Dance with My Father, երգիչ և երգահան Լյութեր Վանդրոսի 13-րդ համանուն ստուդիական ալբոմի սինգլներից։ Վանդրոսը գրել է երգը Ռիչարդ Մարքսի հետ՝ անձնական պատմության հիման վրա։ Երգը պատկերում է Վանդրոսի մանկության հիշողությունները, երբ հայրը պարում էր իր և մոր հետ։

«Dance with My Father»
«Dance with My Father» սինգլի շապիկը (Լյութեր Վանդրոս, 2003)
Լյութեր Վանդրոսի սինգլը
«Dance with My Father» ալբոմից
Թողարկվածմայիսի 30, 2003
Ֆորմատ7", CD սինգլ, թվային ներբեռնում
ԺանրR&B, փոփ, adult contemporary
Տևողություն4:26
ԼեյբլJ
ՊրոդյուսերԼյութեր Վանդրոս, Նեթ Էդերլի կրտսեր
Լյութեր Վանդրոսի սինգլների ժամանակագրություն
«I'd Rather»
(2002)
«Dance with My Father»
(2003)
«Think About You»
(2003)

Թեև Վանդրոսի հոսպիտալացման պատճառով երգը բավականաչափ չգովազդվեց, այն դարձավ ժամանակի ամենաշատ պահանջարկ ունեցող երգերից մեկը։ 2003 թվականի Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ «Dance with My Father» երգը ճանաչվեց տարվա երգ, ինչպես նաև տղամարդու լավագույն R&B վոկալային կատարում։

Թողարկում խմբագրել

Վանդրոսը գրեց երգը Ռիչարդ Մարքսի հետ՝ հիմնվելով անձնական պատմության վրա[1]։ Համարվելով Վանդրոսի «կարիերայի երգը»՝ «Dance with my Father»-ը ձոն է իր հորը՝ Լյութեր Վանդրոս ավագին, որը մահացել էր շաքարախտի բարդությունից։ Վանդրոսը 7 տարեկան էր, երբ մահացավ հայրը։ Ըստ Մարքսի՝ այս երգը գրելը շատ հուզումնալից էր Վանդրոսի համար, որովհետև «նախկինում նա այս թեման չէր շոշափել»[2]։

Լարային նվագարանի, դաշնամուրի և հարվածային գործիքների միախառնումը[3] Վանդրոսի մոտ վեր են հանում հոր մասին հիշողությունները, որը պարում էր մոր հետ։ Մայրը՝ Մերի Այդան, ասում էր․ «Ես զարմացած եմ, թե որքան լավ է Լյութերը հիշում հորը, թե ինչպես էինք մենք պարում ու երգում տանը։ Ես այնքան զարմացած էի, որ 7.5 տարեկան հասակում նա հիշում է, թե որքան երջանիկ ընտանիք էինք»[4]։ Ռոլինգ Սթոուն ամսագրի լրագրող Բարի Վալտերզը երգի խոսքերով արտահայտված հիշողությունները համարում է ցավոտ և անձնական։ Ըստ լրագրողի՝ երբ Վանդրոսը խնդրում է Աստծուն վերադարձնել հորը, «լալկան երգը վերափոխվում է մտախոհ, խիստ անձնական աղոթքի»[5]։

2003 թվականի մայիսի 30-ին՝ «Dance with my Father» սինգլի թողարկման օրը Վանդրոսը հոսպիտալացված էր՝ կաթվածի պատճառով։ Սինգլի այս պատեհաժամ թողարկումը գրավեց քննադատների ուշադրությունը։ Դևիդ Ջեֆրիզը «Allmusic»-ից՝ իր՝ ալբոմի ակնարկում գրեց, որ «երգի խոսքերը սիրելի անձանց կորուստն էլ ավելի դառն են դարձնում»[6]։

Ընդունելություն խմբագրել

Թեև Վանդրոսը անկարող էր գովազդել ալբոմը՝ «Dance with My Father»-ը հեռարձակվում էր համար առաջին ռադիոկայաններով։ Օրինակ՝ այն գրավեց WLTW-ի առաջատար դիրքերը, որն ԱՄՆ-ի առաջին ռադիոկայաններից էր, որ հեռարձակեց երգը։ Նախքան կաթվածը՝ Լյութերը գրեց WLTW-ի ծրագրային ղեկավարին՝ տեղեկացնելով վերջինիս, թե որն է ինքը համարում իր «կարիերայի երգը»[7]։ Տնօրենը թույլտվություն խնդրեց լեյբլից, սակայն միայն հոսպիտալացումից հետո J Records-ը թույլատրեց երգի հեռարձակումը, որից հետո այն 2003 թվականի ապրիլի 28-ին հնչեց «Boston Public» հեռուստասերիալում։ «Dance with My Father»-ը դարձավ ժամանակի ամենապահանջված երգերից մեկը[7]։

2004 թվականի փետրվարին «Dance with My Father»-ը Վանդրոսին և Մարքսին Գրեմմի մրցանակ բերեց՝ տարվա երգ և տղամարդու լավագույն R&B վոկալային կատարում անվանակարգերում։ Մարքսն ընդունեց մրցանակը Վանդրոսի անունից, որն առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը։ Նույն միջոցառման ժամանակ Սելին Դիոնը Վանդրոսի փոխարեն կատարեց երգը, իսկ Մարքսը նվագակցում էր նրան դաշնամուրով[8]։ Կատարումից հետո Վանդրոսը, այնուամենայնիվ, ընդունեց մրցանակները տեսագրված հոլովակի միջոցով[9]։

«Dance With My Father»-ը ԱՄՆ-ի առաջին 40 հիթերի շարքում 38-րդ տեղն էր զբաղեցնում։ Սինգլը 21-րդ հորիզոնականում էր նաև UK Singles Chart-ում։ 2009 թվականի օգոստոսի 29-ին երգը կրկին հայտնվեց առաջին 40 հիթերի շարքում այն բանից հետո, երբ այն կատարեց Ջո ՄակԷլդերին բրիտանական X Factor հեռուստատեսային շոուի ժամանակ։ 2009 թվականի դեկտեմբերի 20-ին երգը UK Singles Chart-ում զբաղեցրեց 48-րդ հորիզոնականը։

Տեսահոլովակ խմբագրել

Մինչ Վանդրոսը հիվանդանոցում էր, սինգլի համար տեսահոլովակ նկարահանվեց։ Հյուրընկալելով նրա հանրաճանաչ ընկերներին՝ տեսահոլովակը պատկերում է երաժիշտների, դերասանների և սպորտի աստղերի։ Տեսահոլովակում երևում են նաև Վանդրոսի մանկությունից որոշ հատվածներ[10]։

Երգիչներից մեկը, որ հայտնվեց տեսահոլովակում Բիյոնսեն էր՝ հոր՝ Մեթյուի հետ։ Նոուլզը համագործակցել էր Վանդրոսի հետ 1978 թվականի «The Closer I Get To You» երգի ռիմեյքի համար, որն ընդգրկվել էր նաև «Dance With My Fathe» ալբոմում[10]։

Այլ աստղերը, որոնք նկարահանվեցին տեսահոլովակում, Մոնիկան էր, Բրայան ՄակՆայթը, Ջոնի Ջիլը, Սթիվի Ուանդերը, Գարսել Բովեն, Դեյմոն Ուեյանսը, Հոլլի Ռոբինսոն-Փիթը, Ուիթնի Հյուսթոնը, Բեբիֆեյսը, Մորիս Չեսթնաթը, Նոնա Գեյը, Աշանթին, Փաթի ԼաԲելը, Ռուբեն Ստադարդը, Բրենդի Նորվուդը, Քուինսի Ջոնսը և Վայքլեֆ Ժանը։

Երգի տարբերակներ խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  «Dance With My Father» երգն Անտոն Ստիվենսի կատարմամբ։

«Dance with My Father»-ը թողարկվել է տարբեր քավեր տարբերակներով և բազում ալբոմներում։ Քանթրի երգիչ Քելի Քոֆին ձայնագրեց երգի քավերը, որը Billboard Hot Country Singles & Tracks (այժմ՝ Hot Country Songs) չարթում զբաղեցրեց 41-րդ հորիզոնականը։ Այն ընդգրկվեց նաև երգչուհու չթողարկված՝ «A Little More Me» ստուդիական ալբոմում։ Լին Փոլն ընդգրկեց երգն իր «Late Night» ալբոմում։

Երգն ընդգրկվել է նաև Վանդրոսին նվիրված տարբեր ալբոմներում․ դրանցից մեկում՝ «So Amazing: An All-Star Tribute to Luther Vandross album»-ում Սելին Դիոնը, որը 2003 թվականին կորցրել էր հորը, կատարեց սինգլը։ Ալբոմը թողարկվեց Վանդրոսի մահից հետո[9][11]։ 2 տարի անց երգն ընդգրկվեց Դիոնի «My Love: Ultimate Essential Collection» ալբոմում[12]։

2009 թվականին X Factor-ի հաղթող Ջո ՄակԷլդերին կատարեց այս երգը շոուի 6-րդ եթերաշրջանում։ Եզրափակիչ փուլում նա նորից կատարեց այս երգը և հաղթող ճանաչվեց։ Երգիչը կատարեց երգը նաև այլ հանդիսությունների ժամանակ, երգն ընդգրկվեց նաև նրա 2011 թվականին թողարկված երկրորդ՝ «Classic» ստուդիական ալբոմում։ Այս տարբերակն առաջին անգամ հնչեց 2011 թվականի օգոստոսի 7-ին Magic ռադիոյով։ ՄակԷլդերիի կենդանի կատարումը տարածվեց նաև որպես տեսահոլովակ, որն առաջին անգամ ցուցադրվեց 2011 թվականի սեպտեմբերի 13-ին «Entertainment Focus»-ով[13]։

Ֆիլիպինցի R&B երգիչ Ջեյ Արը կատարեց երգը 2010 թվականին։ Երգն ընդգրկվեց նաև երգչի 5-րդ ստուդիական ալբոմում։

2012 թվականի ապրիլի 25-ին «American Idol»-ի 11-րդ եթերաշրջանի մասնակից Ջեսիկա Սանչեսը կատարեց երգը շոուի 6-րդ երեկոյի ընթացքում։ Մրցույթի ժյուրին գովեց նրա կատարումը։ Ջենիֆեր Լոպեսը, «American Idol»-ի ժյուրիի անդամներից մեկը, ասաց․ «Սա հավանաբար այս երգի ամենալավ կատարումն էր, որ երբևէ լսել եմ»։ Սանչեսն ասաց շոուի հաղորդավար Ռայան Սիքրեսթին, որ իր կատարումը նվիրում է հորը, որը զինվորական է Սինգապուրում։

2013 թվականին ավստրալիացի երգիչ Էնթոնի Քալեան ընդգրկեց երգը իր «Thirty» ալբոմում։

2015 թվականին բրիտանական X Factor հեռուստաշոուի մասնակից Անտոն Ստիվենսը կատարեց այս երգը շոուի 3-րդ երեկոյի ժամանակ[14]։

Լավագույն դիրքերը չարթերում խմբագրել

Չարթ (2003-2004) Լավագույն
դիրք
US Billboard Hot 100[15] 38
US Billboard Hot Adult Contemporary Tracks[15] 4
US Billboard Hot R&B/Hip-Hop Songs[15] 28
UK Singles Chart[16] 21
Չարթ (2009) Peak
position
UK Singles Chart 38
Չարթ (2010) Peak
position
German Downloads Chart[17] 43
Austrian Singles Chart[18] 42
Swiss Singles Chart[19] 50

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Waldron, Clarence. «Luther Vandross». Jet. Johnson Publishing Company. 105: 63. ISSN 0021-5996. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. Billboard staffers (2004 թ․ փետրվարի 21). «Billboard Goes to the Grammys». Billboard. Nielsen Business Media, Inc. 116: 69. ISSN 0006-2510. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. Flick, Larry (2003 թ․ սեպտեմբերի 4). «Dancing with Luther». The Advocate. Here Publishing: 59. ISSN 0001-8996. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. «Luther Vandross». Ebony. Johnson Publishing Company. 59: 79. November 2003. ISSN 0012-9011. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. Walters, Barry (2003 թ․ հունիսի 3). «Luther Vandross: Dance with My Father». Rolling Stone. Jann S. Wenner. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. Jeffries, David. «Dance with My Father: Luther Vandross». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. 7,0 7,1 Kaufman, Gil (2003 թ․ հունիսի 11). «Luther Vandross Moved Out Of Intensive Care». MTV News. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. «US singer-songwriter Richard Marx to hold concert at Big Dome». The Manila Bulletin. 2011 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  9. 9,0 9,1 Moss, Corey (2005 թ․ հուլիսի 1). «R&B Singer Luther Vandross Dead At 54». MTV News. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  10. 10,0 10,1 «Vandross Video Features Famous Friends, Fans». Billboard. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  11. «For The Record: Quick News On Kid Rock, Jimmy Jam And Terry Lewis, Consequence, Damien Rice, Pennywise, Our Lady Peace & More». MTV News. 2005 թ․ հունիսի 17. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  12. «Dance with My Father: Celine Dion». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  13. World Exclusive: Watch Joe McElderry's New Video Արխիվացված 2011-10-11 Wayback Machine Entertainment Focus. Retrieved on 13 September 2011.
  14. «X Factor 2015: Anton Stephans WOWs with 'Dance with Father Again'». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 11-ին.
  15. 15,0 15,1 15,2 Billboard chart info AllMusic.com. Retrieved 28 July 2009.
  16. UK Singles Chart info Chartstats.com. Retrieved 28 July 2009.
  17. «Leona Lewis dank "Supertalent" wieder in den Download-Charts». Media Control. 2010 թ․ հոկտեմբերի 7. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
  18. austrianncharts.com. Dance with My Father. Retrieved in 2010-10-06.
  19. swisscharts.com. Dance with My Father. Retrieved in 2010-10-06.