Սքրինքասթինգ (անգլ.՝ screen — էկրան և անգլ.՝ broadcasting — հաղորդում, հեռարձակում), փոդքասթինգի տեսակ, որը թույլ է տալիս լայն լսարանին փոխանցել տեսահոսք, որը տեղի է ունենում օգտագործողի համակարգչում։ Սքրինքասթինգը հաճախ կիրառվում է կրթության ոլորտում՝ ինչ-որ բան սովորեցնելու համար[1]։

Ծրագրի պատուհանի նկարը։ Ձախ կեսում ընթացիկ էկրանի պարունակության նկարն է՝ ներառյալ նկարող ծրագիրը այդ նկարով։ Ներքևում ձայնագրություն սկսելու և պատուհանի ընտրության ստեղներ են։ Աջ կեսում վերևից ներքև տեսանյութի ձայնագրության և ձայնի որակի ընտրության կարգավորիչներն են

Սքրինքասթ (անգլ.՝ screencast), տեղեկատվության թվային տեսաձայնագրություն, որն անցկացվում է համակարգչի էկրանին, հայտնի է նաև որպես video screen capture (բառացի՝ «էկրանի տեսաընդգրկում»)։ Հաճախ ուղեկցվում է ձայնային մեկնաբանություններով[2]։

Սքրինքասթերի ստեղծման համար օգտագործվում է ոչ թե web- կամ տեսախցիկներ, այլ հատուկ ծրագրային ապահովում, այնպիսին, ինչպիսիք են՝ CamStudio-ն կամ Jing![3][4][5]։

Պատմություն խմբագրել

Սքրինքասթի օրինակ․ տեսանյութ, որը ցույց է տալիս, թե ինչպես փոխել նկարը GIMP ծրագրի «levels» գործիքի օգնությամբ։

Հենց «screencast» հասկացությունը 2004 թվականին շրջանառության մեջ է դրել InfoWorld ամսագրի սյունակագիր Ջոն Ուդելը[6]։ Հեղինակը այս տեխնոլոգիան բնութագրել է որպես «տեսահոլովակներ սոֆթի մասին՝ ձայնագրված ձայնի ուղեկցությամբ»[7]։ Ընդ որում ինքը՝ Ջոն Ուդելը, չի համարում իրեն ինչ-որ նորի գյուտարար, իր իսկ խոսքերով նրա դերը կայացել է «փորձարկման և ցուցադրման միջոցով ուղղություն սահմանելու և զարգացնելու մեջ»[6]։

«Screencam»[en] տերմինը առօրյայում կարող է գործածվել որպես սքրինքասթի այլընտրանքային անվանում․ ի սկզբանե այդպես է կոչվել առաջին ծրագրերից մեկը, որը կիրառել է «էկրանի ձայնագրման» տեխնոլոգիան[8][9]։

Կիրառություն խմբագրել

 
CamStudio ծրագրի պատուհան

Նոր գաղափարը արագ տարածում է գտել։ Խոշոր ընկերությունները, օրինակ՝ Microsoft-ը, սկսել են սքրինքասթերը օգտագործել պրեզենտացիոն նպատակներով[6]։ Սքրինքասթինգը նաև ակտիվորեն կիրառվում է կրթական գործընթացում։ Այն լայնորեն օգտագործում են դպրոցներում, բուհերում սովորողներն ու դասավանդողները, գրադարանների աշխատակիցները[3][10]։

Որպես էկրանի ընդգրկման այլընտրանքային տարբերակ կարող է ծառայել տեսաընդգրկման պլատան՝ D-sub, DVI կամ HDMI ինտերֆեյսով։ Այն հնարավորություն է տալիս ընդգրկել նույնիսկ տեսարաններ՝ նկարված OpenGL-ի օգնությամբ[11]։

Desktop films խմբագրել

Սքրինքասթինգի օգնությամբ նկարահանվել են մի քանի ֆիլմ (այսպես կոչված desktop films), որոնց գործողությունը լրիվ կամ մասամբ տեղի է ունենում համակարգչի աշխատասեղանին։ Նման ֆիլմերում հեռուստադիտողին ցույց են տալիս նամակագրությունը, տեսակապով շփումը և համակարգչի հետ աշխատանքը, որն իրականացնում է կադրից դուրս մնացած օգտատերը։ Նմանատիպ ֆիլմերից են՝ «Հեռացնել ընկերներից», «Մահ համացանցում», «Որոնում», «Բաց պատուհաններ», «Կոտրել բլոգերներին»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Тихонова Е. В. (и др.) Использование… — С. 130—131
  2. Мозолевская А. Н. (и др.) Скринкастинг как элемент… — С. 50
  3. 3,0 3,1 Мозолевская А. Н. (и др.) Скринкастинг как элемент… — С. 50—51
  4. Марина Бондаренко, Сергей Бондаренко. (2010, № 10). «Скринкаст: лучше один раз увидеть!». Мир ПК. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. Скринкастинг и создание обучающих роликов // Chip : журнал. — 2011. — № 5. — С. 104—105. — ISSN 1609-4212.
  6. 6,0 6,1 6,2 Jeremy Wagstaff. Loose Wire… — С. 269
  7. Udell, Jon. Lights, Camera, Action! — С. 26
  8. «Definition of ScreenCam». PC Magazine: Encyclopedia. Ziff Davis. 2010 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. «Definition of Screencast». PC Magazine: Encyclopedia. Ziff Davis. 2010 թ․ մայիսի 9. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.
  10. См. Greg R. Notess. Screencasting for Libraries…
  11. «Automate Video Capture for Screencasting». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.

Գրականություն խմբագրել

лингвообразовательное пространство // Современные модели в преподавании иностранных языков и культур в контексте менеджмента качества образования (Материалы V Всероссийской научно-методической конференции). — Москва, 2011. — 292 с. — ISBN 978-5-904391-25-6

Արտաքին հղումներ խմբագրել