Bigelow Aerospace, մասնավոր ընկերություն, որն զբաղվում է տիեզերական զբոսաշրջությամբ։ Ընկերությունը հիմնադվել է 1999 թվականին Ռոբերտ Բիգելոուի կողմից և մեծ մասամբ ֆինանսավորվում նրա անձնական միջոցներից։ 2010 թվականին Բիգելոուն ընկերության մեջ է ներդրել 180 մլն դոլար[1]։

Bigelow Aerospace
Bigelow Aerospace facilities.jpg
Տեսակմասնավոր ընկերություն և Սթարթափ
Անվանված էRobert Bigelow?
Հիմնադրված է1999
ՀիմնադիրRobert Bigelow?
ՎայրNorth Las Vegas, Քլարկ շրջան, Նևադա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏնօրենRobert Bigelow?
Արդյունաբերությունավիատիեզերական արդյունաբերություն
Կայքbigelowaerospace.com
Bigelow Aerospace Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

 
Այժմ չեղյալ հայտարաված TransHab մոդուլի NASA-ի դիզայնը

Genesis IԽմբագրել

2006 թվականի հուլիսի 12-ին ժամը 17։53-ին ընկերությունը 500 կմ բարձրությամբ ուղեծրով արձակեց առաջին մոդուլը՝ Genesis I-ը։ Արձակումը տեղի է ունեցել «Դոմբարովսկիյ» դիրքավորման կայանի (Օրենբուրգի մարզ) «Դնեպր» կրող հրթիռի օգնությամբ։ Մոդուլի քաշը 1400 կգ է, երկարությունը՝ մոտավորապես 4 մետր, տրամագիծը՝ 1․9 մետր։ Ուղեծիր դուրս գալուց հետո նրա տրամագիծը պետք է կրկնապատկվեր։ Այդ օրն ավելի ուշ ընկերությունը հաստատեց, որ արձակումը անցել է առանց նկատողությունների և ուղեծիր դուրս գալուց հետո մոդուլը հաջողությամբ բացվել է[2][3]։

Genesis IIԽմբագրել

2007 թվականի հունիսի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 18։02-ին, «Դնեպր» անունը կրող հրթիռը ուղեծիր է հանել Genesis II մոդուլը[3]։ 2007 թվականի հունիսի 29-ին, Երևանի ժամանակով ժամը 00։02-ին, Լաս Վեգասում գտնվող թռիչքների կառավարման կենտրոնից առաջին անգամ կապ է հաստատվել մոդուլի հետ։ Նոր մոդուլը չափերով նման է Genesis I մոդուլին։ Տարբերությունը սարքավորման մեջ է․ Genesis II մոդուլը ունի լրացուցիչ ընկալող-հաղորդող սարք և ավիոնիկա։ Բացի այդ, մոդուլի վրա տեղադրված են 22 տեսախցիկ։ Մոդուլի մեջ գտնվում են տարբեր իրեր, որոնք տիեզերք են ուղարկվել «Fly your stuff» ծրագրով[4], որի համաձայն յուրաքանչյուր մարդ կարող է մոդուլի տախտակամածում դնել ոչ մեծ իր՝ վճարելով 295 ամերիկյան դոլար։ Մոդուլի տախտակամածին կա նաև «Բինգո» խաղի մեքենա։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Bigelow Aerospace — космические станции, отели, лунные базы в аренду | Новости Hardware — 3DNews — Daily Digital Digest
  2. «Launch of Genesis I Pathfinder Ushers in a New Era of Commercial Space Development»։ SpaceFellowship.com։ July 15, 2006։ Վերցված է March 12, 2007 
  3. 3,0 3,1 «Gensis Program»։ Bigelow Aerospace։ Վերցված է January 14, 2019 
  4. Ingham Jay (February 13, 2007)։ «Genesis I Vehicle Performance Update»։ BigelowAerospace.com։ Արխիվացված է օրիգինալից December 8, 2007-ին 

Արտաքին հղումներԽմբագրել

Genesis II արձակումը, 2 հունիսի, 2007