Computer Bild, գերմանական համակարգչային տեխնոլոգիաններին նվիրված պարբերական, որը թողարկվում է 2 շաբաթը մեկ անգամ և հրապարակվում է Axel Springer SE հրատարակչության կողմից։ Այն հրապարակվում է իննը երկրերում, և համարվում է համակարգչային թեմատիկային վերաբերվող ամենաշատ վաճառված պարբերականը Եվրոպայում։


գերմ.՝ Computer Bild և լեհ.՝ Komputer Świat[1]
Изображение логотипа
Տեսակհանդես
Ժանրcomputer magazine?
Լեզուգերմաներեն և լեհերեն[1]
Հիմնադրվել է1996
ՀրատարակիչAxel Springer SE?
ԳրասենյակՀամբուրգ, Գերմանիա
ISSN1506-4026 և 1689-3662
Կայքcomputerbild.de(գերմ.) և komputerswiat.pl
 Computer Bild Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
Լոգո

Computer Bild-ը առաջին անգամ հրապարակվել է 1996 թվականին[2][3]։ Խմբագիրը Ակսել Թելզերովն է, ով զբաղեցնում է այս պաշտոնը 2012 թվականի փետրվարից, իսկ նախորդ խմբագիրը՝ Հանս Մարտին Բերրն էր, ով այդ պաշտոնին էր 2006 թվականի հեկտեմբերից։ Պարբերականի կազմավորումից ի վեր ամսագրի ղեկավարն էր Հարալդ Կուպեկնը, ով այդ պաշտոնը թողեց 2006 թվականին։

Գերմանիայում պարբերականը լույս է տեսում ամեն 2 շաբաթը մեկ անգամ[4]։ Պարբերականը ունի նաև լեհական հրատարկչություն, որը համարվում է Axel Springer SE-ի դուստր ընկերություն և կրում է Axel Springer Polska անվանումը[5]։ Պարբերականը ադապտացվում է այն երկրի հետ, որտեղ այն թողարկվում է։

Շրջանառություն խմբագրել

Computer Bild պարբերականը 2001 թվականի տվյալներով վաճառել էր ավելի քան 1,057,000 օրինակ[4]։ Պարբերականի իտալական տարբերակը մինչև 2007 թվականը գրանցել էր 36,082 վաճառված օրինակ[6]։ Գերմանիայում վաճառված պարբերականների թիվը 2010 թվականին հասավ 686,527 օրինակի[7]։ 2012 թվականի տվյալներով, Գերմանիայում պարբերականի վաճառքի թիվը նվազել է դառնալով 505,600[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 1506-4026
  2. «COMPUTER BILD Axel Springer MediaPilot». Axel Springer. 2013 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  3. «International Licensing 2012/2013» (PDF). Axel Springer. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
  4. 4,0 4,1 «Top 50 Special Interest magazines worldwide (by circulation)» (PDF). Magazine Organization. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  5. «Axel Springer Polska acquires the Przeglad Sportowy sports pape». Axel Springer AG. 2007 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
  6. «Dati ADS (tirature e vendite)». Fotografi (Italian). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «World Magazine Trends 2010/2011» (PDF). FIPP. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  8. «Annual Report 2012» (PDF). Axel Springer AG. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.