Շագրաթ (հոլ.՝ Shagrath; նոյեմբերի 18, 1976(1976-11-18), Եսհեյմ, Ակերսհուս, Նորվեգիա, բեմական անունը՝ Սթիանա Տորեսենա[1]), նորվեգացի երաժիշտ, ով համարվում է Dimmu Borgir նորվեգական բլեք-մետալ խմբի առաջնորդներից մեկը։ «Շագրաթ» անունը նա վերցրել է Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպից։ Շագրաթը խմբի գլխավոր վոկալիստն է, նաև նվագում է կիթառ և հարվածային գործիքներ։

Շագրաթ
Dimmu Borgir - Wacken Open Air 2018-5947.jpg
Բնօրինակ անունռուս.՝ Шаграт
Ծնվել էնոյեմբերի 18, 1976(1976-11-18) (44 տարեկան)
Եսհեյմ, Ակերսհուս, Նորվեգիա
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
Ժանրերsymphonic black metal?, թրեշ մետալ և մետալ
Մասնագիտություներգիչ, երաժիշտ, թմբկահար, կիթառահար և կոմպոզիտոր
Գործիքներկիթառ, հարվածային և ստեղնաշարային
ԼեյբլNuclear Blast, Hot Records
ԱնդամակցությունDimmu Borgir
Կայքdimmu-borgir.com
Stian Tomt Thoresen Վիքիպահեստում

Շագրաթը, Dimmu Borgir խմբի հիմնադիրներից մեկն է (Erkekjetter Silenoz-ի և Tjodalv-ի հետ համատեղ)։ Նրա նվագը թմբուկների վրա հնարավոր է լսել իր թողարկած «For All Tid» ալբոմում։

Երաժշտի նախկին խմբերըԽմբագրել

Շագրաթը մինչ 1992 թվականը «Fimbulwinter» խմբում եղել է կիթառիստ։ Շագրաթը նվագում է նաև նորվեգական «Ragnarok» խմբում ստեղնաշարային գործիքներ։

 
Շագրաթը, 2007 թվականի Gods of Metal փառատոնի ժամանակ

Անձնական կյանքԽմբագրել

2008 թվականի օգոստոսի 15-ին նշանադրվել է Քրիստինա Ֆուլտոնի հետ։ Ամուսնությունը չի կայացել[2] Ֆուլտոնը նախկինում հանդիպում էր Նիկոլաս Քեյջի հետ։ Նրանց որդին՝ Ուլիսոն Կոպպոլա Քեյջը (ով ծնվել է 1990 թվականին), հանդիսանում է ամերիկական Eyes of Noctum մետալ-խմբի վոկալիստ[2]։ Ներկայումս նա հարաբերություններ է հաստատել նորվեգուհի երգչուհի Miss Selia-յի հետ։ Զույգերը 2013 թվականին ունեցել են իրենց առաջնեկ աղջկան՝ Enya-յին։ Շագրաթն ունի նաև աղջիկ Alva անունով։

ՍկավառակագրությունԽմբագրել

Dimmu Borgir խմբի կազմումԽմբագրել

Ov Hell-ի հետ համատեղԽմբագրել

Chrome Division-ի հետ համատեղԽմբագրել

Ragnarok-ի հետ համատեղԽմբագրել

Fimbulwinter-ի հետ համատեղԽմբագրել

Ինչպես լրացուցիչ վոկալիստԽմբագրել

  • AstarteSirens (2004, «The Ring of Sorrow» երգ)
  • DiazVelkommen Hjem Andres (2004, «Mitt Terningkast» երգ)
  • DestructionInventor of Evil (2005, «The Alliance of Hellhoundz» երգ)
  • KamelotThe Black Halo (2005, «March of Mephisto» և «Memento Mori» երգ)
  • SusperiaAttitude (2009, «Sick Bastard» երգ)
  • Crossplane — Class of Hellhound High (2013, «I Will Be King» երգ)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Shagrath at Encyclopaedia Metallum
  2. 2,0 2,1 «DIMMU BORGIR Frontman's Wedding To Be Attended By NICOLAS CAGE, JIM CARREY»։ Blabbermouth.net։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-26-ին։ Վերցված է 2008 թվական օգոստոսի 15