Burn («Բըրն»), ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիք, որն արտադրում է «Monster Beverage» ընկերությունը[1]։ Մինչև 2015 թվականն ըմպելիքը թողարկել է «Coca Cola» ընկերությունը։ 2018 թվականի վերջի դրությամբ՝ ըմպելիքը թողարկվել է աշխարհի շուրջ 96 երկրում և տարածաշրջանում[2]։

Burn
Տեսակdrink brand?
Ենթատեսակէներգետիկ ըմպելիք
ԱրտադրողԿոկա-Կոլա ընկերություն
Ստեղծման տարիհունվարի 2, 2001
burn.com
 Burn (energy drink) Վիքիպահեստում

Բաղադրություն խմբագրել

Ըմպելիքը պարունակում է ջուր, շաքար, թթվայնության կարգավորիչներ (կիտրոնաթթու, նատրիումի ցիտրատ), ածխածնի երկօքսիդ, բնական ներկանյութեր (անտոցիանին, շաքարի ներկ), բնական և նույնական բուրահաղորդիչներ, կոֆեին, կոնսերվանտ կալիումի սորբատ, գլյուկորոնոլակտոն, տաուրին, ինոզիտ, գուարանի էքստրակտ, ասկորբինաթթվի հակաօքսիդիչ։

Բաղադրությունը 100 միլիլիտրանոցում խմբագրել

Երկիր Նյութ Քանակ
Դանիա Էներգիա 230 միլիգրամ/54 կիլոկալորիա
Սպիտակուցներ 0 գրամ
Ածխաջուր 13.3 գրամ
Ճարպ 0 գրամ
Նատրիում 0.02 գրամ
Վիտամին B3 6.5 միլիգրամ
Պանտոտենաթթու 1.5 միլիգրամ
Վիտամին B6 0.21 միլիգրամ
Վիտամին B12 0.38 միկրոգրամ

Երաժշտություն խմբագրել

 
Burn (485 միլիլիտր)

«Burn»-ի մասնակցությունը երաժշտական ինդուստրիայում ներառում է նախաձեռնություններ՝ ուղղված էլեկտրոնային պարային երաժշտության ոլորտում խոստումնալից տաղանդների աջակցմանն ու զարգացմանը։

Burn Studios խմբագրել

«Burn Studios»-ը երաժշտական հարթակ է, որը մեկնարկել է Իբիցայի միջազգային երաժշտական գագաթնաժողովում[3]։ Դրա նպատակն է նոր տաղանդների որոնումն ու առաջխաղացումը, երաժշտական մշակույթի և նորարարական գաղափարների արտադրման մեջ մեծ ներդրում ունենալը։ «Burn Studios»-ը մի քանի մրցույթ է անցկացրել հեռանկարային կատարողների համար՝ նրանց հնարավորություն ընձեռելով սովորելու, ստեղծագործական աճի և տաղանդների ցուցադրման համար։

Սպորտ խմբագրել

«Burn»-ը մասնակցություն ունի մի շարք էքստրեմալ մարզաձևերում, այդ թվում՝ սնոուբորդ[4], սքեյթբորդինգ, սերֆինգ, «Ֆորմուլա 1»-ի մրցումներ, ինչպես նաև պարկուր։ «Burn»-ը հովանավորում է մի շարք հայտնի մարզիկների և միջոցառումների, որոնք ֆինանսավորվում են ամբողջ աշխարհում։

Արտադրանքի տեսակներ խմբագրել

  • Կրակի պատկերով սև գույնի տարա,
  • Գազի պատկերով սպիտակ, ինչպես նաև կանաչ տարա

Կոֆեինի պարունակություն խմբագրել

Կոֆեինի պարունակությունը 100 միլիլիտրանոց տարայում 30 միլիգրամ է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.monsterbevcorp.com/
  2. «Monster Beverage Corporation 2018 Annual Report». Monster Beverage Corporation. 2013 թ․ փետրվարի 12. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  3. «И победителями стали...» (ռուսերեն). www.burn.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
  4. «burn presents: HUMAN / MACHINES». Vimeo. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Burn (էներգետիկ ըմպելիք)» հոդվածին։