Bottega Veneta (արտասանություն: [botˈteːɡa ˈvɛːneta], «Բոտեգա Վենեթա»), իտալական նորաձևության ապրանքանիշ՝ հագուստի, շքեղության առարկաների դիզայնի և արտադրության գծով, որը հիմնադրվել է 1966 թվականին Վիչենցայում՝ Վենետոյում, ատելիեն գտնվում է 18-րդ դարի Մոնտեբելո Վիչենտինո վիլլայում։ Շտաբ-բնակարանը գտնվում է Լուգանոյում՝ Շվեյցարիայում՝ Միլանում և Վիչենցայում գրասենյակներով։ 2001 թվականին ապրանքանիշը գնել է Gucci Group-ը, ներկայումս գտնվում է ֆրանսիական Kering կոնգլոմերիատի կազմում[1]։ 2016 թվականի սեպտեմբերին հայտարարվել է, որ Կլաուս Դիտրիխ Լարը կդառնա գլխավոր տնօրեն՝ փոխարինելով Կարլո Բերետտիին[2]։

Bottega Veneta
Изображение логотипа
The Crystals Las Vegas 1.JPG
Տեսակբիզնես ձեռնարկություն և նորաձևության տուն
Հիմնադրված է1966
ՎայրՎինչենցա, Վենետո, Իտալիա
Երկիր
Արդյունաբերություննորաձևություն
Աշխատողների թիվ
  • 3 մարդ
Մայր ընկերությունKering
ՍեփականատերKering
Կայքbottegaveneta.com
Commons-logo.svg Bottega Veneta Վիքիպահեստում
BV-ն Փարիզում

ՊատմությունԽմբագրել

Bottega Veneta ապրանքանիշը հիմնադրվել է 1966 թվականին Իտալիայում՝ Վիչենցեում[3] ձեռնարկատեր Միշել Թադեի և Ռենցո Ջենգյարոյի կողմից[4]։ Միշել Թադեին այդ ժամանակ ամուսնացած էր Լաուրա Բրեգիոնի հետ, որը ընկերությունը զարգացրել է նրա հետ միասին։ Շատ տարիներ անց Միշել Թադեի հեռանալուց հետո Վիտորիոն և Լաուրան իրենց վրա են վերցրել ապրանքանիշի ղեկավարումը։

Ապրանքանիշը հիմնադրվել է կաշվից ապրանքներ արտադրելու համար։ Ընկերությունը մշակել է կաշվի հյուսելաձևի տարբերակիչ դիզայն, որը անվանվել է intrecciato, որը կիրառվել է նրա շատ արտադրանքների ներքին կողմում և սկսել է լայնորեն նույնականացվել Bottega Veneta ապրանքանիշի հետ[5][6]։ Intrecciato-ը դարձել է Bottega Veneta-ի զարգացման ելակետը և շարունակում է մնալ ապրանքանիշի ամենաճանաչելի տարրերից մեկը[5][6]։

1980-ական թվականների սկզբին Veneta-ն դարձել է այնպիսի անհատների, ինչպիսիք են Ժաքլին Քենեդին և կայսրուհի Ֆարահ Փահլավին սիրելի ապրանքանիշը։ Էնդի Ուորհոլը 1980 թվականին ընկերության համար կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել։ Զենգիարոն և Թադեյը ընկերությունից հեռացել են 1990-ական թվականներին[7]։

1980-ական թվականներին Bottega Veneta-ի կարողությունը նվազել է։ Ընկերությունը փոխել է իր իմիջը և սկսել է իր արտադրանքի վրա կրել BV պատկերանիշը։ 2001 թվականի փետրվարին ապրանքանիշը 156 միլիոն դոլարով ձեռք է բերել Gucci Group-ը[8]։ Թոմ Ֆորդը՝ Gucci Group-ի այդ ժամանակվա ստեղծագործական տնօրենը, նույն թվականի հունիսին վարձել է Թոմաս Մայերին որպես Bottega Veneta-ի ստեղծագործական տնօրեն (նախկինում աշխատել էր Sonia Rykiel-ում և Hermès-ում)[1][8]։

Ստանալով ապրանքանիշը և լիարժեք տնօրինումը՝ Թոմաս Մայերը ձեռնամուխ է եղել դրա նախկին ինքնության վերականգնմանը[1][4]։ Նա հեռացրել է ապրանքանիշի պատկերանիշը արտադրանքից, առանձնացրել է ֆիրմային intrecciato հյուսումը և ընկերության ուշադրության կենտրոն է վերադարձրել տնայնագործական արտադրությունը։ Bottega Veneta իր առաջին նորաձևության ցուցադրությունն է ունեցել 2005 թվականին։ 2006 թվականի ապրիլին նա թողարկել է իր առաջին ոսկերչական գիծը և ձեռնամուխ է եղել ինտերերի և կահույքի դիզայնին։

2016 թվականի սեպտեմբերին Bottega Veneta-ը իր 50-ամյա հոբելյարն է նշել Միլանի Բրեր ակադեմիայի ամենամյա նորաձևության ցուցադրությունում։ Այդ իրադարձությունը նաև նշել է Թոմաս Մայերի՝ որպես ստեղծագործական տնօրենի 15-ամյակը[9]։

2019 թվականի առաջին քառորդում Bottega Veneta-ի մարքեթինգային խումբը հաջողության է հասել Facebook-ի գովազդային արշավում։

ԲուտիկներԽմբագրել

Bottega Veneta ընկերությունը աշխարհի 43 երկրում ունի 251 բուտիկ, իսկ նրա արտադրանքը տարածվում է ողջ Ասիայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում[10]։

2013 թվականի սեպտեմբերին Bottega Veneta ընկերությունը իր բուտիկն է ներկայացրել Միլանի Վիա Սանտ Անդրեա փողոցի պատմական շենքում։ 11 448 քառակուսի ոտնաչափ մակերեսով բուտիկը ներառում է ապրանքանիշի ողջ արտադրանքը, այդ թվում՝ կաշվե իրեր, տղամարդու և կանացի հագուստ, կոշիկներ, նրբաճաշակ զարդեր, ակնոցներ, օծանելիք, ուղեբեռ, կահույք և տնային հավաքածուներ[11]։ Ընկերությունը նախատեսում է Նյու Յորքում ևս մեկ բուտիկ բացել։ 2015 թվականին Bottega Veneta ընկերությունը հայտարարել է Իտալիայում՝ Միլանում, առաջին մասնագիտացված բուտիկի՝ Via Borgospesso-ի բացման մասին։ Եվս մեկ բուտիկ բացվել է Բևեռլի Հիլզում 2016 թվականի մայիսին[12]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Socha Miles (19 November 2013)։ «Kering Takes Stake in Tomas Maier Brand»։ WWD։ Վերցված է 24 July 2015 
  2. gretlerc Paul Jarvis Corinne Gretler (2016-09-29)։ «Bottega Veneta Names ex-Hugo Boss Chief Lahrs as New CEO»։ Bloomberg.com։ Վերցված է 2016-09-30 
  3. businessoffashion.com IMRAN AMED, Carlo Beretta on Operation ‘€2 Billion Bottega Veneta’ MAY 31, 2016
  4. 4,0 4,1 Maier Tomas (2012)։ Bottega Veneta։ Rizzoli։ ISBN 978-0-8478-3788-5 
  5. 5,0 5,1 «Global Powers of Luxury Goods 2015»։ Deloitte Touche Tohmatsu Limited (DTTL)։ 2015։ էջ 12։ Վերցված է 25 May 2016 
  6. 6,0 6,1 Bottega Veneta - history and brand profile, Retrieved on 28 November 2011.
  7. «Bottega Veneta»։ Vogue Paris։ 24 November 2015։ Արխիվացված է օրիգինալից 3 October 2016-ին։ Վերցված է 4 October 2016 
  8. 8,0 8,1 Colapinto John (3 January 2011)։ «Just Have Less: Bottega Veneta's Tomas Maier»։ The New Yorker։ Վերցված է 25 July 2015 
  9. Caroline Issa (28 September 2016)։ «Bottega Veneta: 50 years in the making, it's all about the clothes»։ The Telegraph 
  10. 2014 Kering Activity Report։ էջ 8 
  11. Zargani Luisa (23 September 2013)։ «Bottega Veneta Unveils Maison in Milan»։ WWD։ Վերցված է 25 July 2015 
  12. Hamanaka Kari (9 May 2016)։ «Tomas Maier Discusses Bottega Veneta’s New Beverly Hills Maison»։ WWD (en-US)։ Վերցված է 12 May 2016