How Dropbox ended my search for seamless sync on Linux». Ars Technica. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  10. «Can I undelete files and recover old versions of files?». Dropbox FAQ. Dropbox, Inc. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  11. Adam Pash. «Dropbox Syncs and Backs Up Files Between Computers Instantaneously». Lifehacker. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  12. Jason Snell. «Throw your stuff in Dropbox». Macworld. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  13. «What is Pack-Rat?». Dropbox. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  14. «Does Dropbox always upload/download the entire file any time a change is made?». Dropbox FAQ. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  15. «Is there a limit or maximum to how big my files can be?». Dropbox FAQ. Dropbox, Inc. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 13-ին.
  16. «Dropbox (Дропбокс) — автоматическая синхронизация файлов и онлайновое хранилище». Dropbox FAQ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.
  17. «Smart Sync» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  18. Darren Quick, Ben Martini, Kim-Kwang Raymond Choo Dropbox Analysis // Cloud Storage Forensics. — Elsevier, 2014. — С. 63–93.
  19. Mansib Rahman Windows 10 & Universal Windows Platform // Beginning Microsoft Kinect for Windows SDK 2.0. — Berkeley, CA: Apress, 2017. — С. 261–294. — ISBN 978-1-4842-2315-4, 978-1-4842-2316-1.