Bigflo (կորեերեն՝ 빅플로), հարավկորեական երաժշտական խումբ, որը ձևավորվել է «HO Company» ընկերության ղեկավարությամբ[1]։ Խումբը բաղկացած է միայն տղամարդկանցից։ Նրանք յոթն են՝ Ռոն, Յուսոն, Հայտապ, Սոնմին, Ըյջին, Լեքս և Չոնկյուն, ինչպես նաև երկու նախկին անդամներից՝ Չժիուկ և Կիչոն։ 2014 թվականի հուլիսի 23-ին խումբն արեց իր դեբյուտը՝ թողարկելով իր առաջին մինի-ալբոմը՝ «First Flow»[2][3][4][5]:

Bigflo
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2014
Կայքhocompany.co.kr
 Bigflo Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

2014. ձևավորում և «First Flow» խմբագրել

Խումբը ձևավորվել է 2014 թվականի հունիսի 19-ին։ Այդ ժամանակ խումբը բաղկացած էր 5 անդամից՝ Չոնկյուն, Հայտապ, Ռոն, Յուսոն, Չժիուկ։

2014 թվականի հունիսի 23-ին խումբն իր առաջին դեբյուտն արեց՝ EP First Flow ալբոմով, որը ներառում է «Delilah», «It’s You Again» և «Fly» երգերը։ Այդ ժամանակ խմբի ղեկավարը Չոնկինն էր և Հայտապը։ Վերջինս ասաց, որ նրանք ավելի քան երեք ամիս աշխատել են երգերի ստեղծման համար, և ընտրել են այնպիսի երգեր, որոնք լավագունս արտահայտել են մասնակիցների անհատականությունն ու արժանապատվությունը։

2015 . ներկա ժամանակ, ճապոնական շրջագայություն, KCON Saitama, Delilah, նոր անդամներ խմբագրել

2015 թվականի ապրիլի 15-ին խումբը կատարեց ճապոնական դեբյուտ՝ թողարկելով «Delilah» ալբոմը (ճապոնական տարբերակ)։ Հետո պայմանագիր կնքեցին ճապոնական KISS Entertainment ընկերության հետ, որի հետ համագործակցել են նաև BtoB, Girl’s Day և Secret խմբերը իրենց ճապոնական պրմոակցիաների համար։ Խումբը Ճապոնիայում համերգներ է ունեցել ապրիլի 18-ին և 26-ին, ինչպես նաև գործունեթյուն է ծավալել Օսակայում, Նագոյայում և Տոկիոյում։ Խումբը ապրիլի 22-ին հանդես է եկել Saitama Super Arena-ում[6][7]։

2015 թվականի հունիսի 18-ից խումբը դարձավ վեց հոգի. նրանց միացավ մի քանի տարի Չինաստանում սովորած երգիչ, պարող և դերասան Կիչոնը։ Վերջինս ազատորեն տիրապետում է երեք լեզուների՝ չինարեն, ճապոներեն և կորեերեն։ 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Չժիուկը և Կիչոնը հայտարարեցին խմբից դուրս գալու մասին։ Արդյունքում, 2017 թվականի փոտրվարին երեք նոր անդամներ ավելացան խմբին՝ ներկայացնելու «Stardom» մինի-ալբոմը[8]։

Մասնակիցներ խմբագրել

Ընթացիկ խմբագրել

  • Չոնկյուն (կոր.՝ 정균), իրական անուն՝ Չոն Չոն Կյուն (կոր.՝ 정정균), ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 27-ին
  • Ռոն (կոր.՝ 론), իրական անուն՝ Չոն Բեն Հվա (կոր.՝ 천병화), ծնվել է 1991 թվականին հունվարի 22-ին
  • Յուսոն (կոր.՝ 유성), իրական անուն՝ Չոն Յու Սոն (կոր.՝정유성), ծնվել է 1992 թվականի հոկտեմբերի 8-ին
  • Հայտապ (կոր.՝ 하이탑), իրական անուն՝ Լիմ Հեն Տե (կոր.՝ 임현태), ծնվել է 1994 թվականի մարտի 19-ին
  • Լեքս (կոր.՝ 렉스), ծնվել է 1993 թվականի հունվարի 12-ին, Տորոնտո, Կանադա
  • Ըյջին (կոր.՝ 의진), իրական անուն՝ Լի Ըյ Ջին (կոր.՝ 이의진), ծնվել է 1990 թվականի փետրվանի 15-ին
  • Սոնմին (կոր.՝ 성민), իրական անուն՝ Օ Սոն Մին (կոր.՝ 오성민), ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 31-ին

Նախկին խմբագրել

  • Չժիուկ (կոր.՝ 지욱), իրական անուն՝ Չոն Չժե Ուկ (կոր.՝ 정재욱), ծնվել է 1993 թվականի հունվարի 27-ին
  • Կիչոն (կոր.՝ 기천), իրական անուն՝ Հվան Կի Չոն (կոր.՝ 황기천), ծնվել է 1992 թվականի մարտի 14-ին

Սկավառակագրություն խմբագրել

Մինի-ալբոմներ խմբագրել

Անվանումը Ալբոմի մանրամասները Դիրքը չարթերում Վաճառք
Gaon Album Chart Oricon Albums Chart
Կորեական
First Flow 27 KOR: 2,155
Second Flow 10 KOR: 2,033
Incant
  • թողարկում՝ 8 հոկտեմբեր, 2015 
  • լեյբլ՝ HO Company, KT Music
  • ֆորմատ՝ CD, digital download
16 KOR: 1,066
Stardom Ավելի ուշ կհայտարարվի

Սինգլեր խմբագրել

Անվանում Թվական Դիրքը չարթերում Վաճառք Ալբոմ
Gaon Digital Chart Oricon Singles Chart Billboard Japan Hot 100
Կորեական
«Delilah» 2014 First Flow
«Bad Mama Jama» Second Flow
«We, Now» (우리, 이젠; Uri, Ijen) 2015 Սինգլ առանց ալբոմի
«Obliviate» Incant
«My Answer Is»

(Z-UK X HighTop)

Սինգլ առանց ալբոմի
Ճապոնական
«Delilah (JPN ver.)» 2015 17 Սինգլ առանց ալբոմի
«1,2,3,4» 19 64

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստասերիալներ խմբագրել

Տարի Անվանում Մասնակից Դեր Ալիք
2014 Boarding House No. 24 Հայտապ Լի Բան Ին MBC Every1
2015 Real Men Ինքն իրեն MBC
2016 Audition Truck Ինքն իրեն Cube TV, K STAR, Comedy TV

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ahn, Woorim (2015 թ․ հունիսի 18). «BigFlo Welcomes Its New Member». Yahoo! News/BNT News. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. Choi, Song-hee (2014 թ․ հուլիսի 21). [인터뷰] 빅플로, 지금까지와는 다른 이야기. Korea Economic Daily. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  3. Hwang, Hye-jin (2014 թ․ հուլիսի 3). «'데뷔' 빅플로 "활동목표? 신인상 받고싶다"[포토엔]». JoongAng Ilbo. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. «빅플로(BIGFLO)». Naver. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. «BIGFLO». iTunes. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. Ghim, Sora (2015 թ․ ապրիլի 14). «BIGFLO To Debut In Japan». Yahoo! News/BNT News. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. Brown, August (2015 թ․ ապրիլի 17). «Korean pop's KCON moves to Staples Center, adds third day». Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. Lee, Min-ji (2016 թ․ դեկտեմբերի 13). 빅플로 팀개편 단행, 새 멤버 3인 영입해 내년 2월 컴백(공식입장). Newsen (Korean). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Bigflo (խումբ)» հոդվածին։