Dimmu Borgir
«Դիմմու Բորգիր» (նորվ.՝ Dimmu Borgir), նորվեգական բլեք-մետալ խումբ, որն քչերից է այդ ոճում հանդես եկող խմբերի միջից, որոնք հասել են լուրջ հաջողության։ Խմբի անվանումը առաջացել է իսլ.՝ dimmuborgir-ից, որն թարգմանվում է որպես «մութ ամրոց»։ Դա տեսարժան վայր է Իսլանդիայում, որն ըստ լեգենդի համարվում է դժողքի դարպասներ[3]։ 2012 թվականի դրությամբ խումբը թողարկել է 9 ստուդիական ալբոմ[4][5][6][7][8][9][10]։ Նորվեգական մեկ այլ՝ Satyricon խմբի հետ մեկտեղ համարվում է բլեք-մետալի ամենահաջողակ խմբերից մեկը։
Dimmu Borgir | |
---|---|
![]() Դիմմու Բորգիր խմբի ելույթը Տուսկա փառատոնի ժամանակ, 2005 թ. | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() |
Ժանրեր | մելոդիկ բլեք-մետալ[1] սիմֆոնիկ բլեք-մետալ |
Գործունեություն | 1993 – ներկա |
Լեյբլ | No Colours Records Cacophonous Records Nuclear Blast[2] |
Կապված | Therion Borknagar Arcturus Susperia |
Պարգևներ | Spellemannprisen for metal?, Spellemannprisen for metal?, Spellemannprisen for årets musikkvideo?, Ալարմպրիզեն մրցանակ մետալ ժանրի անվանակարգում, Ալարմպրիզեն մրցանակ մետալ ժանրի անվանակարգում և Ալարմպրիզեն մրցանակ մետալ ժանրի անվանակարգում |
Կայք | www.dimmu-borgir.com |
Անդամներ | |
Շագրաթ Սիլենոզ Գալդեր Սիրուս Գեռլիոզ Դարայ | |
Նախկին անդամներ | |
Սթիան Աարսթադ Թյոդալվ Բրյունյարդ Տրիստան Նագաշ Աասթեննու Նիկոլաս Բարկեր ICS Vortex Մուսթիս Սնոուի Շաու | |
Dimmu Borgir Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Դիմմու Բորգիր խումբը հիմնվել է Շագրաթի, Սիլենոզի և Թյոդալվի կողմից 1993 թվականին, և արդեն մեկ տարի անց, 1994-ին խումբը թողարկեց 7" վինիլային «Inn I Evighetens Mørke» (նորվ.՝ Հավերժ մթություն) սկավառակը, որը սակայն հաջողություն չունեցավ[11][12][13][14]։ Խմբի հաջորդ թողարկումը դարձավ «For All Tid» լիարժեք ալբոմը, որը ձայնագրվել էր երկու նոր մասնակիցներ՝ Բրյունարդ Տրիստանի (բաս-կիթառ)և Սթիալ Օրսթադի (ստեղնային) մասնակցությամբ։ 1996 թվականին Cacophonous Records լեյբլում թողարկվեց երկրորդ «Stormblåst» ալբոմը, որը մի շարք քննադատներ անվանեցին որպես բլեք-մետալի զարգացման կարևորագույն ալբոմներից մեկը։ Այս ալբոմից հետո խմբի երգերը սկսվեցին անգլերեն լեզվով գրվել (մինչ այդ բոլոր երգերը նորվեգերենով էին)։ Նույն թվականին լույս տեսավ «Devil's Path» մինիալբոմը, ձայնագրված Hot Records լեյբլում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր Շագրաթը։ Տեղի ունեցավ կազմի փոփոխություն՝ Տրիստանի փոխարեն եկավ Նագաշը, որն նախկինում նվագել էր The Kovenant և Troll խմբերում, իսկ դաշնակահար Սթիան Օրսթադը բանակ զորակոչվեց։
1997-ին թողարկվում է «Enthrone Darkness Triumphant» ալբոմը, որի պրոդյուսերն էր Պետեր Թեգտգրենը։ Վաճառվեց ալբոմի 150,000-ից ավել օրինակ։ Թողարկումից հետո խմբին միացավ կիթառահար Ասթեննուն, որը խմբի կենդանի համերգների ժամանակ կիթառահարն էր։ Դրա շնորհիվ Շագրաթը կարողացավ զբաղվել միայն վոկալով։ Խմբից հեռացավ Սթիան Օրսթադը, որին համերգների ժամանակ փոխարինելու եկավ Կիմբեռլի Գոսսը, որն հայտնի էր Ancient, Therion և Sinergy խմբերից, սակայն մի քանի ամիս անց իրեն փոխարինեց Մուսթիսը։ Նույն թվականին Nuclear Blast լեյբլի կողմից վերաթողարկվեց խմբի առաջին ալբոմը, որտեղ ավելացան երկու բոնուսային երգ «Inn I Evighetens Mørke»-ից։ Նաև թողարկվեց «Godless Savage Garden» հավաքածուն, բաղկացած 2 նոր երգից, 2 վերաձայնագրված հին երգ և 3 համերգային ձայնագրություն։ Սկավառակը առաջադրվել էր նորվեգական «Spellemannsprisen» մրցանակաշխությանը «Տարվա լավագույն մետալ ալբոմ» նոմինացիայում։
Խմբի հաջորդ ստուդիական ալբոմը՝ «Spiritual Black Dimensions» թողարկվեց 1999 թ. մարտի 2-ին։ Ալբոմի ձայնագրումից հետո խումբը լքեց Նագաշը, որի տեղը զաբղեցրեց Վորթեքսը։ Նաև խմբից հեռացան Թյոդալվը ու Ասթեննուն, որոնց փոխարինման եկան Նիկոլաս Բարկերը Cradle of Filth խմբից, և Գալդերը՝ Old Man's Child խմբից։ Այս կազմոմ 2001 թվականին թողարկվեց խմբի հաջորդ «Puritanical Euphoric Misanthropia» ալբոմը։
2003 թվականին թողարկվեց «Death Cult Armageddon» ալբոմը, որի ձայնագրությանը մասամբ մասնակցել է Պրահայի ֆիլարմոնիկ նվագախումբը։ 2004-ին Դիմմու Բորգիրը ամերիկյան հայտնի «Ozzfest» ռոք-փառատոնի գլխավոր կատարողն է հայտարարվում։
2005-ին վերաթողարկվեց Stormblåst (Stormblåst MMV) ալբոմը։
2007 թ. ապրիլի 24-ին խումբը թողարկեց «In Sorte Diaboli» ձայներիզը[15][16][17][18]։ Սա աշխարհում առաջին բլեք-մետալ ոճի ալբոմն է, որը զբաղեցրեց ազգային հիթ-շքերթի առաջին հորիզոնականը (Նորվեգիայում)։ 2008-ին թողարկվեց «The Invaluable Darkness» համերգային տեսաերիզը։
2009 թ. օգոստոսի 30-ին լուրեր տարածվեցին, որ խումբը լքել են Մուսթիսը և Վորթեքսը[19]։ Օգոստոսի 31-ին տեղեկությունը պաշտոնապես հայտարարվեց խմբի պաշտոնական կայքում[20]։ Դրան չնայած խումբը շուտով սկսեց աշխատել նոր ալբոմի ստեղծագործությամբ։ Ձայնագրությանը մասնակցել են նորվեգացի կոմպոզիտոր Գաութե Սթորաասը, Նորվեգիայի ռադիոյի նվագախումբը՝ 51 երաժշտից կազմված և 38 հոգուց կազված Schola Cantorum երգչախումբը։ Ընդհանուր առմամբ ձայնագրությանը մասնակցել է 101 երաժիշտ[21][22][23]։ Այդ նոր ալբոմը ստացավ «Abrahadabra» անվանումը, և թողարկվեց 2010 թվականի սեպտեմբերի 24-ին Գերմանիայում, եվրոպական այլ երկրներում՝ սեպտեմբերի 27-ին և ԱՄՆ-ում՝ հոկտեմբերի 12-ին Nuclear Blast ձայնագրման լեյբլում[24]։ Օգոստոսի 24-ին խումբը հայտարարեց, որ Վորթեքսին փոխարինման է եկել շվեդ երաժիշտ-մուլթիգործիքավորող Սնոուի Շաուն[25][26], սակայն հաջորդ օրը երաժիշտը հայտարարեց որ լքում է խումբը և վերադառնում Therion խումբ[27][28][29]։
2010 թ. նոյեմբերին հրատարակվեց «Metal Hammer» ամսագրի հատուկ կոլեկցիոն համարը, որտեղ կարելի է լսել Շագրաթի հատուկ ուղերձը[30][31]։
2011 թ. մայիսին խումբը ելույթ ունեցավ Օսլոյում Նորվեգիայի ռադիոյի նվագախմբի և «Schola Cantorum» կամերային երգչախմբի հետ։
ՍկավառակագրությունԽմբագրել
ԴեմոԽմբագրել
- 1994 - «Rehearsal»
Ստուդիական ալբոմներԽմբագրել
- 1994 - «For All Tid» (վերաթողարկվել է 1997-ին)
- 1996 - «Stormblåst»
- 1997 - «Enthrone Darkness Triumphant»
- 1999 - «Spiritual Black Dimensions»
- 2001 - «Puritanical Euphoric Misanthropia»
- 2003 - «Death Cult Armageddon»
- 2005 - «Stormblåst MMV»
- 2007 - «In Sorte Diaboli»
- 2010 - «Abrahadabra»
ՄինիալբոմներԽմբագրել
- 1994 - «Inn I Evighetens Mørke»
- 1996 - «Devil's Path»
- 1998 - «Godless Savage Garden»
- 2001 - «Alive in Torment»
- 2002 - «World Misanthropy EP»
ՍինգլներԽմբագրել
- 2003 - «Progenies Of The Great Apocalypse»
- 2004 - «Vredesbyrd»
- 2007 - «The Serpentine Offering»
- 2007 - «The Sacrilegious Scorn»
- 2007 - «The Chosen Legacy»
- 2010 - «Gateways»
- 2011 - «Dimmu borgir»
ՏեսաերիզներԽմբագրել
- 1998 - «Live & Plugged Vol 2» (VHS)
- 2002 - «World Misanthropy» (DVD + VHS)
- 2008 - «The Invaluable Darkness» (DVD)
- 2013 - «Forces of the Northern Night» (DVD)
ՏեսահոլովակներԽմբագրել
Տարի | Անվանում | Ռեժիսոր |
---|---|---|
1995 | "Alt Lys er Svunnet Hen" | Dimmu Borgir |
1997 | "The Mourning Palace" | |
"Spellbound (By the Devil)" | ||
1999 | "Arcane Lifeforce Mysteria" | |
2001 | "Puritania" | |
2003 | "Progenies of the Great Apocalypse" | Patric Ullaeus[32][33][34][35] |
"Vredesbyrd" | ||
2005 | "Sorgens Kammer – Del II" | |
2007 | "The Serpentine Offering" | |
"The Sacrilegious Scorn" | Joachim Luetke[36] | |
2008 | "The Chosen Legacy" | Tod Junker[37] |
2010 | "Gateways" | |
"Dimmu Borgir" | Sandra Marschner[38] |
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2010-10-17 at the Wayback Machine.
- Խումբը MySpace ցանցում
- Խմբի վիդեոալիքը YouTube կայքում
- Կենսագրությունը Allmusic կայքում
- Խումբը Last.fm կայքում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Dimmu Borgir կատեգորիայում։ |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Encyclopaedia Metallum - Dimmu Borgir
- ↑ Nuclear Blast > Dimmu Borgir
- ↑ «Dimmuborgir լուսանկարը»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-17-ին։ Վերցված է 2012-12-03
- ↑ Discography Dimmu Borgir - finnishcharts.com
- ↑ «Chartverfolgung - Dimmu Borgir - Musicline.de»։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-23-ին։ Վերցված է 2012-12-03
- ↑ Discography Dimmu Borgir = norwegiancharts.com
- ↑ Discographie Dimmu Borgir - austriancharts.at
- ↑ Discographie Dimmu Borgir - dutchcharts.nl
- ↑ Sverigetopplistan: Discographie Dimmu Borgir
- ↑ US chart: Dimmu Borgir Album & Song Chart History - Billboard.com
- ↑ Խումբը Discogs.com կայքւմ
- ↑ «Dimmu Borgir կենսագրությունը Hardliberty.Ru կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-01-ին։ Վերցված է 2012-12-03
- ↑ «DIMMU BORGIR խումբը MusicMight կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-28-ին։ Վերցված է 2012-12-03
- ↑ Rate Your Music --> Dimmu Borgir
- ↑ Հարցազրույց Սիլենոսի հետ (մարտ 2007)
- ↑ Newsbeiträge auf Laut.de 1
- ↑ Newsbeiträge auf Laut.de 2
- ↑ Newsbeiträge auf Laut.de 3
- ↑ «DIMMU BORGIR Splits With Keyboardist MUSTIS, Bassist/Vocalist VORTEX»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-19-ին։ Վերցված է 2012-12-03
- ↑ «DIMMU STATEMENT»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2012-12-03
- ↑ Snowy Shaw ersetzt ICS Vortex
- ↑ Նորություններ DIMMU BORGIR-ի նոր ալբոմի ձայնագրության մասին(չաշխատող հղում)
- ↑ musik.terrorverlag.de: Dimmu Borgir - Abrahadabra
- ↑ DIMMU BORGIR հրապարակեցին նոր ալբոմի շապիկն ու անվանումը(չաշխատող հղում)
- ↑ Official: SNOWY SHAW Is The New Bassist/Clean Vocalist For DIMMU BORGIR(չաշխատող հղում)
- ↑ Dimmu Borgir: Abrahadabra (Review)
- ↑ «SNOWY SHAW 'Quits' DIMMU BORGIR, Rejoins THERION»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-28-ին։ Վերցված է 2012-12-03
- ↑ metal.de: Dimmu Borgir - Rein, raus, rein, raus...
- ↑ Snowy Shaw (Therion) erklärt das Dimmu Borgir-Chaos
- ↑ DIMMU BORGIR խումբը METAL HAMMER ամսագրում(ռուս.)
- ↑ Dimmu Borgir: Snowy Shaw ersetzt ICS Vortex
- ↑ Progenies of the Great Apocalypse
- ↑ «Dimmu Borgir's 'Death Cult Armageddon' Surpasses 100,000 Mark According To SoundScan»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-23-ին։ Վերցված է 2012-12-03
- ↑ Vredesbyrd - Dimmu Borgir
- ↑ The Serpentine Offering Music Video
- ↑ «Dimmu Borgir: Ljubljana Concert Footage Available»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-23-ին։ Վերցված է 2012-12-03
- ↑ «Dimmu Borgir: 'The Chosen Legacy' Video Available»։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-23-ին։ Վերցված է 2012-12-03
- ↑ roadrunnerrecords.com