CamStudio, բաց ելակետային կոդով անվճար գործիք աշխատասեղանից տեսանյութերի հեռարձակումի և AVI, MP4 կամ SWF վրա տեսագրման համար[1][2]։ Կիրառվում է տեսապրեզենտացիաներ կամ ծրագրային ապահովման օգտագործման դասընթացներ ստեղծելու համար։

CamStudio
Տեսակծրագիր
Գրված է՝C++
ՕՀWindows
Առկա էանգլերեն
Լույս տեսավ՝Հոկտեմբերի 21, 2001
ՊլատֆորմWindows
Վերջին կայուն տարբերակ2.7.4 (Build r326) (Օգոստոսի 10, 2016)
ԱրտոնագիրGNU GPL
Կայքcamstudio.org(անգլ.)
 CamStudio Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ի սկզբանե CamStudio-ն թողարկել է RenderSoft ընկերությունը 2001 թվականին։ 2003 թվականին eHelp կորպորացիան, որը տիրապետում էր մրցակցող RoboDemo (ներկայումս այն կոչվում է Adobe Captivate) արտադրանքին, գնել է ընկերությունը։ eHelp կորպորացիան թողարկել է CamStudio 2.1 թարմացված տարբերակը՝ իր լիցենզիոն ծրագրային ապահովության ներքո։ Նրանում ուղղվել է մի քանի թերություն և ամենակարևորը՝ SWF ստեղծելու եզակի հնարավորությունը։ Ապա CamStudio 2.0-ի (վերջին տարբերակը բաց ելակետային կոդով) որպես անվճար ծրագրի զարգացումը թարմացվել է և 2007 թվականի սեպտեմբերին թողարկվել է CamStudio 2.5 Beta 1-ը։ Համապատասխանաբար իրականացվել է ռեբրենդինգ և բաց ծրագրային ապահովում[3]։

Հնարավորություններ խմբագրել

Ծրագիրն ունի հետևյալ առավելությունները[4]

  • ողջ էկրանի, պատուհանի կամ ընդգծված մասի ընդգրկում[5]
  • համակարգում տեղադրված ցանկացած կոդեկների պահպանություն
  • տեսագրության ֆորմատի ընտրություն
  • վեբ-տեսախցիկի աջակցություն
  • ձայնագրություն՝ ձայնի ուղեկցությամբ
  • ստանդարտ կուրսորի փոխարինում։

Քննադատություն խմբագրել

Ծրագիրն ունի հետևյալ թերությունները[4]։

  • տեսագրումից առաջ բացակայում է ժամաչափը
  • չի պահպանում բեռնումը տեսասերվիսներ
  • չի կարող ստեղծել էկրանակադրեր
  • չունի հայալեզու միջերես։

Վիրուս խմբագրել

2016 թվականի օգոստոսին VirusTotal-ի վերլուծությունը ցույց է տվել, որ 54 հակավիրուսային ծրագրերից, որոնց թվում էր նաև Dr.Web-ը, տեղակայված ֆայլերում գտել են վնասակար installCore ծրագիրը[6]։ 2017 թվականի փետրվարին հակավիրուսային ծրագրերի քանակը, որոնք հայտնաբերել են վնասակար ծրագրային ապահովում, հասել է 55-ից 31-ի[7], սակայն մեկ ամիս անց դրանց թիվը կրճատվել է՝ դառնալով 60-ից 17[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. журнал Мир ПК 10/2010, стр. 53
  2. журнал ComputerBild 09/2011, стр.95
  3. CamStudio’s History
  4. 4,0 4,1 Скринкастинг и создание обучающих роликов // Chip : журнал. — 2011. — № 5. — С. 104—105. — ISSN 1609-4212.
  5. CamStudio 2.6 // Computer Bild : журнал. — 2011. — № 19. — С. 48. — ISSN 2308-815X.
  6. анализ файла camstudio.exe VirusTotal от 6.08.2016
  7. анализ файла camstudio.exe VirusTotal от 14.02.2017
  8. анализ файла camstudio.exe VirusTotal от 8.03.2017

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «CamStudio» հոդվածին։