Քերչախոտ
Քերչախոտ | |
Քերչախոտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Boraginales |
Ընտանիք | Գաղտրիկազգիներ (Boraginaceae) |
Ցեղ | Asperugo |
Տեսակ | Քերչախոտ (A. procumbens) |
Միջազգային անվանում | |
Asperugo procumbens |
Քերչախոտ (լատին․՝ Asperugo), գաղտրիկազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Դասի միակ ներկայացուցիչն է՝ քերչախոտ փռված կամ քերչախոտ երակած (Asperugo procúmbens), որը աճում է Եվրոպայում։
Երիտասարդ տերևները գարնանը Կովկասում օգտագործում են որպես կծու համեմունք։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԲուսաբանական նկարազարդում Լինդմանի «Bilder ur Nordens Flora» գիրք, 1917-1926
Ցողունը թույլ է, փռված, հիմքից ճյուղավորվող, փշիկներով պատված, բարձրությունը՝ Տերևները երկարավուն են, բահանման, կոշտ խավավորված, ծակող, փշոտ եզրերով։ Ծաղիկները մանր են, սկզբնափուլում՝ մանուշակագույն, ավելի ուշ՝ կապույտ, մեկական կամ 2-3 հատ՝ գագաթնային տերևանութներում։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը քսռ-ընկուզիկ է։
Հոմանիշները
խմբագրել- Asperugo alba, 1835
- Asperugo erecta, 1968
- Asperugo vulgaris, 1802
Տեսակներ
խմբագրելՀայտնի է 1 տեսակ՝
- քերչախոտ փռված (Asperugo procumbens)։
- Տարածում
Տարածված է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է թփուտներում, այգիներում, բնակավայրերի մոտակայքում։ Բույսի պատրաստուկն օգտագործում են որպես խորխաբեր և հակաբորբոքային միջոց։
Գրականություն
խմբագրել- Дудченко Л. Г., Козьяков А. С., Кривенко В. В. Пряно-ароматические и пряно-вкусовые растения։ Справочник / Отв. ред. К. М. Сытник. — К.։ Наукова думка, 1989. — 304 с. — 100 000 экз. — ISBN 5-12-000483-0.
- Губанов И. А. и др. 1050. Asperugo procumbens L. — Острица простёртая, или лежачая // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.։ Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2004. — Т. 3. Покрытосеменные (двудольные։ раздельнолепестные). — С. 83. — ISBN 5-87317-163-7.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերչախոտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերչախոտ» հոդվածին։ |