«Best Mistake», ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի երգն է, համագործակցությամբ ռեփեր Բիգ Շոնի հետ։ Այն թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 12-ին և ընդգրկվել է Արիանա Գրանդեի «My Everything» անվանումը կրող երկրորդ ստուդիական ալբոմում։ Երգը գրվել է Արիանա Գրանդեի, Բիգ Շոնի, Blu June-ի, Բրիթնի Քոնիի և Քեյ Ուեյնի կողմից։

«Best Mistake»
Արիանա Գրանդեի և Բիգ Շոնի երգը «My Everything» ալբոմից
ԹողարկվածՕգոստոսի 12, 2014 (2014-08-12)
Ձայնագրված2014
ԺանրՓոփ, R&B, մինիմալ հիփ հոփ
Տևողություն3:53
ԼեյբլRepublic Records
ՀեղինակԱրիանա Գրանդե, Բիգ Շոն, Blu June, Բրիթնի Քոնի, Քեյ Ուեյն
ՊրոդյուսերՔեյ Ուեյն, Sauce
My Everything ալբոմի երգացանկ
«Break Free»
(5)
«Best Mistake»
(6)
«Be My Baby»
(7)

Նախապատմություն և երգի կառուցվածք խմբագրել

2014 թվականի հունիսի 28-ին Արիանա Գրանդեն հայտարարում է, որ երգը կոչվելու է «Best Mistake»[1]։ Հուլիսի 8-ին նա իր Ինստագրամի էջում տեղադրում է երգից 15 վայրկյան[2], իսկ օգոստոսի 12-ին երգը իր ամբողջական տարբերակով թողարկվում է[3]։ «Best Mistake» երգը դաշնամուրային բալլադ է, որը ունի մինիմալ հիփ հոփի տարրեր։ Երգը մի զույգի մասին է, որը փորձում է «կայացնել իր որոշումը իրենց ապագա հարաբերությունների մասին»[4]։ Իր հատվածում Արիանան երգում է․ «Եթե ջուրը չորանում է, իսկ լուսինը դադարում է փայլել/ Աստղերը ընկնում են, իսկ աշխարհը կուրանում է»։

Քննադատություն խմբագրել

«Best Mistake» երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ PopMatters օնլայն ամսագրի լրագրողը այն համարել է «My Everything» ալբոմի երկրորդ լավագույն երգը՝ «Love Me Harder» երգից հետո[5], իսկ HollywoodLife-ի լրագրողը գրել է, որ երգը «անշուշտ դառնալու է մեկ այլ հիթ»[6]։ Music Times մեդիա ընկերության լրագրողը նույնպես դրական վերլուծություն է գրել երգի մասին, բարձր գնահատելով Արիանայի հանգստացնող վոկալն ու անցումը ավելի հասուն ձայնային հնչողության[7]։ Digital Spy և Entertainmentwise կայքերի լրագրողները նշել են, որ այս երգում Արիանան ցույց է տալիս իր R&B արմատները[8][9]։

Բիգ Շոնը երգում իր մասնակցության համար ստացել է տարբեր կարծիքներ երաժշտական քննադատների կողմից։ Billboard ամսագրի լրագրողը, Բիգ Շոնի հատվածը համարել է «ոչ անհրաժեշտ» երգի համար[10], իսկ PopMatters-ի լրագրողը, իր հոդվածում նրա հատվածը անվանել է «բավականին ակնառու»[5]։

Կենդանի կատարումներ խմբագրել

2014 թվականի օգոստոսին, Արիանա Գրանդեն և Բիգ Շոնը երգը կատարել են iHeartRadio փառատոնի ժամանակ Լոս Անջելեսում[11]։ Նրանք նաև կատարել են երգը A Very Grammy Christmas համերգային ծրագրի ժամանակ նոյեմբերի 18-ին, 2014[12]։ Երգը ընդգրկված է եղել Գրանդեի The Honeymoon համերգային շրջագայության երգացանկում[13]։

Հիթ շքերթներ խմբագրել

Հիթ շքերթ (2014) Զբաղեցրած
տեղ
  ԱՄՆ (Billboard Hot 100) 49
  Ավստրալիա (ARIA) 45
  Ավստրալիա (ARIA Urban) 14
  Բելգիա (Ultratop 50 Flanders) 49
  Բելգիա (Ultratop Urban Flanders) 10
  Դանիա (Tracklisten) 29
  Իսպանիա (PROMUSICAE) 34
  Կանադա (Canadian Hot 100) 39
  Հարավային Կորեա (Gaon) 3
  Հունաստան (Billboard) 5
  Ճապոնիա (Japan Hot 100) 74
  Միացյալ Թագավորություն (UK Singles Chart) 154
  Նիդերլանդներ (Single Top 100) 67
  Նոր Զելանդիա (Recorded Music NZ) 29
  Չեխիա (Singles Digitál Top 100) 46
  Սլովակիա (Singles Digitál Top 100) 59
  Ֆինլանդիա (Suomen virallinen latauslista) 23
  Ֆրանսիա (SNEP) 103

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Coleman, Miriam (2014 թ․ հունիսի 29). «Ariana Grande Reveals New Album With Sci-Fi Video Teaser». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. Lee, Christina (2014 թ․ հուլիսի 8). «Ariana Grande Teases "Best Mistake" Featuring Big Sean: Listen». Idolator. SpinMedia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. Shotwell, James (2014 թ․ օգոստոսի 13). «Ariana And Big Sean Make The "Best Mistake" On New Single». Under The Gun Review. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  4. Zaleski, Annie (2014 թ․ օգոստոսի 26). «Ariana Grande's sweet, sweet fantasies are polished but disappointing». The A.V. Club. The Onion. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. 5,0 5,1 Sawdey, Evan (2014 թ․ սեպտեմբերի 2). «Ariana Grande: My Everything». Popmatters. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. Beck, Caitlin (2014 թ․ օգոստոսի 12). «Ariana Grande Releases Sexy New Song With Big Sean Amid Dating Rumors». HollywoodLife. Penske Media Corporation. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. Menyes, Carolyn (2014 թ․ օգոստոսի 12). «Review: Ariana Grande, Big Sean 'Best Mistake' Marks Mature Sound for 'Bang Bang' Singer and Possible Boyfriend». MusicTimes.com. Music Times. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
  8. Corner, Lewis (2014 թ․ օգոստոսի 22). «Ariana Grande My Everything album review: 'Her voice shines supreme'». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  9. Kitchener, Shaun (2014 թ․ օգոստոսի 16). «Ariana Grande's 'My Everything': Track-By-Track Review». Entertainmentwise. Gigwise. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  10. Lipshutz, Jason (2014 թ․ օգոստոսի 25). «Ariana Grande Expands on 'My Everything': Track-By-Track Review». Billbosrd. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  11. «Best Mistake (Live on the Honda Stage at the iHeartRadio Theater LA)». Ariana Grande VEVO. 2014 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
  12. «Ariana Grande, Big Sean Hold Hands in Romantic Grammy Christmas Performance: Photos». Us Weekly. 2014 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  13. «Ariana Grande isn't ready for big leagues at BMO Harris Bradley Center». Milwaukee Journal Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել