Blockchain.com, (նախկինում Blockchain.info), բիթքոին-բլոկների վերլուծաբան և կրիպտոարժույթի (հեռացված պահեստավորման և կրիպտոարժույթի մուտքի բանալիների օգտագործման) դրամապանակներ[1] սպասարկող ընկերություն։ Այն բիթքոին-բլոկների հետազոտող ծառայություն է, ինչպես նաև բիթքոինին, բիթքոին-քեշին և Էթերեումին օժանդակող կրիպտոարժույթների դրամապանակ։ Ծառայությունը նաև հնարավորություն է տալիս դիտել բլոկչեյնի տեղեկատվությունը, օրինակ, գործարքները։

Blockchain.info
Տեսակդոթքոմ ընկերություն, ազատ ծրագրային ապահովում, blockchain explorer?, կրիպտոարժույթի փոխանակում և cryptocurrency wallet?
Անվանված է ի պատիվԲլոկչեյն
Հիմնադրված է2013
ԱրդյունաբերությունԿրիպտոարժույթ
Կայքblockchain.com և blockchainbdgpzk.onion

Ընկերությունը նաև բիթքոին համակարգով տրամադրում է տվյալներ ստեղծված բլոկների մասին, ինչպես նաև բլոկչեյնի այլ պարամետրեր, վիճակագրություն, այդ թվում գրաֆիկական տեսքով, շուկայական տեղեկատվություն։ Կայքից տեղեկատվությունը և կայքին արված հղումները հաճախ հրապարակվում են լրատվամիջոցներում և բիթքոին-ֆորումներում[2]։

Բջջային հավելված խմբագրել

Blockchain.info-ի բջջային հավելվածը Անդրոիդի համար թույլ է տալիս օգտատերերին աշխատել բիթքոինի, բիթքոին-քեշի, էթերեումի բանալիների համակարգի հետ[3], այդ թվում ստեղծել նոր գործարքներ` միաժամանակ հետևելով բլոկչեյնին (միայն բիթքոին ցանցի)։ Հնարավորություն է տրվում ShapeShift սերվիսի միջոցով միմյանց միջև կրիպտոարժույթ փոխանակել։

Պատմություն խմբագրել

Սերվիսը մեկնարկել է 2011 թվականից։

2013 թվականի դեկտեմբերին ընկերությունը գնեց բիթքոինի հետ աշխատանքի համար բջջային հավելված մշակող ZeroBlock LLC ընկերությունը[4]։

Blockchain.info-ն դարձել է 2013 թվականին բիթքոին թեմատիկայով առավել այցելված կայք (2013 թվականի նոյեմբերին ավելի քան 118 միլիոն դիտում և 3 միլիոն եզակի այցելու)[5]։ 2014 թվականի հունվարին Blockchain.info-ում բիթքոին-դրամապանակների թիվը գերազանցել է 1 միլիոնը[2]։

2014 թվականի փետրվարին Apple Inc. ընկերությունը հեռացրեց Blockchain.info-ի հավելվածները iOS AppStore-ից, որը հանրային բողոք առաջացրեց բիթքոին-համայնքում, ինչպես նաև Reddit-ի օգտատերերի համայնքում[6][7][8]։ 2014 թվականի հուլիսին Էփլ ընկերությունը վերականգնեց Blockchain.info-ի հավելվածները iOS AppStore-ում[9]։

2014 թվականի հոկտեմբերին Blockchain.info-ն Lightspeed Venture Partners-ից և Mosaic Ventures-ից ստացավ 30,5 լն դոլար ֆինանսավորում, որը հանդիսացավ կրիպտոարժույթի միջավայրի այդ ժամանակվա ամենախոշոր ֆինանսավորումը[10]։

2014 թվականի դեկտեմբերին Blockchain.info-ն թողարկեց անանուն գաղտնի ծառայություն Tor-ում միջանցիկ կոդավորման համար, ինչպես նաև այն օգտատերերի համար, ովքեր ցանկանում են առավել գաղտնի և ավելի քիչ կողմնակի անձանց դիտարկմամբ գործարքներ կնքել[11][12][13]։

2015 թվականի սկզբում սերվիսում գրանցված էր 3 մլն օգտատեր[14]։

2015 թվականի օգոստոսին Blockchain.info-ի գլխավոր գործադիր տնօրեն Պիտեր Սմիթը հրավիրվեց ուղեկցելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին Հարավարևելյան Ասիա ուղևորության ժամանակ, որպեսզի տեղի ներկայացուցիչներին ցուցադրեին Մեծ Բրիտանիայի առաջատար դերը որպես Ֆինանսական տեխնոլոգիայի համաշխարհային կենտրոն[15]։ 2015 թվականին նաև բիթքոին-դրամապանակների թիվը հասավ 4 միլիոնի[16]։

2016 թվականի մայիսին Blockchain.info-ն հայտարարեց Lightning Network-ի իրագործման մասին[17]։

2016 թվականի օգոստոսին Blockchain.info սերվիսի միջոցով կատարված գործարքները գերազանցեցին 100 միլիոնը[18]։

2017 թվականի հունիսին Blockchain.info-ի հիմնադիրները հայտարարեցին 40 մլն դոլար ներդրման մասին[19]։

2018 թվականի հուլիսին Blockchain.info-ն տեղափոխվեց նոր հասցե` Blockchain.com[20]:Դրա հետ մեկտեղ իրականացվեց կայքի էջի վերադիզայնավորում։ IOS-ի հավելվածում ավելացվել է բիթքոին-քեշի աջակցություն[21]։ Նախկին հասցեն հասանելի է այցելության համար, սակայն բոլոր հարցումները վերահասցեագրվում են Blockchain.com:

2018 թվականի կեսերին ստեղծված առցանց-դրամապանակների քանակը գերազանցեց 25 միլիոնը[21]։

Տես նաև խմբագրել

Բիթքոին ընկերությունների ցանկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Shirley Siluk (2013 թ․ մայիսի 3). «10 brilliant bitcoin sites». CoinDesk. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  2. David Gilson (2013 թ․ հունիսի 26). «Review of Blockchain.info Bitcoin Wallet for Android Mobiles». Coindesk.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  3. Jon Southurst (2013 թ․ դեկտեմբերի 24). «Blockchain.info Acquires Bitcoin Price App ZeroBlock». Coindesk.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  4. Jon Southurst (2013 թ․ դեկտեմբերի 20). «Blockchain.info: the World's Most Popular Bitcoin Website and Wallet». Coindesk.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  5. McMillan, Robert. «Apple Yanks World's Most Popular Bitcoin Wallet From App Store | Wired Enterprise». Wired.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  6. Jon Southurst. «Apple Removes Blockchain Bitcoin Wallet Apps From its App Stores». Coindesk.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  7. Pete Rizzo (2014 թ․ հունվարի 31). «Watch this Bitcoin Fanatic Shoot His iPhone After Apple Blacklists Blockchain». Coindesk.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  8. Paul Vigna. «Blockchain's Bitcoin App Reinstated in Apple's App Store». Wall Street Journal. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  9. Sydney Ember (2014 թ․ հոկտեմբերի 6). «Blockchain Is Latest Bitcoin Start-Up To Lure big Investment». Dealbook.nytimes.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. «Anonymity Using My Wallet». Blockchain.info. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  11. Alyson Margaret (2014 թ․ դեկտեմբերի 3). «Improved Security For Tor Users». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  12. Nik Cubrilovik (2014 թ․ դեկտեմբերի 3). «Securing Blockchain.info Users With Tor and SSL». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  13. Blockchain (2015 թ․ մայիսի 19). «My Wallet Number of Users». Blockchain Ltd. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  14. Mark Kleinmann (2015 թ․ հուլիսի 22). «PM's Asia Trip To Promote FinTech And Regions».
  15. Blockchain (2015 թ․ օգոստոսի 16). «My Wallet Number of Users». Blockchain Ltd. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
  16. Peter (2016 թ․ մայիսի 16). «Announcing the Thunder Network Alpha Release». Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
  17. «Blockchain.info Wallets Pass 100 Million Transactions». CoinTelegraph. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  18. Dillet, Romain. «The company called Blockchain raises $40 million». TechCrunch (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  19. «Blockchain.info's Moving… Domains!». Blockchain Blog (անգլերեն). 2018 թ․ հունիսի 19. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
  20. 21,0 21,1 «Product Update: Q2 2018». Blockchain Blog (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 5. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.