Խիժաճարճատուկ
բույսերի ցեղ
(Վերահղված է Chondrillaից)
Խիժաճարճատուկ | |
![]() | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Եղերդակայիններ (Cichorioideae) |
Տրիբա | Cichorieae |
Ցեղ | Խիժաճարճատուկ (Chondrilla) L., 1753 |
Խիժաճարճատուկ, ծամանիկ (լատին․՝ Chondrilla), բարդածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի բազմաձև ցեղ։ Մինչև 1 մ բարձրություն ունեցող բույսեր են, ճյուղավորվում են հիմքից։ Տերևները նեղ են, հարթ կամ խողովակաձև։ Ծաղիկները մանր են, դեղին գույնի, հավաքված զամբյուղում։ Պտուղը սերմիկ է։ Արմատային համակարգը հզոր է։ Հայտնի է 42 տեսակ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2d/Chondrilla_juncea_%E2%80%94_Flora_Batava_%E2%80%94_Volume_v10.jpg/220px-Chondrilla_juncea_%E2%80%94_Flora_Batava_%E2%80%94_Volume_v10.jpg)
Աճում է Հարավային Եվրոպայի, Միջին Ասիայի տափաստաններում, կիսաանապատներում, մասամբ՝ անապատային շրջաններում։ Պարունակում է կաուչուկ, որը բարձր որակի չէ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 52)։ ![]() |
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիժաճարճատուկ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խիժաճարճատուկ» հոդվածին։ |