Բացել գլխավոր ցանկը

Դեյմոն Ուեյանս (անգլ.՝ Damon Kyle Wayans, 1960 թվական սեպտեմբերի 4, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, Ուեյանս եղբայրներից մեկը։

Դեյմոն Ուեյանս
անգլ.՝ Damon Kyle Wayans
2007 Damon Wayans crop 01.jpg
Ծնվել է1960 թվական սեպտեմբերի 4
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1984- մինչ այժմ
Երեխա(ներ)Դեյմոն, Մայքլ, Կառա Միյա, Կայլա
IMDbID 0001834
Commons-logo.svg Դեյմոն Ուեյանս՝ Վիքիպահեստ

ԿենսագրությունԽմբագրել

Դեյմոնը ծնվել է բազմազավակ և աղքատ ընտանիքում: Նա ունի հինգ քույր (Էլվիրա, Վոննի, Նադյա, Քիմ, Դիդրե), և չորս եղբայր (Մարլոն, Կինեն Այվորին, Շոն, Դուեյն)։ Դեյմոնը վաղ հասակից սկսել է աշխատել, որպեսզի օգնի իր ընտանիքին։ Հնարավոր է, որ հենց այդ պատճառով նա դուրս եկավ դպրոցից և դարձավ կատակերգու դերասան, սկսեց հանդես գալ տարբեր ակումբներում՝ գումար վաստակելու համար։

1984 թվականին Դեյմոնին առաջարկեցին նկարահանվել «Ոստիկանը Բևեռլի Հիլզից» ֆիլմում: Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ և Դեյմոն Ուեյանսին նկատեցին։ Նա ընդունեց նաև «Եռակի դավաճանություն» ֆիլմում նկարահանվելու առաջարկը, իսկ մեկ տարի հետո նկարահանվեց «Այլ աշխարհ» կինոկատակերգական հեռուստասերիալում։ Երիտասարդ դերասանը սկսեց ակտիվորեն նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում։ «Երկրային աղջիկները մատչելի են» ֆիլմում նա նկարահանվեց Ջիմ Քերրիի հետ, իսկ «Կենդանի գույն» սերիալում դերասանը նկարահանվեց իր եղբայր Կինեն Այվորնի հետ, որտեղ միաժամանակ մարմնավորեց մի քանի դերեր։ 1991 թվականին նա «Վերջին բոյսկաուտ» ֆիլմում մարմնավորեց գլխավոր դերերից ռեժիսոր Թոնի Սկոտին։

Իսկ 1992 թվականին «Գումար, գումար, շատ գումար» կինոնկարում նա ոչ միայն մարմնավորեց գլխավոր դերը, այլև դարձավ ֆիլմի սցենարիստը և պրոդյուսերներից մեկը՝ ներգրավվելով իր եղբոր՝ Մարլոն Ուեյանսի ֆիլմի նկարահանումներում։ 1993 թվականին Դեյմոն Ուեյանսը մարմնավորեց ինքն իրեն՝ «Վերջին կինոհերոսը» ֆիլմում։ 1994 թվականին նա դարձավ «Բլանկմեն» ֆանտաստիկ ֆիլմի սցենարի համահեղինակ, բացի այդ մարմնավորելով գլխավոր դերերից մեկը։ Ինչպես այս, այնպես էլ հաջորդ «Մայոր Պեյն» կատակերգական ֆիլմը մեծ հաջողության են հասնում։ Հետագայում նկարահանվում է «Մեծ սպիտակ խաբեություն» ֆիլմում Սեմյուել Ջեքսոնի հետ և «Բասկետբոլի տենդ» ֆիլմում Դենիել Ստերնոմի հետ։

Անձնական կյանքԽմբագրել

Դեյմոն Ուեյանսն ամուսնացած է եղել Լիզա Տորների հետ, սակայն 2000 թվականին նրանք ամուսնալուծվեցին։ Նրանք ունեն չորս երեխա՝ երկու տղա (Դեյմոն, Մայքլ) և երկու աղջիկ (Կառա Միյա, Կայլա)։ Ուեյնսների մեծ ընտանիքը բաղկացած է հայտնի կինոդերասաններից, ռեժիսորներից, սցենարիստներից և կինոկատակերգուներից:

ՖիլմագրությունԽմբագրել

Դերասան
Թվական Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2010 Untitled Damon Wayans Project
2004—2010 Tavis Smiley
2009 Giuseppe
2008 Ավելի լավ հնարավոր չէ Never Better
2006 Պինգվինների ֆարս Farce of the Penguins
2004 Ժպիտի ետևում Behind The Smile
2003 Մարսի Իքս Marci X
2000 Ձանձրացնողները Bamboozled
2001-2005 Իմ կինն ու երեխաները My Wife and Kids
1999 Խենթը Crazy
1997 Հայացք Look
1996 Անխոցելի Bulletproof
1996 Բասկետբոլի տենդ Celtic Pride
1996 Մեծ սպիտակ խաբեություն The Great White Hype
1995 Մայոր Պեյն Major Payne
1994 Բեթմենի ստվերը
1994 Բլանկմեն Blankman
1993 Վերջին կինոհերոսը Last Action Hero
1992 Գումար, գումար, շատ գումար Mo’ Money
1991 Վերջին բոյսկաուտը The Last Boy Scout
1990 Նայիր, թե ով է խոսում Look Who’s Talking Too
1990 Կենդանի գույներում
1988 Punchline
1988 Երկրային աղջիկները մատչելի են Earth girls are easy
1988 Ես կգտնեմ քեզ, անճոռնի՛ I’m Gonna Git You Sucka.
1988 Գույներ Colors
1987 Ռոկսանա Roxanne

Արտաքին հղումներԽմբագրել