Բացել գլխավոր ցանկը

Սթիվեն Հոքինգ

ֆիզիկոս
(Վերահղված է Սթիվեն Հոկինգից)

Սթիվեն Ուիլիամ Հոքինգ (անգլ.՝ Stephen William Hawking, հունվարի 8, 1942(1942-01-08)[1][2][3][4][5][6][7][8][7][9], Օքսֆորդ, Միացյալ Թագավորություն[1] - մարտի 14, 2018(2018-03-14)[5][10][11][7][4][8][7][9], The time allocated for running scripts has expired.), անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմնադիր ու ղեկավար, գիտության հանրայնացնող։ Հոքինգը ցմահ Պապական գիտությունների ակադեմիայի անդամ էր, նախագահի ազատության շքանշանակակիր, ինչը ԱՄՆ֊ում քաղաքացիական անձանց համար համարվում է բարձրագույն պարգև։ 2002 թվականին հարցման արդյունքում Բիբիսի֊ի հրապարակեց բոլոր ժամանակների 100 մեծագույն բրիտանացիների ցանկը, որտեղ Հոքինգը զբաղեցնում էր 25֊րդ տեղը։ Գիտնականը 1979֊ից 2009 թվականները եղել է Քեմբրիջի համալսարանի մաթամատիկայի դասախոս։ Հասել է կոմերցիոն հաջողությունների շնորհիվ իր գիտահանրամատչելի աշխատույթունների, որտեղ նա խոսում է իր սեփական տեսություններից և ընդհանուր առմամբ տիեզերաբանությունից։ Սթիվեն Հոքինգի «Ժամանակի համառոտ պատմություն» գիրքը բիրտանական The Sunday Times հրատարակության կողմից կազմված բեստսելերիների ցանկում է եղել ռեկորդային 237 շաբաթ:

Սթիվեն Հոքինգ
անգլ.՝ Stephen Hawking
Stephen Hawking.StarChild.jpg
Ծնվել էհունվարի 8, 1942(1942-01-08)[1][2][3][4][5][6][7][8][7][9]
Օքսֆորդ, Միացյալ Թագավորություն[1]
Մահացել էմարտի 14, 2018(2018-03-14)[5][10][11][7][4][8][7][9] (76 տարեկանում)
Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[10]
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն[12]
Բնակության վայր(եր)Անգլիա
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[13]
Ազգությունբրիտանացիներ
Դավանանքաթեիզմ[14][15]
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան, տիեզերաբան և գրող
Հաստատություն(ներ)Գոնվիլ և Քիիզ քոլեջ[16], Մաթեմատիկայի ֆակուլտետ, Քեմբրիջի համալսարան[16], Տեսական ֆիզիկայի Պերիմետր ինստիտուտ[17] և Քեմբրիջի համալսարան[18][19]
Գործունեության ոլորտհարաբերականության ընդհանուր տեսություն, Քվանտային ձգողություն, տեսական ֆիզիկա և Տիեզերագիտություն
Պաշտոն(ներ)Մաթեմատիկայի Լուկասյան պրոֆեսոր[18][19]
ԱնդամակցությունԹագավորական արվեստների ընկերություն, Պատվո լեգեոնի շքանշան[20], Պապական գիտությունների ակադեմիա[21], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[20], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[22][23], Լոնդոնի թագավորական ընկերություն[19], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Starmus Festival?
Ալմա մատերՀամալսարանի քոլեջ, Թրինիթի Հոլ[24], St Albans School? և St Albans High School for Girls?
ԿոչումՄաթեմատիկայի Լուկասյան պրոֆեսոր
Գիտական աստիճանԲակալավր (1962) և դոկտորի աստիճան (մարտի 1, 1966)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[25]
Գիտական ղեկավարԴենիս Սիամա
Եղել է գիտական ղեկավարԴոն Փեյջ, Wu Zhongchao?, Marika Taylor?, Fay Dowker?, Bruce Allen?, Raphael Bousso?, Bernard Carr?, Christophe Galfard?, Malcolm Perry?, Raymond Laflamme?, Thomas Hertog?, Gary Gibbons? և Jonathan Halliwell?[26]
Հայտնի աշակերտներBruce Allen?, Raphael Bousso?, Bernard Carr?, Fay Dowker?, Gary Gibbons?, Raymond Laflamme?, Դոն Փեյջ, Malcolm Perry? և Wu Zhongchao?
Ազդվել էԴիքրան Թահթա, Պոլ Դիրակ, Բերտրան Ռասել, Կարլ Փոփեր, Andrei Linde?[27], Յակով Զելդովիչ[27] և Ալբերտ Այնշտայն
ՊարգևներԱլբերտ Այնշտայնի մեդալ[28] Ֆիզիկայի Վոլֆի մրցանակ[29] Կոպլիի մեդալ[30][31] Ազատության նախագահական շքանշան[32] Special Breakthrough Prize in Fundamental Physics?[33] Պատվո լեգեոնի շքանշան[34] Էդինգտոնի մեդալ[35] Թագավորական աստղագիտական ընկերության ոսկե մեդալ[36] Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր[34] Նեյլորի մրցանակ և դասախոսություն[37] Օսկար Կլեյնի հաշատակի դասախոսություն[38] Հյուզի մեդալ[39] Գիտական գրքերի Թագավորական ընկերության մրցանակ[40] Ալբերտի մեդալ[41] Միխելսոն-Մորլի պարգև[42] Ֆոնսեկա մրցանակ[43] Պիոս XI մեդալ[44] Մաքսվելի մեդալ և մրցանակ[45] Դիրակի մեդալ[46] Ադամսի մրցանակ Էնդրյու Գերմանտի պարգև[47] Ջեյմս Սմիթսոնի երկուհարյուրամյակի մեդալ[48] Ռոբերտ Հայնլայնի հուշապարգև[49] Աստուրիայի թագուհու համաձայնության մրցանակ[50] Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր[34] Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր[51] Մարսել Գրոսմանի պարգև[52] Ֆրանկլինի մեդալ[53] BBVA Foundation Frontiers of Knowledge Awards[54] Բոդլիի մեդալ[55] Gold medal of the Spanish National Research Council?[56] Ալբերտ Այնշտայնի պարգև FRSA? Փրինսթոնի համալսարանի պատվավոր դոկտոր Քեմբրիջի համալսարանի պատվավոր դոկտոր[57] Մաթեմատիկական ֆիզիկայի Դենի Հայնեմանի մրցանակ[58] Յուլիուս Էդգար Լիլիենֆելդի պարգև[59] Աստուրիայի արքայազնի պարգև Հիմնարար ֆիզիկայի մրցանակ Բրիտանական կայսրության շքանշան Լոնդոնի թագավորական ընկերության անդամ և ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ
Կուսակցությունչկա
Ամուսին(ներ)Ջեյն Ուայլդ Հոքինգ[60] և Elaine Mason?
Երեխա(ներ)Լյուսի Հոքինգ, Ռոբերտ Հոքինգ և Թիմ Հոքինգ
Կայքhawking.org.uk
Ստորագրություն
Hawkingsig.svg
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Stephen Hawking Վիքիպահեստում

2018 թվականի մարտի 14֊ին Սթիվեն Հոքինգը մահացել է 76 տարեկան հասակում [61][62]։

ԿենսագրությունԽմբագրել

Սթիվեն Հոքինգը ծնվել է 1942 թվականի հունվարի 8-ին Օքսֆորդում, ուր Լոնդոնից տեղափոխվել էին նրա ծնողները՝ գերմանական ավիացիայի ռմբակոծություններից փախչելու նպատակով[63]։

ԾնողներԽմբագրել

Հայրը՝ Ֆրենկ Հոքինգը, աշխատում էր բժշկական կենտրոնում։ Մայրը՝ Իզաբել Հոքինգը, աշխատում էր նույն կենտրոնում՝ որպես քարտուղարուհի։ Ընտանիքում՝ Սթիվենից բացի, դաստիարակվում էին ևս երկու երեխաներ. կրտսեր քույրերը՝ Ֆիլիպան ու Մերին և որդեգրված եղբայրը՝ Էդվարդը[64]։

1950 թվականին երբ հայրը դարձավ Բժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի մակաբուծաբանության բաժնի վարիչ, Հոքինգը և իր ընտանիքը տեղափոխվեցին Սուրբ Ալբանս, Հերթֆորդշայր[65][66]: Սուրբ Ալբանսում ընտանիքը համարվում էր բավական խելացի և որոշ չափով տարօրինակ[65][67]: Նրանք ապրում էին համեստ գոյությամբ, խառնված և աղքատորեն պահում էին իրենց տունը։ Հոքինգի հայրը հաճախ էր բացակայում տնից։ Այս անգամ երբ նա այցելել էր Աֆրիկա, ընտանիքի մյուս անդամները չորս ամիս անցկացրին Մաջորկայում՝ մոր ընկերոջ՝ Բերիլին, և նրա ամուսնուն՝ բանաստեղծ Ռոբերտ Գրեյվսին այցելելով։ [68]

ԿրթությունԽմբագրել

1962 թվականին Հոքինգը ավարտել է Օքսֆորդի համալսարանը, իսկ 1966 թվականին պաշտպանել է իր դոկտորական աշխատանքը «Տիեզերքի ընդլայնման առանձնահատկությունները» թեմայով[69]։

1965 թվականից Հոքինգը աշխատել է որպես գիտաշխատող Քեմբրիջի Գոնբիլ և Կիզ քոլեջում, 1968֊ից 1972 թվականներին՝ Տեսական աստղաբանության ինստիտուտում, 1972-1973 թվականներին Աստղագիտության ինստիտուտում, 1973-1975 թվականներին կիրառական մաթեմատիկայի եւ տեսական ֆիզիկայի անբիոնում, 1975-1977 թվականներին դասավանդել է ձգողականության տեսություն, 1977-1979 թվականներին եղել է գրավիտացիոն ֆիզիկայի պրոֆեսոր և 1979 թվականից եղել է մաթեմատիկայի պրոֆեսոր։ 1974-1975 թվականներին նա Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի դրամաշնորհային ուսանող էր[70][71]։

Ինքն իր մասին Հոքինգը ասել է, որ լինելով մաթեմատիկայի պրոֆեսոր լինելով, նա դպրոցական տարիներին երբեք մաթեմատիական կրթություն չի ստացել։ Օքսֆորդում իր դասավանդման առաջին տարում նա ավարտեց իր դասախոսությունը պահանջած ժամանակից երկու շաբաթ շուտ[72]։

ՀիվանդությունըԽմբագրել

Հոքինգը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ ԿԱՍ (Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ), որը նաև հայտնի է որպես Լուի Գեհրիգի հիվանդություն։ Այս հիվանդությունը տասնամյակներ շարունակ նրան աստիճանաբար անդամալույծ է դարձրել [73][74]։ Հոքինգը մի շարք դժվարությունների միջով է անցել Օքսֆորդում սովորելու իր վերջին տարվա ընթացքում․ նա մի քանի անգամ ընկել է աստիճաններից և քայլելիս։[75] Խնդիրներն առավել վատթարանում են, և նա սկսում է խոսելիս հաճախ հնչյունները կուլ տալ։ Նրա ընտանիքը նկատում է այս փոփոխությունները, երբ նա վերադառնում է տուն Սուրբ ծնունդի համար։ Շուտով բժշկական հետազոտություններ են սկսում։ [76][77] Շարժողական նեյրոնների հիվանդության ախտորոշումը տալիս են այն ժամանակ, երբ Հոքինգը դեռ ընդամենը 21 տարեկան էր (1963 թվական)։ Այդ ժամանակ բժիշկները հաղորդում են, որ նրան ապրելու համար մնացել է 2 տարի[78][79]։ Խոսելու կարողությունից զրկվելուց հետ նա կարողանում էր հաղորդակցվել այլ անձանց հետ շնորհիվ խոսքի սինթեզատորի, որը սկզբում կառավարում էր ձեռքի իսկ հետագայում վզի մկանների միջոցով։

ՄահԽմբագրել

Հոքինգը մահացել է 76 տարեկան հասակում՝ Քեմբրիջի իր տանը 2018 թվականի մարտի 14-ի վաղ առավոտյան: Ընտանիքը պաշտոնապես հայտարարել է գիտնականի մահվան մասին: Դեռևս պարզ չէ, թե ինչից է մահացել Հոքինգը, սակայն պարզվել է, որ նա մահացել է խաղաղ մահով[80][81]:

ՏեսակետներըԽմբագրել

Մարդկության ապագանԽմբագրել

 
Բարաք Օբաման Սթիվեն Հոքինգի հետ խոսելիս

2006 թվականին Հոքինգը համացանցում բաց հարց է ուղղում ժողովրդին․ «Այս աշխարհում, որը թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ էկոլոգիապես առումներով գտնվում է քաոսի մեջ, ինչպե՞ս կարող է մարդկությունը գոյատևել հաջորդ 100 տարիների ընթացքում։» Ավելի ուշ նա պարզաբանում է․ «Ես չգիտեմ պատասխանը։ Այդ պատճառով էլ հարցնում եմ, որպեսզի մարդկանց դրդեմ մտածել այդ մասին և տեղյակ լինել այն վտանգների մասին, որոնց դեմ մենք շուտով կանգնելու ենք։»[82]

Միջուկային պատերազմի, գենետիկորեն ստեղծված վիրուսների և անհայտ վտանգների մասին

Հոքինգը կարծում է, որ կյանքը Երկրի վրա վտանգված է հանկարծակի սկսվող միջուկային պատերազմի, գենետիկորեն ստեղծված վիրուսների և այլ անհայտ վտանգների պատճառով, որոնց մասին մենք դեռ չենք էլ մտածել։.[83]

Տիեզերքի գաղութացման և այլմոլորակայինների հետ կապ հաստատելու մասին

Հոքինգը կարծում է, որ տիեզերքի գաղութացումը անհրաժեշտ է մարդկության ապագայի համար[83][84] Հոքինգը նաև պնդում է, որ այլմոլորակայինները հավանաբար գոյություն ունեն, բայց պետք է խուսափել նրանց հետ կապ հաստատելուց։[85][86] 2010 թվականին նա ասել է․ «Եթե այլմոլորակայիններն այցելեն մեզ, ես կարծում եմ արդյունքը կլինի այնպիսի մի բան, ինչպես երբ Քրիստոֆեր Կոլումբուսը առաջինը ոտք դրեց Ամերիկա, ինչն այդքան էլ լավ ազդեցություն չունեցավ ամերիկացի հնդիկների վրա։»[87]։

Արհեստական մտածողություն

Հոքինգը պնդում է, որ արհեստական մտածողությունը կարող է վճռական լինել մարդկության ճակատագրի որոշման համար։ Նա նաև պնդում է, որ «պոտենցիալ առավելությունները շատ են... Արհեստական մտածողություն ստեղծելու հաջողությունը կլինի ամենամեծ դեպքը մարդկային պատմության մեջ։ Սակայն այն կարող է լինել նաև վերջինը, եթե իհարկե մենք չսովորենք ինչպես խուսափել ռիսկերից։»[88][89]

Համակարգչային վիրուսների մասին

Հոքինգը պնդել է, որ համակարգչային վիրուսը կարող է լինել կյանքի նոր տեսակ և ասել է, որ «միգուցե դա ասում է ինչ-որ բան մարդկային էության մասին և որ կյանքի միակ տեսակը, որը մենք ստեղծել ենք մինչև հիմա միայն կործանարար է եղել։» [90]

Սթիվեն Հոքինգն ասել է`

  • Ոչ ոք չի կարող վիճել մաթեմատիկական թեորեմայի հետ:
  • Շատ սցենարներ կան, թե ինչպես կյանքը կվերանա երկրի երեսից: Ես լավատես եմ, ես հավատում եմ, որ մենք անպայման կհասնենք աստղերին:
  • Գիտելիքի ամենամեծ թշնամին ոչ թե տգիտությունն է, այլ գիտելիքի առկայության պատրանքը:
  • Ես պատկերացում էլ չունեմ՝ ինչքան է իմ IQ-ն: Նրանք, որոնց հետաքրքրում է իրենց IQ-ն, ուղղակի անհաջողակներ են:
  • Եթե զգում եք, որ հայտնվել եք սև խոռոչիմեջ, մեկ է՝ մի հանձնվեք. ելք կա:
  • Ինչ-որ մեկը ժամանակին ասել է. «Գիտնականներն ու մարմնավաճառները նման են իրար. նրանք փող են վերցնում մի բանի համար, ինչն իրենց հաճույք է պատճառում»:
  • Ես ուզում եմ ասել, որ սև խոռոչները այնքան էլ սև չեն, որքան թվում են: Դրանք հավերժական բանտեր չեն, ինչպես կարծում էին առաջ: Դրանցից ելք կա, և գուցե նաև ելք՝ դեպի ուրիշ տիեզերք:
  • Մարդը միակ կենդանի էակն է, որը գիտի՝ իրեն մահ է սպասում, և միակն է, որը կասկածում է դրա անդառնալիության վրա:
  • Շուտ մեռնելու հեռանկարը ինձ ստիպեց հասկանալ, որ կյանքն արժանի է ապրվելու:
  • Թերևս ես հավատում եմ Աստծուն.Աստված ասելով ես հասկանում եմ այն ուժերի մարմնավորումը, որոնք ղեկավարում են Տիեզերքը:
  • Իմ նպատակը բավական պարզ է. ես ուզում եմ հասկանալ Տիեզերքը, ինչո՛ւ է այն այսպիսին և ինչո՛ւ ենք մենք այստեղ:
  • Աստղագետները բավական խելացի են. նրանք իրենց տեսություններն այնքան մշուշոտ են կառուցում, որ ցանկացած ելքի դեպքում դրանք սխալ չլինեն:
  • Բոլոր համակարգերից, որոնք մենք ունենք, ամենաբարդը մեր սեփական մարմիններն են:
  • Իմ ողջ կյանքի ընթացքում ես զբաղվել եմ այն գլխավոր հարցով, որի հետ մարդկությունն առնչվում է, և փորձել եմ պատասխան գտնել: Գուցե հենց այդ պատճառով էլ ես ավելի շատ գրքեր եմ վաճառել ֆիզիկայի մասին, քան Մադոննան՝ սեքսի:
  • Այնտեղ, որտեղ կյանք կա, հույս էլ կա:
  • Գուցե ես ինչ-որ հարցում վատը չեմ, բայց ես Էյնշտեյնը չեմ:
  • Կյանքը ողբերգական կլիներ, եթե այդքան զվարճալի չլիներ:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118761285 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  3. 3,0 3,1 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Stephen Hawking dies aged 76BBC, 2018.
  6. 6,0 6,1 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 7,9 NooSFere — 1999.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Munzinger-Archiv — 1913.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Brockhaus Enzyklopädie
  10. 10,0 10,1 10,2 10,3 Stephen Hawking, modern cosmology's brightest star, dies aged 76The Guardian, 2018.
  11. 11,0 11,1 11,2 Prajavani
  12. https://www.francetvinfo.fr/monde/royaume-uni/stephen-hawking-sera-enterre-au-cote-de-newton-et-darwin-a-l-abbaye-de-westminster_2666542.html
  13. https://web.archive.org/web/20170324032948/http://jeugdliteratuur.org/auteurs/stephen-hawking
  14. http://www.elmundo.es/ciencia/2014/09/21/541dbc12ca474104078b4577.html
  15. http://time.com/5199149/stephen-hawking-death-god-atheist/
  16. 16,0 16,1 Professor Stephen HawkingUniversity of Cambridge.
  17. Physicist Stephen Hawking accepts post at Waterloo instituteToronto Star, 2008.
  18. 18,0 18,1 http://news.bbc.co.uk/1/hi/england/cambridgeshire/8282358.stm
  19. 19,0 19,1 19,2 http://www.damtp.cam.ac.uk/people/s.w.hawking/
  20. 20,0 20,1 http://www.amphilsoc.org/memhist/search?creator=hawking&title=&subject=&subdiv=&mem=&year=&year-max=&dead=&keyword=&smode=advanced
  21. http://www.casinapioiv.va/content/accademia/en/academicians/ordinary/hawking.html
  22. http://www.nasonline.org/member-directory/members/62159.html
  23. Notable Names Database — 2002.
  24. Hawking S. Properties of expanding universes — 1966. — 117 p. — doi:10.17863/CAM.11283
  25. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  26. https://greenspirit.org.uk/uni-story-conf/speaker-jonathan-halliwell/
  27. 27,0 27,1 http://old.elementy.ru/nauchno-populyarnaya_biblioteka/434041/Put_v_nebesa
  28. http://www.einstein-bern.ch/index.php?lang=en&show=medaille
  29. http://www.wolffund.org.il/index.php?dir=site&page=winners&cs=341
  30. https://royalsociety.org/awards/copley-medal/
  31. Award winners : Copley MedalRoyal Society.
  32. http://www.senate.gov/pagelayout/reference/two_column_table/Presidential_Medal_of_Freedom_Recipients.htm
  33. https://breakthroughprize.org/Ceremonies/1
  34. 34,0 34,1 34,2 https://books.google.com/books?id=nZLMWpujVUcC
  35. http://articles.adsabs.harvard.edu/full/seri/QJRAS/0016/0000359.000.html
  36. https://www.ras.org.uk/awards-and-grants/awards/268
  37. http://archive.is/Nbs8
  38. http://www.okc.albanova.se/research/memorial-lecture/earlier-lectures
  39. https://royalsociety.org/awards/hughes-medal/
  40. https://royalsociety.org/awards/science-books/stephen-hawking/
  41. https://web.archive.org/web/20111001064139/http://www.thersa.org/about-us/history-and-archive/medals/albert-medal
  42. http://www.phys.cwru.edu/events/mmal.php
  43. http://www.usc.es/en/cursos/conciencia/premio_fonseca2008.html
  44. http://www.casinapioiv.va/content/dam/accademia/pdf/vari/hawking_piusximedalbooklet.pdf
  45. http://www.iop.org/about/awards/career/maxwell/medallists/page_38660.html
  46. http://www.iop.org/about/awards/gold/dirac/medallists/page_38431.html
  47. http://www.aip.org/aip/awards/gemant-award/stephen-hawking
  48. http://newsdesk.si.edu/about/awards
  49. http://www.nss.org/awards/heinlein_award.html
  50. http://www.fpa.es/en/prince-of-asturias-awards/awards/1989-stephen-hawking.html?especifica=0&identificador=350&
  51. https://books.google.com/books?id=YuVgogxtdB4C&lpg=PT596&dq=%22oxford%20honorary%22%20inauthor%3A%22Kitty%20Ferguson%22&pg=PT187#v=onepage&q=honorary&f=false
  52. http://www.icra.it/MG/awards/Welcome.htm
  53. https://www.fi.edu/laureates/stephen-w-hawking
  54. http://www.fbbva.es/TLFU/tlfu/ing/microsites/premios/fronteras/galardonados/2015/ciencias.jsp
  55. http://www.bodleian.ox.ac.uk/news/2015/mar-20
  56. http://elpais.com/diario/1989/10/10/sociedad/623977210_850215.html
  57. https://www.cambridge-news.co.uk/news/cambridge-news/stephen-hawking-dead-cambridge-university-14408677
  58. http://www.aps.org/programs/honors/prizes/heineman.cfm
  59. https://www.aps.org/programs/honors/prizes/lilienfeld.cfm
  60. https://science.howstuffworks.com/dictionary/famous-scientists/physicists/stephen-hawking1.htm
  61. The time allocated for running scripts has expired.
  62. The time allocated for running scripts has expired.
  63. The time allocated for running scripts has expired.
  64. Kristine Larsen Stephen Hawking: A Biography. — Prometheus Books, 2007. — ISBN 1591025745, ISBN 9781591025740
  65. 65,0 65,1 Ferguson, 2011, էջ 22
  66. Larsen, 2005, էջ xiii
  67. White, Gribbin, էջ 12
  68. Larsen, 2005, էջ 3
  69. The time allocated for running scripts has expired.
  70. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ The time allocated for running scripts has expired. անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  71. Астрономы: Биографический справочник, 1986
  72. Stephen Hawking Black Holes and Baby Universes and Other Essays. — Bantam Books, 1996. — ISBN 0-553-37411-7
  73. The time allocated for running scripts has expired.
  74. The time allocated for running scripts has expired.
  75. Ferguson, 2011, էջ 32
  76. White, Gribbin, էջ 59
  77. Ferguson, 2011, էջեր 34–35
  78. Larsen, 2005, էջեր 18–19
  79. White, Gribbin, էջեր 59–61
  80. The time allocated for running scripts has expired.
  81. The time allocated for running scripts has expired.
  82. The time allocated for running scripts has expired.
  83. 83,0 83,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ The time allocated for running scripts has expired. անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  84. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ The time allocated for running scripts has expired. անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  85. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ The time allocated for running scripts has expired. անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  86. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ The time allocated for running scripts has expired. անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  87. The time allocated for running scripts has expired.
  88. The time allocated for running scripts has expired.
  89. The time allocated for running scripts has expired.
  90. Ferguson, 2011, էջ 179

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սթիվեն Հոքինգ հոդվածին

Սթիվեն Հոքինգի մասինԽմբագրել

Սթիվեն Հոքինգի գրքերըԽմբագրել

Աստղաֆիզիկայի աշխարհագրության տեսակետը։ The time allocated for running scripts has expired.