«Delicate» (անգլ.՝ նուրբ, զգայուն (թեմա)), ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը՝ ձայնագրված նրա Reputation վեցերորդ ստուդիական ալբոմի համար։ Թողարկվել է 2018 թվականի մարտի 12-ին Big Machine Records լեյբլում[1]։

«Delicate»
Թեյլոր Սվիֆթի սինգլը
«Reputation» ալբոմից
Թողարկված12 մարտի, 2018
Ֆորմատթվային բաշխում և երաժշտական սթրիմինգ
Ձայնագրված2018
Ժանրփոփ
Տևողություն3:52
ԼեյբլBig Machine Records
ՊրոդյուսերՄաքս Մարտին և Shellback
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«Gorgeous»
(2018)
«Delicate»
(2018)
«Call It What You Want»
(2018)
 «Delicate»

Պատմություն

խմբագրել

ԱՄՆ-ում երգը թողարկվել է որպես Թեյլորի Reputation վեցերորդ ստուդիական ալբոմի չորրորդ, իսկ աշխարհում՝ վեցերորդ սինգլ։ Թողարկումը կայացել է 2018 թվականի մարտի 12-ին Big Machine Records լեյբլում[1]։ «Delicate» երգը գրել են Սվիֆթը, Մաքս Մարտինը և Յուհան «Շելբակ» Շուսթերը, վերջին երկուսը նաև ձայնագրության պրոդյուսերներն են։ «Delicate» երգի տևողությունը 3 րոպե և 52 վայրկյան է[2][3]։ Rolling Stone ամսագրից Ռոբ Շեֆիլդը երգը կոչել է առաջինը ամբողջ 2017 թվականի ընթացքում[4], իսկ Vanity Fair ամսագիրը ներառել է այն 2017 թվականի 17 լավագույն փոփ երգերի իր ցանկում (The 17 Best Pop Songs of 2017)՝ հայտարարելով, որ «նույնիսկ իր հրապարակային հետապնդման ժամանակ Թեյլոր Սվիֆթը տիրապետում է գաղտնի զենքի, որը նրան զերծ է պահում մրցակցությունից. նա հիրավի անթերի հեղինակ-կատարող է»[5]։

Երաժշտական տեսահոլովակ

խմբագրել

«Delicate» երգի երաժշտական տեսհոլովակն առաջին անգամ ցուցադրվել է 2018 թվականի մարտի 11-ին 2018 iHeartRadio Music Awards մրցանակաբաշխությունում Թեյլորի՝ «Տարվա կին արտիստ» («Female Artist of the Year») մրցանակն ստանալուց հետո։ Ռեժիսորը Ջոզեֆ Կանն է[6][7]։ Առաջին 24 ժամվա ընթացքում տեսահոլովակը դիտվել է մոտ 13 միլիոն անգամ[8][9]։

Տեսահոլովակի նկարահանումներն անցկացվել են Լոս Անջելեսի տարբեր վայրերում, ներառյալ՝ Millennium Biltmore Hotel-ում, Լոս Անջելեսի մետրոպոլիտենի 7th Street/Metro Center կայարանում, Los Angeles Theater թատրոնում և St. Vincent’s Cour-ի և Golden Gopher բարի մոտակայքում[10]։

2018 թվականի հուլիսին YouTube-ում տեսահոլովակի դիտումների քանակը գերազանցել է 220 միլիոնը[11]։

Քննադատություն

խմբագրել

«Delicate» երգն ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների և համացանցային հրատարակությունների կողմից, նրանց թվում են՝ Consequence of Sound (երգն անվանել է ամբողջ Reputation ալբոմի լավագույն պահերից մեկը «Gorgeous»-ի և «Call It What You Want»-ի հետ միասին)[12], Newsweek[13], The Independent («Թեյլորի լավագույն երգերից մեկն այսօրվա դրությամբ»)[14]

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Տարի Կազմակերպություն Մրցանակ Արդյունք Հղում
2018 Teen Choice Awards Choice Pop Song Առաջադրված [15]

Առևտրային հաջողություն

խմբագրել

ԱՄՆ-ում «Delicate» երգը՝ որպես առանձին սինգլ թողարկվելուց հետո կատարել է իր նորամուտը Billboard Hot 100 հիթ-շքերթի 84-րդ հորիզոնականում։ Մեկ շաբաթ անց այն բարձրացել է 66-րդ հորիզոնական։ Աստիճանաբար հասել է ամերիկյան հիթ-շքերթի 12-րդ հորիզոնականին՝ դառնալով Թեյլորի 41-րդ հիթը քսան լավագույն երգերի ցանկում։ Այն Reputation ալբոմի հինգերորդ երգն է, որ ընդգրկվել է քսան լավագույն երգերի ցանկում, ինչի շնորհիվ Թեյլորի ալբոմը դարձել է առաջինը վերջին երեք տարիների ընթացքում, որի հինգ երգերի հաջողվել է ընդգրկվել top-20-ում։ Նախորդը եղել է 1989 սկավառակը 2015 թվականին։ Երգը մեծահասակների համար նախատեսված ժամանակակից երաժշտության Adult Contemporary ռադիո հիթ-շքերթում իր նորամուտը կատարել է 24-րդ հորիզոնականում, ինչը եղել է ամենաբարձր նորամուտը այդ շաբաթում։ Mainstream Top 40 հիթ-շքերթում երգն իր նորամուտը կատարել է 32-րդ, իսկ Adult Top 40 հիթ-շքերթում՝ 37-րդ հորիզոնականներում՝ հետագայում հասնելով առաջին հորիզոնականին այդ երկու հիթ-շքերթներում, ինչը եղել է առաջինը Reputation ալբոմից։ Billboard ամսագրում նշվել է, որ Reputation ալբոմի մյուս սինգլների հետ համեմատած, որոնք սկզբում զբաղեցրել են հիթ-շքերթների բարձրագույն հորիզոնականները, իսկ հետո իջել ստորին հորիզոնականներ, «Delicate» երգն աստիճանաբար աճող ռադիոհիթ է, որը հետզհետե ճանաչում է ձեռք բերել, և ավելի շատ ունկնդիրներ են մնացել նրա հետ[16]։

Սինգլը դարձել է Billboard Pop Songs հիթ-շքերթի իններորդ չարթփոփերը (և երկրորդը Reputation ալբոմից «Look What You Made Me Do»-ից հետո, որը մեկ շաբաթ գլխավորել է 2017 թվականի հոկտեմբերի 28-ից)։ Այդ կերպ Սվիֆթը հասել է Maroon 5-ին, Բրունո Մարսին, և Փինկին, որոնք ունեին 9 հիթեր, որոնք զբաղեցրել էին № 1 հորիզոնականը այդ հիթ-շքերթում։ Եվ միայն Քեթի Փերրին ու Ռիհաննան ունեն ավելի շատ (11-ական) հիթեր[17]։

Հիթ-շքերթներ

խմբագրել
Հիթ-շքերթ (2017-18) Ամենաբարձր
հորիզոնական
  ARIA[18] 28
  Ö3 Austria Top 75[19] 70
  Ultratip Flanders[20] 4
  Ultratip Wallonia[21] 4
  Canadian Hot 100[22] 20
  Canada AC (Billboard)[23] 3
  Canada CHR/Top 40 (Billboard)[24] 6
  Canada Hot AC (Billboard)[25] 2
  IFPI[26] 19
  Singles Digitál Top 100[27] 31
  SNEP[28] 169
Հոնդուրաս (Monitor Latino)[29]
11
Իսլանդիա (RÚV)[30]
3
Մալայզիա (RIM)[31]
15
  RIANZ[32] 33
Նորվեգիա (VG-lista)[33]
(Seeb remix)
27
  Polish Airplay Top 20[34] 42
  (AFP)[35]
  Scottish Singles Top 40[36] 51
  IFPI[37] 71
  Singles Digitál Top 100[38] 44
  Sverigetopplistan[39] 98
  Schweizer Hitparade[40] 88
  UK Singles Chart[41] 45
  Billboard Hot 100[42] 12
  Adult Contemporary (Billboard)[43] 1
  Adult Pop Songs (Billboard)[44] 1
  Dance/Mix Show Airplay (Billboard)[45] 4
  Pop Songs (Billboard)[46] 1
Վենեսուելա (National-Report)[47]
69

Հավաստագրումներ

խմբագրել
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[48] Gold 35 000^
Մեծ Բրիտանիա (BPI)[49] Gold 400 000^
ԱՄՆ (RIAA)[50] Platinum 1 000 000^

^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

խմբագրել
Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Հղում
  ԱՄՆ 12 մարտի, 2018 Hot adult contemporary radio [51]
13 մարտի, 2018 Contemporary hit radio [52]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Wass, Mike (2018 թ․ փետրվարի 28). «Taylor Swift Is Releasing "Delicate" As The Next Single From 'Reputation'». Idolator. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  2. «reputation by Taylor Swift on TIDAL». TIDAL. 2017 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  3. Kornhaber, Spencer (2017 թ․ նոյեմբերի 10). «The Old Taylor Swift Is Hiding Within Reputation». The Atlantic. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  4. Sheffield, Rob (2017 թ․ դեկտեմբերի 20). «Rob Sheffield's Top 25 Songs of 2017». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. XIV, DJ Louie (2017 թ․ դեկտեմբերի 4). «The 17 Best Pop Songs of 2017». Vanity Fair. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. Warner, Denise (2018 թ․ մարտի 12). «Taylor Swift Channels Britney Spears' 'Lucky,' Maddie Ziegler in 'Delicate' Video». Billboard. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  7. Paige, Rachel (2018 թ․ մարտի 11). «Here's the meaning behind the "Delicate" video, because Taylor Swift is finally living her best life». HelloGiggles. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  8. Bradley, Nina. «Fans Can't Stop Comparing Taylor Swift's New Video To This 2016 Perfume Ad». Bustle. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
  9. «Taylor Swift - Delicate». YouTube. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  10. Taylor, Elise (2018 թ․ մարտի 12). «All the Downtown Los Angeles Spots Featured in Taylor Swift's 'Delicate' Music Video». Vogue. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  11. «Taylor Swift - Delicate». YouTube. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
  12. Nelson, Geoff (2017 թ․ նոյեմբերի 11). «Taylor Swift – Reputation». Consequence of Sound. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  13. Schonfeld, Zach (2017 թ․ նոյեմբերի 14). «TAYLOR SWIFT'S 'REPUTATION': A TRACK-BY-TRACK REVIEW, FROM 'READY FOR IT' TO 'NEW YEAR'S DAY'». Newsweek. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  14. O’Connor, Roisin (2018 թ․ մարտի 12). [www.independent.co.uk/arts-entertainment/music/news/taylor-swift-delicate-music-video-watch-lyrics-reputation-world-tour-a8251316.html%3famp «Taylor Swift dances like nobody's watching in 'Delicate' video»]. Newsweek. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  15. Cohen, Jess (2018 թ․ հունիսի 13). «Teen Choice Awards 2018: Avengers: Infinity War, Black Panther and Riverdale Among Top Nominees». E! News. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  16. «Taylor Swift's "Delicate" is Reputation's biggest radio hit». Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  17. «Taylor Swift Tops Pop Songs Airplay Chart With 'Delicate'». Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
  18. Australian-charts.com — Taylor Swift — Delicate. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է April 14, 2018.
  19. Taylor Swift — Delicate Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է April 4, 2018.
  20. Ultratop.be — Taylor Swift — Delicate (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է April 28, 2018.
  21. Ultratop.be — Taylor Swift — Delicate (ֆր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է May 19, 2018.
  22. Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է August 21, 2018.
  23. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada AC for Taylor Swift. Ստուգվել է September 25, 2018.
  24. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Taylor Swift. Ստուգվել է August 8, 2018.
  25. Taylor Swift Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Taylor Swift. Ստուգվել է September 18, 2018.
  26. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201825. Ստուգվել է June 25, 2018.
  27. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 201814 into search. Ստուգվել է April 12, 2018.
  28. Lescharts.com — Taylor Swift — Delicate (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է March 28, 2018.
  29. «Monitor Latino – Top 20 General – Honduras – Del 21 al 27 de Mayo, 2018» (Spanish). Monitor Latino. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  30. «TOPPLISTINN 26. MAI 2018». RÚV. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
  31. «Top 20 Most Streamed International & Domestic Singles in Malaysia» (PDF). Recording Industry Association of Malaysia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  32. Charts.org.nz — Taylor Swift — Delicate. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է April 20, 2018.
  33. «VG-lista – Topp 20 Single uke 25, 2018». VG-lista. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.
  34. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV. Ստուգվել է May 28, 2018.
  35. "Portuguesecharts.com – Taylor Swift – Delicate". AFP Top 100 Singles. Retrieved May 11, 2018.
  36. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է June 2, 2018.
  37. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201839. Ստուգվել է October 8, 2018.
  38. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 201815 into search. Ստուգվել է April 17, 2018.
  39. Swedishcharts.com — Taylor Swift — Delicate. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է April 20, 2018.
  40. Taylor Swift — Delicate swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է April 9, 2018.
  41. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է April 21, 2018.
  42. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift. Ստուգվել է July 24, 2018.
  43. Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Contemporary for Taylor Swift. Ստուգվել է September 11, 2018.
  44. Taylor Swift Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Taylor Swift. Ստուգվել է July 3, 2018.
  45. Taylor Swift Album & Song Chart History Billboard Dance/Mix Show Airplay for Taylor Swift. Ստուգվել է August 4, 2018.
  46. Taylor Swift Album & Song Chart History Billboard Pop Songs for Taylor Swift. Ստուգվել է July 24, 2018.
  47. «Top 100 Venezuela» (Spanish). National-Report. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  48. «ARIA Charts – Accreditations – 2018 Singles». Australian Recording Industry Association. {{cite web}}: |access-date= requires |url= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  49. «British single certifications – Taylor Swift – Delicate». British Phonographic Industry. Վերցված է September 28, 2018-ին. Select singles in the Format field. Select Gold in the Certification field. Type Delicate in the "Search BPI Awards" field and then press Enter.
  50. «American single certifications – Taylor Swift – Delicate». Recording Industry Association of America. Վերցված է July 23, 2018-ին.
  51. «Hot/Modern/AC Future Releases». All Access Music Group. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  52. «Top 40/M Future Releases». All Access Music Group. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել